Գլխավոր տեղեկություն
Համար
N 886-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2019 թվականի N 886-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1634-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1634-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «մեկ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ տարվա ընթացքում, ըստ ամիսների հավասարաչափ բաշխվածքի՝ սկսած 2019 թվականի հունիսի 30-ից» բառերով.

2) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նահագահին՝ 15-օրյա ժամկետում «Դամալա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել 2018 թվականի մարտի 12-ին կնքված թիվ 833-Օ պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին։

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան