ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳԻՐ. ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԹԻՎ TF0B2692» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 1 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել 2022 թվականի մայիսի 19-ին և 2022 թվականի հունիսի 14-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր. դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխությունը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հուլիսի 11 Երևան ՆՀ-187-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|