Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 114
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.11.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

4 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 114

քաղ. Մոսկվա

     

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ի գիտություն ընդունելով Ղազախստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հոկողություն (վերահսկողություն) իրականացնելու և տվյալ հսկողությունը (վերահսկողությունը) պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածում վերացնելու մասով պարտավորությունների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվությունը, նշելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ «Պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածում սանիտարակարանտինային, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) վերացնելու մասին» 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 6 որոշումը և Մաքսային միության հանձնաժողովի՝ «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշումը Ղազախստանի Հանրապետության կողմից չկատարելը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան,

1. Ծանուցել Ղազախստանի Հանրապետությանը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8–ի թիվ 6 որոշումը պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածում բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) վերացնելու մասով իրականացնելիս «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը կատարելու անհրաժեշտության մասին:

Խնդրել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

     

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: