ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2018 թվականի |
թիվ 20 |
քաղ. Մոսկվա |
ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԹԱՆՈՂ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան, «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2.10-րդ հոդվածի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 115 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի շրջանակներում խթանող պաշտպանական միջոցների կիրառման կարգի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ սակագնային առանձնաշնորհումների կիրառմամբ հետևյալ ապրանքների մասով՝ Համաձայնագրին համապատասխան, կիրառել խթանող պաշտպանական միջոց՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6107, 6108, 6207, 6208, 6212 ծածկագրերով դասակարգվող ներքնազգեստ։ Խթանող պաշտպանական միջոցի գործողության ժամկետը սահմանել 9 ամիս.
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6111 20, 6111 30, 6111 90, 6209 ծածկագրերով դասակարգվող մանկական հագուստ և մանկական հագուստի պարագաներ։ Խթանող պաշտպանական միջոցի գործողության ժամկետը սահմանել 6 ամիս։
2. Սահմանել, որ խթանող պաշտպանական միջոցը կիրառվում է ներմուծման մաքսատուրքի ձևով, որի տեսակն ու չափը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխանում են սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների մասով կիրառվող՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի տեսակին և չափին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|