«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 612-Ն
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 64-րդ, 65-րդ հոդվածներին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 47-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 29 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության անդրսահմանային ջրային ռեսուրսների որակական և քանակական ցուցանիշների, դրանց օգտագործման պայմանների, անդրսահմանային ազդեցությունների կանխման, սահմանափակման, կրճատման միջոցառումների, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման ու պահպանության ռեժիմի մասին տեղեկատվության տրամադրումը` ապահովելով հրապարակայնությունը:
2. Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախումբը մշտական գործող միջպետական հանձնաժողովից Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներով սահմանված անդրսահմանային ջրային ռեսուրսների որակական ու քանակական ցուցանիշների և դրանց օգտագործման պայմանների մասին տեղեկատվությունն ստանալուց հետո այն տրամադրում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, իսկ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև միջպետական պայմանագրերով նախատեսված հանդիպման ժամանակացույցին համապատասխան այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(2-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
3. Մշտական գործող միջպետական հանձնաժողովները, ըստ միջպետական պայմանագրով նախատեսված հանդիպման ժամանակացույցի, անդրսահմանային ջրային համակարգերի օգտագործման և ռեժիմի պահպանության մասին տեղեկատվություն են ներկայացնում անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբին, որն այդ տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` անհրաժեշտության դեպքում այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար:
4. Միջպետական պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում տրամադրում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` օտարերկրյա պետություններին տրամադրելու համար:
(4-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
5. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ըստ անդրսահմանային ջրային համակարգերի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովի հանդիպումների և սույն կարգի 2-րդ կետում նշված ժամանակացույցերի, անդրսահմանային ջրային ռեսուրսների որակական և քանակական դիտարկումների արդյունքների ու ջրային համակարգերի օգտագործման մասին տեղեկատվություն են տրամադրում Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվամիջոցներին:
(5-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 612-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|