Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.01.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

    

ԽՈՐՀՈՒՐԴ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

26 հունվարի 2018 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

  

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՏԵՐԻ (ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿԻՉ ԿԵՏԵՐԻ) ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 20-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 60-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 92 որոշմամբ հաստատված՝ Բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջներում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 1-ին կետում՝

հանել «(այսուհետ՝ բուսասանիտարական հսկիչ կետեր)» բառերը.

լրացնել «և Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվող այլ վայրերում (այսուհետ՝ բուսասանիտարական հսկիչ կետեր)» բառերը.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 111 կետ՝

«111. Բուսասանիտարական հսկիչ կետերերի շենքերը, կառույցները և շինությունները պետք է սարքավորված լինեն այնպես, որ այդ արտադրանքի մասով ապահովեն կարանտինային հսկողության վերցված արտադրանքի պահպանվածությունը և կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) անցկացնելու հնարավորությունն ամբողջ ծավալով:».

գ) 19-րդ կետում «համաձայն 1-ին հավելվածի» բառերը փոխարինել «, սույն պահանջների 1-ին հավելվածով նախատեսված» բառերով.

դ) 28-րդ կետում «համաձայն 2-րդ հավելվածի» բառերը փոխարինել «, սույն պահանջների 2-րդ հավելվածով նախատեսված» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

  

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

  

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան