ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 113 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում փոխադարձ առևտրի հարկման մասով պարտավորությունների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվությունը` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 4-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ծանուցել Ղրղզստանի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում իրացվող ապրանքների այն մատակարումների նկատմամբ հարկումն իրականացնելիս «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 71-րդ հոդվածի 2-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին, որոնք համանման են Ղրղզստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի 5-րդ կետում նշված՝ ապրանքների մատակարարումներին:
Խնդրել Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: