ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2011 թվականի N 300-Ա
ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 516-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաստատել առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 24.09.19 N 1350-Ա)
2. Նշանակել՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը փոփ. 01.08.14 N 717-Ա, խմբ. 02.09.16 N 801-Ա, 27.08.18 N 1140-Ա, 24.09.19 N 1350-Ա)
3. (կետն ուժը կորցրել է 24.09.19 N 1350-Ա)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 516-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. ապրիլի 8-ի N 300-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 27.08.18 N 1140-Ա)
ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ)
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 27.08.18 N 1140-Ա, 24.09.19 N 1350-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.12.2019, N 1848-Ա | 12.12.2019, N 300-Ա | |
24.09.2019, N 1350-Ա | 25.09.2019, N 300-Ա | |
27.08.2018, N 1140-Ա | 28.08.2018, N 300-Ա | |
02.09.2016, N 801-Ա | 03.09.2016, N 300-Ա | |
01.08.2014, N 717-Ա | 02.08.2014, N 300-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|