ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2018 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության 3-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից գերազանցելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների և համատեղ միջոցների մշակման և ընդունման կարգը:
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների կողմից գերազանցելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցների մշակման և ընդունման կարգի մասին» 2014 թվականի հունիսի 25-ի թիվ 93 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 23-ի թիվ 9 որոշմամբ |
ԿԱՐԳ
տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից գերազանցելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների և համատեղ միջոցների մշակման և ընդունման
1. Սույն կարգը մշակվել է «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 3-րդ կետի 5-րդ ենթակետն իրագործելու նպատակներով և սահմանում է այն գործողությունների հերթականությունը, որոնք իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն մարմինների կողմից, որոնք պետական քաղաքականության ձևավորման և իրավական կարգավորման մասով գործառույթներ են իրականացնում տնտեսության, ֆինանսների բնագավառում, ներառյալ՝ ազգային (կենտրոնական) բանկերը (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ), տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները (այսուհետ՝ մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքներ) անդամ պետությունների կողմից գերազանցելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականներ և համատեղ միջոցներ մշակելու և ընդունելու նպատակով:
2. Այն դեպքում, երբ տարվա արդյունքներով Հանձնաժողովի կողմից անցկացվող՝ մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների մոնիթորինգի արդյունքներով հայտնաբերվել է դրանց գերազանցումն անդամ պետության կողմից, Հանձնաժողովը 14 օրացուցային օրվա ընթացքում այդ անդամ պետությանն ուղարկում է իր կողմից մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների գերազանցման մասին ծանուցում:
3. Մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերացանցած անդամ պետության լիազորված մարմինը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, Հանձնաժողով է ներկայացնում՝
ա) տեղեկատվություն՝ անդամ պետության կողմից ձեռնարկված՝ տնտեսական իրավիճակի կայունացմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված ազգային միջոցների մասին.
բ) տեղեկատվություն Հանձնաժողովի՝ ավելի վաղ ընդունած հանձնարարականը հաշվի առնելու մասին այն դեպքում, երբ այդ հանձնարարականն ընդունվել և կիրառվում էր տնտեսական իրավիճակը կայունացնելու համար:
4. Հանձնաժողովը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, իրականացնում է հանձնարարականի նախագծի պատրաստում, որը ներառում է մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքներն անդամ պետության կողմից գերազանցելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցների ձեռնարկման մասով Հանձնաժողովի առաջարկություններ (այսուհետ՝ հանձնարարական) և այն ուղարկում է այդ անդամ պետությանը՝ համաձայնեցման համար:
5. Հանձնաժողովը մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցած անդամ պետության լիազորված մարմինների հետ համատեղ, սահմանում է հանձնարարականի նախագծի քննարկման համար խորհրդակցություններ անցկացնելու ժամկետը, որը չի գերազանցում 20 օրացուցային օրը հանձնարարականի նախագիծն անդամ պետությանն ուղարկելու օրվանից:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված խորհրդակցությունների արդյունքներով լրամշակված հանձնարարականի նախագիծը ներկայացվում է սահմանված կարգով՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից քննարկվելու համար:
7. Անդամ պետության կողմից իրար հաջորդող 3 տարիների ընթացքում միևնույն մակրոտնտեսական ցուցանիշի քանակական արժեքը գերազանցելու դեպքում Հանձնաժողովը՝ անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ, նշված ժամանակահատվածի վերջին տարին լրանալու օրվանից 60 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում մշակում է տնտեսական իրավիճակի կայունացմանը և տնտեսական զարգացման կայունության բարձրացմանն ուղղված համատեղ միջոցներ, որոնք ներկայացվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
Անդամ պետության կողմից այդ մակրոտնտեսական ցուցանիշի քանակական արժեքների գերազանցումը շարունակվելու դեպքում համատեղ միջոցները մշակվում են ոչ հաճախ, քան 3 տարին 1 անգամ։
Մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցած անդամ պետության առաջարկով համատեղ միջոցները կարող են մշակվել նախքան սույն կետի առաջին պարբերության մեջ նշված եռամյա ժամանակահատվածի լրանալը:
8. Հանձնարարականները և համատեղ միջոցների իրագործման արդյունքները հաշվի են առնվում անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները մշակելիս:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: