Գլխավոր տեղեկություն
Համար
N 593-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2019 թվականի N 593-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԱՊԱՐԱՍԿՈՊԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 44,184.84 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Լապարասկոպիկ համակարգի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված բժշկական սարքերը, սարքավորումները և պարագաները՝ լապարասկոպիկ համակարգը (42,702.92 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,395.51 եվրո, իսկ ապահովագրական ծախսերը՝ 85.41 եվրո, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն), ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի 3

Երևան

  

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

սեպտեմբերի 3-ի N 593-Ա որոշման

 

«Լապարասկոպիկ համակարգի նվիրաբերում»

 

ծ ր ա գ ի ր

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին լապարասկոպիկ համակարգի նվիրաբերում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (ՀՀ, քաղ. Երևան 0075, Մուրացանի փող., 115 շենք)՝ առողջապահական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

44 184.84 եվրոյին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (ՀՀ, քաղ. Երևան 0075, Մուրացանի փող., 115 շենք)
Ընտրությունը կատարվել է համաձայն բարեգործությունն ստացողի աջակցության խնդրանքի:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի օգոստոսի 20-ից մինչև նոյեմբերի 1-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Զինծառայողների համար անհրաժեշտ լապարասկոպիկ միջամտությունների իրականացման համար նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին նվիրաբերել լապարասկոպիկ համակարգ՝ սարքեր, սարքավորումներ և պարագաներ՝ 44 184.84 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ:
Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի օգոստոսի 20-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է լապարասկոպիկ համակարգի՝ սարքերի, սարքավորումների և պարագաների ներմուծում՝ 44 184.84 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժեքով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին

             

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան