Գլխավոր տեղեկություն
Համար
N 1436-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

9 հոկտեմբերի 2019 թվականի N 1436-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստին, Աշխարհագրական նշումների հարցերով ենթակոմիտեի առաջին նիստին, «Կոնյակ» աշխարհագրական անվանման հետ կապված բանակցությունների երկրորդ փուլին և ԱՀԿ-ում ընթացող Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման բանակցությունների շրջանակներում ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 15-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Վարոս Սիմոնյանինը, Արտակ Քամալյանինը, Նաիրա Մարգարյանինը, Ավետիս Հովհաննիսյանինը, Արթուր Մայսուրյանինը, Ժորա Սարգսյանինը, Ալեն Մկրտչյանինը, Սերգեյ Շահնազարյանինը, Դավիթ Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Քրիստինե Համբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին.

3) Սուրեն Մելիք-Իսրայելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Արման Ալոյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվին.

5) Վիվիանա Քալաեջյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարոս Սիմոնյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 9

Երևան

   

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հոկտեմբերի 9-ի N 1436-Ա

որոշման

  

Կ Ա Զ Մ

 

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

  

Վարոս Սիմոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Արտակ Քամալյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Նաիրա Մարգարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ավետիս Հովհաննիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական

Արթուր Մայսուրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության պետ

Քրիստինե Համբարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ

Սուրեն Մելիք-Իսրայելյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.)

Ժորա Սարգսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.)

Ալեն Մկրտչյան

- ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.)

Սերգեյ Շահնազարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.)

Դավիթ Հովհաննիսյան

- Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.)

Արման Ալոյան

- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.)

Վիվիանա Քալաեջյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի կցորդ (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.):

      

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան