Գլխավոր տեղեկություն
Համար
N 1315-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (19.09.2019-25.09.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

17 սեպտեմբերի 2019 թվականի N 1315-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2019 թվականի սեպտեմբերի 21-26-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ (սեպտեմբերի 21-23-ը՝ Լոս Անջելես, իսկ սեպտեմբերի 23-26-ը՝ Նյու Յորք) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Լոս Անջելես մեկնող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին, իսկ Նյու Յորք մեկնող պատվիրակության կազմում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես և Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ այցի ծրագրով նախատեսված օդանավակայաններում սպասարկման վճարները, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Զարեհ Սինանյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Արև Հակոբյանինը (բացառությամբ՝ սեպտեմբերի 24-25-ի գիշերավարձի), Վահան Բայբուրդյանինը (բացառությամբ՝ սեպտեմբերի 24-25-ի գիշերավարձի), Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Տիգրան Խաչատրյանինը և Հակոբ Արշակյանինը և Ինգա Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Արթուր Գասպարյանինը, Ռուբեն Բաբայանինը, Աշոտ Սարգսյանինը, Արտակ Հակոբյանինը և Գոռ Թումասյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ Մերի Մարտիրոսյանի, Մկրտիչ Կարապետյանի և Վահագն Հակոբյանի ճանապարհածախսը, գիշերավարձը և մուտքի արտոնագրի վճարը, իսկ Գոհար Հայրապետյանի, Վազգեն Համբարձումյանի և Վլադիմիր Մովսեսյանի մուտքի արտոնագրի վճարը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

(4-րդ կետը լրաց 18.09.19 N 1326-Ա) 

5. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Կառլեն Ասլանյանի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գործուղման հետ կապված այլ ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին.

2) Հայկակ Արշամյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Գյումրի- Լոս Անջելես, սեպտեմբերի 23-ին՝ Լոս Անջելես-Սան Խոսե-Նյու Յորք, իսկ սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորք-Երևան երթուղով:

7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

սեպտեմբերի 17-ի N 1315-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-23-Ը ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

   

Պաշտոնական պատվիրակություն

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

Ա. Հակոբյան

- ՀՀ վարչապետի տիկին

Տ. Խաչատրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հ. Արշակյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար(21.09.2019 թ.-25.09.2019 թ.)

Վ. Ներսեսյան

- ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ա. Բայբուրդյան

- Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

Զ. Սինանյան

- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Հ. Արշամյան

- «Հայաստան» համահայկական հիմնադրամի 
 գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Կարապետյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Վ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

Ծ. Համբարձումյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (10.09.2019 թ.-23.09.2019 թ.)

Գ. Մովսեսյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ

Ի. Վարդանյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական (22.09.2019 թ.-25.09.2019 թ.)

Վ. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Ա. Հակոբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ (12.09.2019 թ.-25.09.2019 թ.)

Վ. Բայբուրդյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի մասնագետ (12.09.2019 թ.-25.09.2019 թ.)

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր (12.09.2019 թ.-23.09.2019 թ.)

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Անվտանգություն

Հ. Վարդանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (14.09.2019 թ.-25.09.2019 թ.)

Գ. Գրիգորյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (14.09.2019 թ.-25.09.2019 թ.)

Ա. Գասպարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ղ. Ղազարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ռ. Բաբայան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

Կ. Ասլանյան

- «Ազատություն» ռադիոկայանի լրագրող (համաձայնությամբ)

Գ. Հայրապետյան

- «1-ին էյ էմ» լրատվական կայքի լրագրող (համաձայնությամբ)

Վ. Համբարձումյան

- «1-ին էյ էմ» լրատվական կայքի լրագրող (համաձայնությամբ)

Վ. Մովսեսյան

- «1-ին էյ էմ» լրատվական կայքի լրագրող (համաձայնությամբ)

Մ. Մարտիրոսյան

- «24 նյուզ էյ էմ» լրատվական կայքի լրագրող 
 (21.09.2019 թ.-24.09.2019 թ.) (համաձայնությամբ)

Մ. Կարապետյան

- «Սիվիլնեթ» լրատվական կայքի լրագրող 
 (21.09.2019 թ.-24.09.2019 թ.) (համաձայնությամբ)

Վ. Հակոբյան

- «Շանթ» հեռուստաընկերության լրագրող
 (21.09.2019 թ.-24.09.2019 թ.) (համաձայնությամբ):

(հավելվածը լրաց. 18.09.19 N 1326-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

սեպտեմբերի 17-ի N 1315-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-26-Ը ՆՅՈՒ ՅՈՐՔ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

    

Պաշտոնական պատվիրակություն

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

Ա. Հակոբյան

- ՀՀ վարչապետի տիկին

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար

Վ. Ներսեսյան

- ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Մ. Մարգարյան

- ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Զ. Սինանյան

- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Հ. Արշամյան

- «Հայաստան» համահայկական հիմնադրամի 
 գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Կարապետյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Վ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

Ծ. Համբարձումյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

Գ. Մովսեսյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ

Վ. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Դ. Տեր-Մկրտչյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության աշխատող 
 (16.09.2019 թ.-26.09.2019 թ.)

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր օպերատոր

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Անվտանգություն 

Ա. Հակոբյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (17.09.2019 թ.-26.09.2019 թ.)

Գ. Թումասյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (17.09.2019 թ.-26.09.2019 թ.)

Ա. Գասպարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ղ. Ղազարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ռ. Բաբայան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան