ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2019 թվականի N 1109-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 2-րդ բաժնի 1-ին, 3-րդ, 4-րդ բաժնի 1-ին, 1.1-ին, 1.2-րդ, 3.1-ին, 8.1-ին, 8.2-րդ և 10-րդ կետերով նախատեսված՝ ծանուցման ենթակա գործունեության տեսակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.05.2024, N 617-Ա | 03.05.2024, N 1109-Ա | |
14.12.2023, N 2181-Ա | 15.12.2023, N 1109-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|