Գլխավոր տեղեկություն
Համար
N 1188-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.09.2019-04.06.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2019 թվականի N 1188-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման հավելվածի 1-ին կետը, 3-րդ կետի 6-րդ ենթակետը և 6.4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման N 4 հավելվածի 8-րդ և 17-րդ կետերի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ծառայությունների 62 մասնաշենքի ընդհանուր՝ 32.5 քառ. մետր մակերեսով տարածքները՝ համաձայն հավելվածի, 6 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Վարդանանց փակուղի, շենք 8, 2-րդ հարկ)՝ մանրը վերադարձնող սարքեր և վճարային տերմինալներ (յուրաքանչյուրը՝ 0.5 քառ. մետր մակերեսով) տեղադրելու նպատակով: Տարածքն անհատույց օգտագործման նպատակով տրամադրել՝ պայմանով, որ, բացի մանրը վերադարձնող սարքերից և վճարային տերմինալներից, ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և առավել ծանրաբեռնված տարածքային անձնագրային ծառայություններում անվճար տեղադրել անկանխիկ գանձման ՊՈՍ տերմինալներ և առնվազն 35 հերթերի կառավարման համակարգեր՝ ապահովելով դրանց տեխնիկական սպասարկումը՝ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընկերության հետ կնքել այն տարածքների վերաբերյալ պայմանագիր, որոնց նկատմամբ կատարված է սեփականության իրավունքի պետական գրանցում՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանով.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային ծառայությունների՝ սեփականության իրավունքի պետական գրանցում չունեցող մասնաշենքերի տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրերը կնքել պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո.

3) մինչև 2020 թվականի մայիսի 1-ը ավարտել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային ծառայությունների՝ սեփականության իրավունքի պետական գրանցում չունեցող մասնաշենքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները:

3. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են ընկերության միջոցների հաշվին:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 13

Երևան

  

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1188-Ա որոշման

   

Ց Ա Ն Կ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

  

NN
ը/կ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ծառայությունների անվանումները

Հասցեն

Քանակը

Մակերեսը
(քառ. մ)

1

2

3

4

5

1.

Անձնագրային և վիզաների վարչություն

քաղ. Երևան, Դավթաշեն, 17/10 շենք

3

1.5

2.

Շենգավիթ

քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի 27

1

0.5

3.

Արաբկիր

քաղ. Երևան, Մամիկոնյանց 1

1

0.5

4.

Նոր Նորք

քաղ. Երևան, Նոր Նորք, Բորյան 1/1

1

0.5

5.

Ավան

քաղ. Երևան, Ավան, Իսահակյան թաղ., 2

1

0.5

6.

Քանաքեռ-Զեյթուն

քաղ. Երևան, Ահարոնյան 3

1

0.5

7.

Մալաթիա

քաղ. Երևան, Ա. Սարգսյան 22

1

0.5

8.

Էրեբունի

քաղ. Երևան, Մովսես Խորենացու 162ա

1

0.5

9.

Մարաշ

քաղ. Երևան, Քաջազնունու փող,, շ. 11

1

0.5

10.

Կենտրոնական

քաղ. Երևան, Ս. Վրացյան 90

1

0.5

11.

Մաշտոց

քաղ. Երևան, Շինարարների փող., շ. 10/1

1

0.5

12.

Դավթաշեն

քաղ. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ.,
Տ. Պետրոսյան 31/2

1

0.5

13.

Նուբարաշեն

քաղ. Երևան, Նուբարաշեն, 14-րդ փող.,
տուն 17

1

0.5

14.

Չարբախ

քաղ. Երևան, Շիրակի փող., շ. 56

1

0.5

15.

Մուշ (քաղ. Գյումրի)

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անանիա Շիրակացու 17

1

0.5

16.

Կումայրի (քաղ. Գյումրի)

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անանիա Շիրակացու 17

1

0.5

17.

Ամասիա

ՀՀ Շիրակի մարզ, Ամասիայի համայնք,
գ. Ամասիա, 2-րդ փող., 9 օբյեկտ

1

0.5

18.

Անի

ՀՀ Շիրակի մարզ, Անիի համայնք, քաղ. Մարալիկ, Երկաթուղայինների փող., շ. 1

1

0.5

19.

Արթիկ

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Արթիկ,
Գորկու փող., շ. 4

1

0.5

20.

Աշոցք

ՀՀ Շիրակի մարզ, Աշոցքի համայնք,
գ. Աշոցք, 1-ին փող., 12/1

1

0.5

21.

Ախուրյան

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Ախուրյան,
Շիրակի խճ., 13

1

0.5

22.

Տարոն (քաղ. Վանաձոր)

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր,
Մխիթար Գոշի 3

1

0.5

23.

Բազում (քաղ. Վանաձոր)

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր,
Ռուսթավի փող., 1

1

0.5

         

24.

Սպիտակ

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Սպիտակ,
 Ալ. Մանուկյան 1-Ա

1

0.5

25.

Ստեփանավան

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան,
Ս. Սարգսյան 37

1

0.5

26.

Տաշիր

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Տաշիր,
Պուշկինի 100

1

0.5

27.

Թումանյան

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի,
Թումանյան 3

1

0.5

28.

Գուգարք

ՀՀ Լոռու մարզ, գ. Գուգարք, 1-ին փող., շ. 8

1

0.5

29.

Կոտայք (քաղ. Աբովյան)

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Զորավար Անդրանիկի 5

1

0.5

30.

Հրազդան

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան,
Վանատուր թաղ., Հայ ֆիդայիների 1

1

0.5

31.

Նոր Հաճն

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Նոր Հաճն,
Չարենցի 14

1

0.5

32.

Չարենցավան

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, Շահումյան 1, 6-րդ թաղ., շ. 16

1

0.5

33.

Նաիրի (քաղ. Եղվարդ)

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Եղվարդ,
 Շիրակի 2

1

0.5

34.

Բյուրեղավան

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի 42/1

1

0.5

35.

Վայք

ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Վայք, Երիտասարդական փող. 2

1

0.5

36.

Եղեգնաձոր

ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Եղեգնաձոր, Միկոյան փող., շ. 18

1

0.5

37.

Ջերմուկ

ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Ջերմուկ, Մյասնիկյան փող., շ. 3

1

0.5

38.

Աշտարակ

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Տիգրան Մեծի 46

1

0.5

39.

Ապարան

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան,
Գայի փող., շ. 9

1

0.5

40.

Արագած

ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, Բժշկյան փող., շ. 5

1

0.5

41.

Թալին

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Թալին,
Մ. Գորկու փող., շ. 14

1

0.5

42.

Արարատ (քաղ. Վեդի)

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Վեդի,
Չարենցի 1

1

0.5

43.

Արարատ

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Շահումյան 12

1

0.5

44.

Արտաշատ

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արտաշատ, Շահումյան 20

1

0.5

45.

Մասիս

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Բաղրամյան 30

1

0.5

46.

Գավառ

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Սայադյան 91

1

0.5

47.

Մարտունի

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Մարտունի, Մյասնիկյան փող., շ. 9

1

0.5

48.

Վարդենիս

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Լ. Ազգալդյան 6

1

0.5

49.

Ճամբարակ

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի փող., շ. 121

1

0.5

50.

Սևան

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան,
Կ. Դեմիրճյան 8

1

0.5

51.

Գորիս

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, 
Գրիգոր Նարեկացու փող., շ. 3

1

0.5

52.

Կապան

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Երկաթուղայինների փող., շ. 4

1

0.5

53.

Մեղրի

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Մեղրի, Զորավար Անդրանիկի փող., 1-ին փակուղի., շ. 1

1

0.5

54.

Սիսիան

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան,
Գարեգին Նժդեհի փող., շ. 6

1

0.5

55.

Քաջարան

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Քաջարան, Աբովյան 1

1

0.5

56.

Իջևան

ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Իջևան,
Երևանյան փող., շ. 13

1

0.5

57.

Դիլիջան

ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան,  Մյասնիկյան 57

1

0.5

58.

Նոյեմբերյան

ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան, Բարեկամության 4

1

0.5

59.

Տավուշ

ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Բերդ, Լևոն Բեկի 12

1

0.5

60.

Արմավիր

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Ջիվանու փող., շ. 3

1

0.5

61.

Վաղարշապատ

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին,
Մեսրոպ Մաշտոցի փող., շ. 8ա, N 21 բն. տարածք

1

0.5

62.

Մեծամոր

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր, քաղաքապետարանի վարչական շենք

1

0.5

63.

Բաղրամյան

ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան, Բաղրամյան փող., շ. 2

1

0.5

Ընդամենը

65

32.5

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.05.2020, N 865-Ա 04.06.2020, N 1188-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան