Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 85
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.08.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.07.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2017 թվականի

թիվ 85

քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 413 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Մաքսային միության ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների մասին» թիվ 413 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

բ) 1-ին կետում՝

տեքստում «Մաքսային միության», «մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

«ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի՝ բացառությամբ հում նավթի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2709 00 900 ծածկագիր)» բառերով.

«արտահանվող» բառից առաջ լրացնել «Ռուսաստանի Դաշնության տարածքից» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: