ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2019 թվականի N 1271-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՄԱՍԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ) ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՆԵՐԴՐՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի N 332-Ն որոշմամբ հաստատված՝ ձեռք բերող հանդիսացող իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասը (բաժնետոմսերը) հատուցմամբ ներդրողին օտարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ նախնական պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել պայմանագրերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. սեպտեմբերի 26 Երևան |