Գլխավոր տեղեկություն
Համար
N 1148-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.09.11/59(1512) Հոդ.796
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1148-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 703-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 703-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) 6.1-ին կետով նախատեսված չափաքանակների նկատմամբ մոնիթորինգն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պետական լիազոր մարմինը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի պետական լիազոր մարմինը՝ յուրաքանչյուրն իր մասով։

1.2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ ապահովել իրականացվող մոնիթորինգի արդյունքների փոխանակում՝ յուրաքանչյուր 14-18 ամիսը մեկ անգամ՝ արտադրված ապրանքային ձկան և ջրառի ծավալների համադրման նպատակով, ինչպես նաև իրականացվող մոնիթորինգի արդյունքները տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:».

2) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ կետերով.

«6.1. Արարատյան դաշտավայրում գործող ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանվում են ջրօգտագործման և ձկնարտադրության տարեկան ծավալի հետևյալ չափաքանակները՝

1) 1 լ/վրկ ջրաելքով իշխան ձկնատեսակի համար՝ նվազագույնը 700 կգ.

2) 1 լ/վրկ ջրաելքով թառափ ձկնատեսակի համար՝ նվազագույնը 800 կգ:

6.2. Հավելվածի 6.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված չափաքանակները սույն որոշման 1.2-րդ կետում նշված մոնիթորինգի իրականացման արդյունքում չհամապատասխանելու դեպքում ջրօգտագործման թույլտվության մեջ նվազեցնել ջրառի չափաքանակները՝ դրանք համապատասխանեցնելով վերջին հաստատված ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաներով սահմանված տարեկան ձկնազանգվածի համար սույն չափաքանակներով հաշվարկված ջրառի ծավալին:»:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում համատեղ հաստատել Արարատյան դաշտավայրում գործող ձկնաբուծական տնտեսություններում մոնիթորինգի իրականացման ուղեցույց` այդ աշխատանքներում ներգրավելով նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 6

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան