Գլխավոր տեղեկություն
Համար
N 526-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.09.2019-02.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.22/31(1306) Հոդ.487
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2017 թվականի N 526-Ն

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 16-րդ, 17-րդ կետերը և 17-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.02.18 N 104-Ն)

1. Հաստատել`

1) գնումների գործընթացի կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) փակ պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումները կատարվում են`

ա. մեկ անձից գնման ձևով, եթե տվյալ գնման ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը,

բ. տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով, եթե տվյալ գնման ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը: Ընդ որում, հաստատված կարգերը պետք է համապատասխանեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին և սկզբունքներին.

2) պատվիրատուներն իրենց կարիքների համար գնումներ կատարելու նպատակով կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները տեղեկագրում հրապարակում են ինքնուրույն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով.

3) սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կնքված շրջանակային համաձայնագրերը համարվում են լուծված:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնման գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 22

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 526-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման, գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության, օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգի և դրանց առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները, սահմանվում է «փոխկապակցված անձինք» հասկացությունը, փոխկապակցված անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները:

2. Հրավերում և պայմանագրում հիմնական պայմանների ներառման, ինչպես նաև Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատվիրատուների համար սահմանված պահանջների կատարման պատասխանատվությունը կրում է պատվիրատուն:

3. Գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

 II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

4. Գնման գործընթացը հետևյալ գործընթացների (գործառույթների) ամբողջությունն է՝

1) գնումների պլանավորում.

2) գնման գործընթացի կազմակերպում (ներառյալ գնման առարկայի բնութագրերի հաստատումը).

3) պայմանագրի կնքում.

4) պայմանագրի կատարում և կառավարում:

 

III. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

 

5. Յուրաքանչյուր գնման գործընթացի համար պատասխանատու են պատվիրատուի ղեկավարը, ինչպես նաև իրենց վերապահված իրավասությունների մասով՝

1) գնումները համակարգողը.

2) պատասխանատու ստորաբաժանումը.

3) գնահատող հանձնաժողովը:

6. Պատվիրատուի ղեկավարը`

1) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» պարբերությամբ նախատեսված`

ա. մարմնում գլխավոր քարտուղարն է՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, որտեղ պատվիրատուի ղեկավարը կարող է լինել աշխատակազմի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարը կարող է լինել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձը,

բ. մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձը, եթե տվյալ մարմինը չունի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ,

գ. տեղական ինքնակառավարման մարմիններում` համայնքի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձն է,

դ. պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկներում` հիմնարկի ղեկավարն է.

2) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ», «դ», «ե», «զ» և «է» պարբերություններում նշված կազմակերպություններում գործադիր մարմնի ղեկավարն է:

(6-րդ կետը խմբ. 02.05.19 N 516-Ն, փոփ. 22.08.19 N 1096-Ն)

7. Պատվիրատուի ղեկավարը`

1) սահմանում է՝

ա. գնումները համակարգող,

բ. պատասխանատու ստորաբաժանում,

գ. գնահատող հանձնաժողով՝ բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի.

2) բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի՝

ա. կնքում է պայմանագիրը,

բ. հաստատում է գնման ընթացակարգի արձանագրությունը:

8. Գնումները համակարգողը`

1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.

2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.

3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.

4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:

9. Պատվիրատու հանդիսացող պետական կառավարման մարմնի համակարգում ծրագրեր իրականացնող պետական հիմնարկ գործելու դեպքում պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած գնումների դեպքում ծրագրեր իրականացնող գրասենյակն է իրականացնում գնումների համակարգողի լիազորությունները:

10. Սույն կարգի իմաստով շինարարական ծրագրերը ներառում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա իրականացվող բոլոր տիպի շինարարական աշխատանքները:

11. Պատասխանատու ստորաբաժանումը՝

1) կազմում և հաստատում է գնման հայտը.

2) հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին և դրա արդյունքներով պատվիրատուի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ.

3) ընդունում է պայմանագրի կատարման արդյունքը.

4) ներկայացնում է այն անձի (անձանց) թեկնածությունը, որն առաջադրվում է գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով.

5) անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

12. Պատասխանատու ստորաբաժանում կարող են սահմանվել պատվիրատուի`

1) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը.

2) ձևավորած մասնագիտական խումբը, որի կազմում կարող են նաև ընդգրկվել այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ.

3) պաշտոնատար անձը, եթե տվյալ պատվիրատուն չունի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

13. Պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները չեն կարող վերապահվել գնումները համակարգողին: Պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտի նախագծմանը մասնակցող անձը (անձինք) պետք է ունենա (ունենան) գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է՝ ելնելով գնման առարկայի տեսակից:

14. Գնահատող հանձնաժողովը`

1) հաստատում է գնումների կամ նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը՝ բացառությամբ փակ պարբերական մրցույթի նախաորակավորման հայտարարության.

2) փոփոխություններ է կատարում գնումների հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման հայտարարության տեքստերում.

3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.

4) բացում և գնահատում է հայտերը.

5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին).

6) գնման ընթացակարգը հայտարարում է չկայացած:

15. Գնահատող հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի կարգավիճակով չեն կարող ընդգրկվել գնումները համակարգողը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչը կամ աշխատակիցը: Գնահատող հանձնաժողովի անդամը պետք է ունենա մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է գնման առարկային համապատասխան: Ընդ որում, եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ):

 

IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

16. Գնման գործընթաց սկսելու համար գնման առարկան պետք է ներառված լինի գնումների պլանում: Գնման պահանջի ծագման օրը պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում հաստատված կամ փոփոխված գնումների պլանի հրապարակման օրն է, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` գնումների պլանի հաստատման կամ փոփոխման օրն է: Եթե տվյալ տարվա ընթացքում գնումների սկզբնական պլանում չներառված, լրացուցիչ գնումը կատարելու համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա գնումների պլանում կատարվում է լրացում:

17. Գնման գործընթացի կազմակերպման իրավական հիմքը սահմանված պահանջներին համապատասխան հաստատված, իսկ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հրապարակված, գնումների պլանի առկայությունն է:

18. Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում գնումների պլանում գնման առարկան ներառվում է առանց գնման ընդհանուր գումարի նշման` ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո գնման պլանում համապատասխան լրացում կատարելու պայմանով: Ընդ որում, համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն սահմանված կարգով փոփոխություն է կատարում գնումների պլանում, իսկ պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով համաձայնագիր կնքելու ծանուցումը և կնքվելիք համաձայնագրի նախագիծը պայմանագիրը կնքած անձին է ուղարկում գնումների պլանում փոփոխությունը կատարվելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

19. Շինարարական ծրագրերի գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կարիքների համար գնվելիք` պետական գաղտնիք պարունակող, ինչպես նաև մինչև 70 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները, իրականացվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և պետական կառավարման այն մարմինների կողմից, որոնց կամ որոնց ենթակա կազմակերպությունների օգտագործման տակ գտնվում է տվյալ գույքը.

2) շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են շինարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի (մարմինների) կողմից, իսկ շինարարական ծրագրերի (շինարարական աշխատանքների) գնումները՝ պետական կառավարման այն մարմինների կողմից, որոնց կամ որոնց ենթակա կազմակերպությունների օգտագործման տակ գտնվում է տվյալ գույքը՝ բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի:

 

V. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Գնման գործընթացի ընթացակարգի կազմակերպման նպատակով գնման պահանջի ծագման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր սահմանվում են`

1) պատասխանատու ստորաբաժանում, և

2) գնումները համակարգող:

21. Եթե պատասխանատու ստորաբաժանում սահմանելու ակտով նախատեսված չէ ավելի կարճ ժամկետ, ապա գնման պահանջի ծագման օրվան հաջորդող վաթսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված գնումների, վառելիքի, քսայուղերի, գյուղատնտեսական նշանակության ապրանքների, լաբորատոր հետազոտությունների, փորձաքննությունների և ավիասպասարկման ծառայությունների դեպքում պատվիրատուի ղեկավարի կողմից սահմանված ժամկետներում պատասխանատու ստորաբաժանումը`

1) կազմում և հաստատում է գնման հայտը, որը ներառում է`

ա. գնման առարկայի բնութագրերը: Ապրանքների գնման դեպքում նշվում է նաև առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից առաջարկվող ապրանքային նշանի, արտադրողի, ծագման երկրի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը, իսկ պայմանագրի կատարման փուլում համապատասխանության սերտիֆիկատի ներկայացման անհրաժեշտությունը, եթե դրանք կիրառելի են տվյալ ապրանքի համար: Ընդ որում, պայմանագրի կատարման փուլում այն կնքած մասնակցից ծագման երկրի սերտիֆիկատ չի պահանջվում,

բ. մասնակիցների որակավորման չափանիշները, այդ թվում`

- «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները՝ ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, եթե Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտների կամ նորմատիվ-տեխնիկական պահանջների համաձայն տվյալ գնումը կատարելու նպատակով կնքվելիք պայմանագրի պատշաճ կատարման համար պահանջվում են համապատասխան տեխնիկական միջոցներ,

- շինարարական ծրագրերի՝ ներառյալ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, տեխնիկական հսկողության, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման, աուդիտորական կամ խորհրդատվական ծառայությունների գնումների, ինչպես նաև այն գնումների դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտների կամ նորմատիվ-տեխնիկական պահանջների համաձայն կնքվելիք պայմանագրի պատշաճ կատարման նպատակով պահանջվում են համապատասխան աշխատանքային ռեսուրսներ, «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները՝ ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը: Աշխատակազմի նվազագույն քանակին, պահանջվող որակավորմանը, աշխատանքային փորձին (տարիների նվազագույն քանակը, գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը) ներկայացվող պահանջները սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության,

գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջող լիցենզիաների տեսակները, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն,

դ. մեկ անձից գնումներ կատարելու դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մասնակից) տվյալները (անվանումը, գտնվելու վայրը, հնարավորության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն), որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը՝ բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով մեկ անձից գնումների կատարման դեպքերի: Ընդ որում, գնումները սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված հիմքերով, էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով չիրականացնելու դեպքում, ներկայացվող անձանց (հնարավոր մասնակից) թիվը չի կարող պակաս լինել երեքից,

ե. գնման առարկայի պահանջվող ծավալը և մեկ միավորի ձեռքբերման համար նախատեսված առավելագույն գինը,

զ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետները, այդ թվում՝ վերջնաժամկետը,

է. կանխավճարի հատկացման հնարավորությունը և առավելագույն չափը,

ը. կնքվելիք պայմանագրով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը, իսկ փուլային ձևով պայմանագրի կատարման դեպքում` առաջին փուլի ժամկետը, պետք է սահմանվեն ապրանքների և ծառայությունների դեպքում առնվազն 20, իսկ աշխատանքների դեպքում` առնվազն 45 օրացուցային օր: Ընդ որում, սույն պարբերությամբ սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանն ուժի մեջ մտնելու օրվանից՝ բացառությամբ այն դեպքի, երբ ընտրված մասնակիցը համաձայնում է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում: Սույն պարբերությունը չի կիրառվում փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերով իրականացվող շինարարական աշխատանքների կամ մեկ անձից գնման ձևի կիրառման դեպքերում,

2) եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի`

ա. 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի հիման վրա, ապա ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների, բացառությամբ շինարարական ծրագրերի, ներառյալ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում հայտով ներկայացվում է նաև ընթացակարգը կազմակերպելու կամ դրան նախորդող տարվա ընթացքում նմանատիպ ապրանքի կամ աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրով (գործարքով) սահմանված մեկ միավոր գինը, եթե առկա է նման պայմանագիր (գործարք): Եթե նմանատիպ պայմանագիր առկա չէ, ապա դրա մասին հայտում կատարվում է նշում, իսկ գինը չի սահմանվում,

բ. 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա, և առկա են պլանավորված, սակայն տվյալ գնման համար օրենքով սահմանված կարգով չնախատեսված ֆինանսական միջոցներ, հայտով ներկայացվում է նաև նմանատիպ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման համար պլանավորված մեկ միավորի առավելագույն գինը.

3) գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջադրվող անձանց (թեկնածուների) ցուցակը` ըստ հանձնաժողովի կազմում այդ անձանց ընդգրկման առաջնահերթության` նշելով հանձնաժողովի նախագահի թեկնածությունը:

(21-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 08.02.18 N 104-Ն, լրաց., խմբ. 02.05.19 N 516-Ն)

22. Գնման առարկայի բնութագրերը և մասնակիցների որակավորման հատկանիշների գնահատմանը ներկայացվող չափանիշները սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ և արտադրողներ՝ բացառությամբ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքերի:

(22-րդ կետը լրաց. 02.05.19 N 516-Ն)

23. Գնման ընթացակարգը կազմակերպելիս, օրենքի 3-րդ բաժնով նախատեսված պայմաններից բացի, պետք է հաշվի առնել, որ`

1) եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա գնումը կարող է կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա` անկախ գնման առարկան էլեկտրոնային աճուրդով կամ կենտրոնացված եղանակով կամ փակ պարբերական մրցույթով իրականացվող գնումների ցուցակում ներառված լինելու հանգամանքի.

2) եթե գնումների միասնական անվանացանկի 2-րդ մակարդակում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերում ներառված` վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա գնման առարկայի ձեռքբերումը կարող է իրականացվել գնանշման հարցման ձևով՝ պայմանով, որ այն չպետք է ներառված լինի էլեկտրոնային աճուրդով կամ կենտրոնացված եղանակով կամ փակ պարբերական մրցույթով իրականացվող գնումների ցուցակում.

3) գնումը կատարվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից ձեռքբերման ընթացակարգով` յուրաքանչյուր անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով.

4) հետևյալ գնումները կարող են կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա` հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով՝

1. բնական գազի մատակարարում և գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում

2. էլեկտրաէներգիայի մատակարարում

3. ոռոգման, խմելու (խողովակաշարերով), տեխնիկական և արդյունաբերական ջրի մատակարարում

4. իրավասու մարմնի տրամադրած իրավական կարգավորման կամ վարչական նորմի հիմքով որպես գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության միակ մատակարար (կապալառու, կատարող) հանդիսացող անձից տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերում

5. պետական գաղտնիք պարունակող` ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերում

6. քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն

7. անշարժ գույքի վարձակալություն, պայմանով, որ կարիքը հնարավոր չէ բավարարել պետական կամ համայնքային սեփականություն համարվող տարածքների անհատույց օգտագործման միջոցով

8. հիվանդանոցային բուժօգնություն՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները

9. ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն

10. պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝ բացառությամբ օդային փոխադրումների գործակալներից ավիատոմսերի ձեռքբերման

11. «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում հանրային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում

12. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման՝ ներառյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները

13. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 516-Ն)

14. փոստային կապի ծառայություն

15. գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների, այդ թվում՝ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում

16. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 516-Ն)

17. քրեակատարողական ծառայության կարիքների համար «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների ձեռքբերում՝ պայմանով, որ գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գները պետք է հավասար կամ ցածր լինեն դրանց շուկայական գներից

18. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների ձեռքբերում

19. ավիատոմսերի գնման էլեկտրոնային համակարգում կամ ավիափոխադրում իրականացնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի՝ էլեկտրոնային եղանակով ձեռքբերում

20. համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի ձեռքբերում

21. միջազգային վարկանիշ շնորհելու ծառայություններ

22. ապրանքները ձեռք են բերվում իր ձեռնարկատիրական գործունեությունը վերջնականորեն դադարեցնող կազմակերպությունից կամ անվճարունակության գործով լուծարողներից կամ կառավարիչներից, վարկատուների հետ պայմանավորվածության հիման վրա կամ նմանօրինակ ընթացակարգի միջոցով

23. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների որոշումների հիման վրա դատաբժշկական և գենետիկ փորձաքննությունների ապահովում` մահերի պատճառների վերհանման նպատակով դիակների, կենդանի անձանց, կենսաբանական ծագման նյութերի փորձաքննություններ

24. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի վիճակագրական հաշվետվությունների հետ կապված վերլուծական աշխատանքների տեխնիկական սպասարկում

25. Առողջապահության ազգային հաշիվների զեկույցի կազմման ծառայություններ

26. Հայաստանի Հանրապետության առողջապահության արդյունավետության գնահատման տարեկան զեկույցի կազմման ծառայություններ

27. Առողջապահության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման ծառայություններ

28. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 516-Ն)

29. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 516-Ն)

30. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության հավաստագրման ծառայություններ

31. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնության կարգով տրամադրված բեռների ստացման, մաքսազերծման և բաշխման ծառայություններ
32. Ավիացիոն համակարգի աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծառայություններ

5) գնումները կարող են կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ հետևյալ դեպքերում՝

ա. գնումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ռազմական դրություն հայտարարելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում զինված ուժերում ուժեղացված աշխատանքային ռեժիմ սահմանելու, ինչպես նաև մատակարարումը, կատարումը և մատուցումը դադարեցված՝ կենսական նշանակություն ունեցող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների՝ այլընտրանքային ապրանքներով, աշխատանքներով և ծառայություններով փոխարինելու անհնարինության կամ ապրանքների դեպքում՝ պահուստներում բացակայության հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Այս հիմքով պետության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով: Սույն ենթակետի համաձայն հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից մինչև երեսուն օրացուցային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվեն այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,

բ. պետության կարիքների համար գնումների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհետաձգելի համարված այլ դեպքերում,

գ. չկանխատեսված իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող գնումների դեպքում՝ բացառությամբ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու դեպքերի: Ընդ որում, հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից մինչև 80 օրացուցային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվեն այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,

դ. պետության կարիքների համար չկատարվող ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում, եթե ծառայության մատուցումը պետք է սկսվի տվյալ պաշտոնական գործուղումը թույլատրող իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,

ե. շինարարական ծրագրերի իրականացման ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության ծառայություններ մատուցող անձի կողմից պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում, պայմանով, որ ծառայության մատուցումը պետք է սկսվի այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:

(23-րդ կետը լրաց., փոփ. 08.02.18 N 104-Ն, խմբ., լրաց., փոփ. 11.04.19 N 409-Ն, խմբ., փոփ., լրաց 02.05.19 N 516-Ն)

24. Պատասխանատու ստորաբաժանումը գնման հայտը` հերթական համարակալումով, իր կողմից հաստատվելու օրը գրությամբ փոխանցում է գնումները համակարգողին:

25. Գնումները համակարգողը գնման հայտն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է գնման հայտի կազմման համապատասխանությունը Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Եթե արձանագրվում է անհամապատասխանություն, ապա գնման հայտը վերադարձվում է պատասխանատու ստորաբաժանմանը` նշելով արձանագրված անհամապատասխանությունները: Պատասխանատու ստորաբաժանումն ուղղում և երկու աշխատանքային օրվա ընթացքում գնումները համակարգողին է ներկայացնում ճշտված գնման հայտը: Արձանագրված անհամապատասխանության հետ չհամաձայնելու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գնման հայտը վերադարձնում է գնումները համակարգողին, որն այն ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին: Զեկուցագիրն ստանալու օրը պատվիրատուի ղեկավարը`

1) հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը երկու աշխատանքային օրվա ընթացքում տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.

2) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հանձնարարում է`

ա. գնումները համակարգողին` պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպել՝ հիմք ընդունելով ներկայացված գնման հայտը, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ

բ. պատասխանատու ստորաբաժանմանը, ըստ իրավական եզրակացության, վերանայել գնման հայտը:

 

 VI. ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

 26. Պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով սույն կարգի 25-րդ կետով նախատեսված գրավոր հանձնարարականը կամ գնման հայտն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնումների համակարգողը կազմում և գրավոր պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին հրամանի նախագիծը, որը պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում: Գնահատող հանձնաժողովի`

1) կազմը բաղկացած է առնվազն երեք անդամից և ունի նախագահ ու քարտուղար, որոնք սահմանվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն.

2) գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների երկու երրորդը: Հայտերի բացման նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի առնվազն երկու անդամ.

3) նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, որը հետևյալ հաջորդականությամբ`

ա. ոչ ավելի, քան երկու աշխատանքային օրով կասեցնում է գնման գործընթացը,

բ. ապահովում է տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ տվյալ անդամի փոխարեն, պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ,

գ. սահմանում է նիստի անցկացման օրը և ժամը, որը չպետք է ուշ լինի գնման ընթացակարգի կասեցման վերջնաժամկետից.

4) որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է.

5) նիստերը տեսաձայնագրվում կամ ձայնագրվում և արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է.

6) անդամները և քարտուղարը պարտավոր են ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար՝ բացառությամբ օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների.

7) արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` պատվիրատուի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին քարտուղարը նիստից առնվազն վեց ժամ առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին.

8) անդամի կամ քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը.

9) անդամը պատասխանատվություն է կրում իր որոշումների, այդ թվում՝ իր կողմից հաստատված փաստաթղթերի, պահանջների, ինչպես նաև գնման ընթացակարգի հաղթողին որոշելու հիմնավորվածության համար.

10) յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը՝ ներառյալ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:

27. Եթե գնահատող հանձնաժողովը չի ապահովում Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, ապա քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, որը`

1) զեկուցագիրը ստանալու օրը`

ա. հրամանով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը: Եթե կասեցման հրամանով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա հանձնաժողովի գործունեությունը կասեցվում է մինչև երեք աշխատանքային օրով,

բ. հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.

2) իրավաբանական ծառայության գրավոր առաջարկի հիման վրա հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարացվում է մինչև եզրակացություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ պատվիրատուի ղեկավարի կողմից ընդունվում է հրաման.

3) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հրամանով`

ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ

բ. հանձնարարվում է գնահատող հանձնաժողովին, ըստ իրավական եզրակացության, վերանայել հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը և իրավական եզրակացությունը կցվում են արձանագրությանը:

28. Մինչև հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետի ավարտը նոր հրաման չլինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունը համարվում է վերականգնված: Հանձնաժողովի գործունեությունը կասեցնելու հետ կապված փաստաթղթերի պատճենները կցվում են գնման ընթացակարգի արձանագրությանը:

29. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող օրը հանձնաժողովը համարվում է լուծարված:

30. Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, գնում կատարվելու դեպքում, եթե գնահատող հանձնաժողով չի ձևավորվում, ապա գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, մասնագիտական խումբ ձևավորված լինելու դեպքում՝ խումբը, իսկ հանձնաժողովի քարտուղարինը` գնումները համակարգողը:

 

VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

31. Գնահատող հանձնաժողովի կազմավորմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հրավիրում է գնահատող հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի արդյունքում, գնման հայտի հիման վրա, հանձնաժողովը հաստատում է`

1) գնումների կամ նախաորակավորման հայտարարության տեքստը.

2) հրավերի տեքստը.

3) հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:

32. Հրավերով նախատեսվում է նաև, որ՝

1) մասնակիցը հայտով ներկայացնում է՝

ա. գնման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. իր կողմից հաստատված հայտարարություն՝ հրավերով սահմանված մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշներին իր համապատասխանության մասին,

գ. գնային առաջարկ,

դ. հրավերով նախատեսված դեպքերում հայտի ապահովում: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը՝ պայմանով, որ, եթե մասնակիցը ճանաչվում է առաջին տեղը զբաղեցրած, ապա սույն կարգի 43-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված կարգով և ժամկետում ներկայացնում է դրա բնօրինակը,

ե. հրավերով նախատեսված լիցենզիայի պատճենը,

զ. ապրանքների գնման դեպքում իր կողմից հաստատված հայտարարություն՝ առաջարկվող ապրանքի՝ հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համապատասխանության վերաբերյալ՝ պայմանով, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակից ճանաչվելու դեպքում հրավերով սահմանված կարգով ներկայացնում է ապրանքի տեխնիկական բնութագրերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նաև առաջարկվող ապրանքային նշանը, արտադրողի անվանումը, ծագման երկիրը (այսուհետ՝ ապրանքի ամբողջական նկարագիր),

է. հայտարարություն` գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին,

ը. հայտարարություն` տվյալ գնման գործընթացում իրեն, սույն կարգով սահմանված փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության բացակայության մասին.

թ. այն ֆիզիկական անձի (անձանց) տվյալները, ով ուղղակի կամ անուղղակի ունի մասնակցի կանոնադրական կապիտալում քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) ավելի, քան տասը տոկոսը՝ ներառյալ ըստ ներկայացնողի բաժնետոմսերը կամ այն անձի (անձանց) տվյալները, ով իրավունք ունի նշանակելու կամ ազատելու մասնակցի գործադիր մարմնի անդամներին կամ ստանում է մասնակցի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի տասնհինգ տոկոսից ավելին: Սույն պարբերության մեջ նշված անձանց բացակայության դեպքում ներկայացվում են գործադիր մարմնի ղեկավարի և անդամների տվյալները: Ընդ որում, եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն պարբերությամբ նախատեսված տեղեկատվությունը պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է տեղեկագրում.

2) մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Արժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն ենթակետում նշված հարկի գումարի հաշվարկման: Ընդ որում, մասնակցի հայտը ենթակա չէ մերժման, եթե`

ա. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակները լրացված են միայն թվերով, իսկ ընդհանուր գնի սյունակը` և տառերով և թվերով կամ միայն տառերով,

բ. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների միջև առկա է անհամապատասխանություն, սակայն տառերով կամ թվերով նշված գումարներից որևէ մեկի հանրագումարը համապատասխանում է ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարին.

գ. մասնակցի գնային առաջարկում չափաբաժնի համարը սխալ է նշված, սակայն գնման առարկայի անվանումը ճիշտ է լրացված:

3) շինարարական ծրագրերի գնման դեպքում մասնակիցը չի ներկայացնում իր կողմից կազմված նախահաշիվը, իսկ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրի շրջանակում կատարողական ակտերի դիմաց վճարումներն իրականացվում են հետևյալ բանաձևով՝

ՎԳ=ՄԳ/ՆԳxԿԾ, որտեղ՝

1) ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է.

2) ՆԳ-ն շինարարական ծրագրի նախահաշվային գինն է.

3) ԿԾ-ն տվյալ կատարողական ակտով ներկայացված աշխատանքների ծավալն է` գումարային արտահայտությամբ.

4) ՎԳ-ն նախահաշվով սահմանված աշխատանքների դիմաց վճարվող գումարն է.

4) պահանջի դեպքում որևէ մասնակցի հայտի՝ ներառյալ գնային առաջարկի, իսկ ապրանքների գնման դեպքում նաև մասնակցի, այդ թվում՝ առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված ապրանքի ամբողջական նկարագիրը պարունակող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները հանձնաժողովի քարտուղարն անհապաղ տրամադրում է նման պահանջ ներկայացրած այլ մասնակցին: Պահանջի կատարման անհնարինության դեպքում պահանջը ներկայացրած անձին անհապաղ տրամադրվում են բնօրինակ փաստաթղթերը, որոնց վերջինս ծանոթանում է տեղում, իրավունք ունի լուսանկարելու դրանք և վերադարձնում է քարտուղարին նիստի ընթացքում՝ առանց խոչընդոտելու հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

5) նշում կանխավճարի հատկացման և դրա առավելագույն չափի մասին, պայմանով, որ ընտրված մասնակիցը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում, կանխավճարի չափը չի կարող գերազանցել ընտրված մասնակցի առաջարկած գնի 25 տոկոսը՝ բացառությամբ պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման դեպքերի.

6) կնքվելիք պայմանագիրը կարող է իրականացվել գործակալության կամ ենթակապալի պայմանագիր կնքելու միջոցով: Գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ տվյալ ընթացակարգին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցը: Եթե պայմանագիրն իրականացվելու է գործակալության կամ ենթակապալի միջոցով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է նաև գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները.

7) մասնակիցները կարող են գնման ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`

ա. հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը,

բ. հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի այդ պայմանագրով տվյալ անդամի ստանձնած` հրավերով սահմանված որակավորման պահանջներին,

գ. հրավերով սահմանվում է, որ համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ: Սույն պարբերության պահանջի չպահպանման դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը,

դ. եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված է, որ մասնակիցների ընդհանուր գործերը վարում է համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակից, ապա հայտը ներկայացվում, իսկ պայմանագիր կնքվելու դեպքում վճարումները կատարվում են այդ մասնակցին: Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագրով նախատեսվում է, որ ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործելու բոլոր մասնակիցների անունից, ապա պայմանագիր կնքվելու դեպքում դրա հիման վրա վճարումները կատարվում են հայտը ներկայացրած մասնակցին.

8) եթե պայմանագրի գինը կայուն է, ապա մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է մեկ թվով՝ պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գնով.

9) եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում: Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, որի չափը հավասար է մասնակցի գնային առաջարկի հինգ տոկոսին: Ընդ որում, եթե մասնակիցը հայտի ապահովումը ներկայացրել է սույն ենթակետով սահմանված չափից ավելի, ապա հայտը համարվում է հրավերի պահանջներին բավարարող և ենթակա չէ մերժման.

10) եթե տվյալ ընթացակարգի շրջանակում ընտրված մասնակցի ներկայացրած գնային առաջարկը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Այն դեպքում, երբ տվյալ ընթացակարգի շրջանակում ընտրված մասնակցի ներկայացրած գնային առաջարկը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով.

11) եթե գնման ընթացակարգը կազմակերպվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, և պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված չեն ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված ֆինանսական միջոցները գերազանցում են գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, սակայն պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի ապահովումը, հատկացված ֆինանսական միջոցների մասով, ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի, իսկ պահանջվող ֆինանսական միջոցների մասով` միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով.

12) էլեկտրոնային եղանակով ծանուցումներն իրականացվում են տեղեկություններն էլեկտրոնային փոստին ուղարկվելու միջոցով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, որի ժամանակ ծանուցումներն իրականացվում են թղթային եղանակով: Հրավերով և հայտով նախատեսվում են պատվիրատուի և մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեները: Տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում դրանք ուղարկողը տեղեկությունները (փաստաթղթերը) հաստատում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ հավաստագիրը` զետեղված «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված նույնականացման քարտում, կամ տեղեկությունները (փաստաթղթերը) ուղարկում է հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով: Գնման ընթացակարգն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կազմակերպված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցները հայտում ներառվող` իրենց կողմից հաստատվող փաստաթղթերը հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցները` այդ փաստաթղթերը ներկայացնում են հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով.

13) ընտրված մասնակցին պայմանագիր կնքելու առաջարկը և կնքվելիք պայմանագրի նախագիծը հանձնաժողովի քարտուղարը տրամադրում է էլեկտրոնային եղանակով: Ապրանքների գնման դեպքում պայմանագրի նախագծում ներառվում է ընտրված մասնակցի կողմից հայտով ներկայացված ապրանքի ամբողջական նկարագիրը.

14) ընտրված մասնակցի կողմից հաստատված պայմանագրի նախագիծը պատվիրատուին ներկայացվում է գրավոր, և դա ներկայացնելու գրությունը հաշվառվում է պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգում: Պատվիրատուի ղեկավարի կողմից պայմանագրի նախագիծը հաստատվում է այդ իրավասության առաջացմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում.

15) (ենթակետն ուժը կորցրել է 02.05.19 N 516-Ն)

16) գնման ընթացակարգին արգելվում է սույն կարգով սահմանված փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը.

17) բողոքարկման վճարը կատարելու համար լիազորված մարմնի անվանմամբ բացված գանձապետական հաշվեհամարը և տվյալներ այն մասին, որ ներկայացվող բողոքում անձը պետք է նշի նաև այն բանկի անվանումը և հաշվեհամարը, որի բողոքը բավարարվելու դեպքում պետք է փոխանցվի վճարը.

18) գնման ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում է ըստ առանձին չափաբաժինների: Եթե չափաբաժիններով կազմակերպված գնման ընթացակարգի շրջանակում`

ա. մասնակիցը հայտ ներկայացնում է մեկից ավելի չափաբաժինների համար, ապա կարող է ներկայացնել՝ ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ՝ մեկ հայտի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ հայտի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է ներկայացված չափաբաժինների գնային առաջարկների հանրագումարի նկատմամբ: Եթե հանրագումարը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, սակայն ըստ առանձին չափաբաժինների ներկայացված գնային առաջարկները չեն գերազանցում այդ չափը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում,

բ. մասնակիցն ընտրված է ճանաչվում մեկից ավելի չափաբաժինների մասով, ապա կարող է ներկայացնել՝ ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ՝ մեկ պայմանագրի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ պայմանագրի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ: Եթե պայմանագրի ընդհանուր գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, սակայն ըստ առանձին չափաբաժինների գները չեն գերազանցում այդ չափը, ապա ապահովումը կարող է ներկայացվել միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով,

գ. մասնակիցը հրաժարվում է որևէ չափաբաժնից կամ պայմանագիր կնքելուց, կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից, ապա հայտի ապահովումը վճարվում է միայն այդ չափաբաժնի նկատմամբ հաշվարկված ապահովման չափով,

դ. կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով որևէ չափաբաժնի մասով լուծվում է, ապա պայմանագրի ապահովումը վճարվում է միայն այդ չափաբաժնի նկատմամբ հաշվարկված գումարի չափով.

19) եթե մասնակիցը օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ցուցակներում ներառվել է հայտը ներկայացնելու օրվանից հետո, ապա նրա տվյալ հայտը ենթակա չէ մերժման.

20) եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու և (կամ) որակավորման չափանիշները բավարարելու մասին հայտով ներկայացված հայտարարությունները որակվում են որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը կամ առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում՝ բացառությամբ մասնակցի կողմից գնային առաջարկի և հայտի ապահովման ներկայացման դեպքերի.

21) եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա մասնակիցը հայտի ապահովում չի ներկայացնում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գնման հայտը հաստատվելու օրվա դրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների չափը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, և կնքվելիք պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ.

22) հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված մինչև հինգ, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի ներկայացրած փաստաթղթերի գնահատումը` դրանք ներկայացվելու օրվանից հաշված մինչև տասն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե գնման ընթացակարգի չափաբաժինների քանակը գերազանցում է յոթանասունհինգ չափաբաժինը, ապա հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված մինչև տասներկու, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի ներկայացրած փաստաթղթերի գնահատումը` դրանք ներկայացվելու օրվանից հաշված մինչև տասնյոթ աշխատանքային օրվա ընթացքում:

23) հրավերի վերաբերյալ մասնակցին չի տրամադրվում պարզաբանում, եթե հարցումը վերաբերում է վերջինիս կողմից առաջարկվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի` հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համարժեքության համապատասխանությանը.

24) ավտոմեքենաների, սարքերի և սարքավորումների վերանորոգման ծառայությունների գնման դեպքում, հրավերով սահմանվում է նաև ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման միավոր առավելագույն գինը, իսկ մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է՝ հաշվի առնելով այդ առավելագույն գների հանրագումարը՝ նկատի ունենալով, որ կնքվող պայմանագրի շրջանակում մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են հետևյալ բանաձևով՝

ՎԳ=ՄԳ/ՆԳxԾxՔ, որտեղ՝

1) ՎԳ-ն պայմանագրով սահմանված առանձին տեսակի ծառայությունների մատուցման դիմաց վճարվող գումարն է.

2) ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած հանրագումարային գինն է.

3) ՆԳ-ն ծառայության մատուցման համար սահմանված առավելագույն միավոր գների հանրագումարն է.

4) Ծ-ն մատուցված ծառայության առավելագույն միավորի գինն է.

5) Ք-ն մատուցված ծառայության քանակն է:

(32-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 08.02.18 N 104-Ն, խմբ., լրաց., փոփ. 02.05.19 N 516-Ն)

33. Պայմանագրով (նախագծով) սահմանվում է նաև, որ՝

1) պայմանագրի կողմը պատասխանատվություն է կրում գործակալի կամ ենթակապալառուի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

2) պայմանագրի կատարման ընթացքում գործակալի կամ ենթակապալառուի փոփոխման դեպքում պայմանագրի կողմը գրավոր տեղեկացնում է պատվիրատուին՝ տրամադրելով գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները՝ փոփոխությունը կատարվելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) համատեղ գործունեության (կոնսորցիում) դեպքում մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է, և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները.

4) պայմանագիր կնքած անձի (կատարողի) ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը պայմանագրով սահմանված ժամկետներում կատարելու, սակայն պատասխանատու ստորաբաժանման կողմից պայմանագրի արդյունքը չընդունվելու դեպքում: Տույժը հաշվարկվում է աշխատանքային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ: Եթե`

ա. պայմանագիրը կնքվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով կնքված այն համաձայնագրի գնի նկատմամբ, որի շրջանակներում արձանագրվել է ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքը,

բ. գնման ընթացակարգը կազմակերպվել է չափաբաժիններով, և ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը ներառում է մեկից ավելի չափաբաժիններ, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով այդ չափաբաժնի համար սահմանված ընդհանուր գնի նկատմամբ.

5) գնումների դիմաց վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն պարտավոր է ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի ու տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ.

6) եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել կատարված աշխատանքների թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին՝ պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.

7) նախագծային փաստաթղթեր չպահանջող շինարարական ծրագրերի կամ հիմնական միջոց հանդիսացող ապրանքների գնման դեպքում երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից աշխատանքը կամ ապրանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից առնվազն 365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել կատարված աշխատանքի կամ մատակարարված ապրանքի թերություններ, ապա պայմանագրի կողմը պարտավոր է իր հաշվին՝ պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.

8) այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է.

9) պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել՝ նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը: Ընդ որում, արգելվում է միևնույն բյուջետային տարվա ընթացքում նույն ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման նպատակով նախատեսել ֆինանսական միջոցներ.

10) նախագծային փաստաթղթերի մշակման ժամանակ նախագծողը`

ա. շինարարական ծրագրի կատարման համար օգտագործվող նյութերի տեխնիկական բնութագրերը կազմում է օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,

բ. ներկայացնում է կապալի օբյեկտի, դրա առանձին մասերի (կոնստրուկցիաներ և այլն) և օգտագործված նյութերի երաշխիքային ժամկետներին ներկայացվող նվազագույն պահանջները,

գ. ներկայացնում է շինարարական ծրագրի կատարման համար անհրաժեշտ լիցենզիային, տեխնիկական միջոցներին և աշխատանքային ռեսուրսներին ներկայացվող պահանջները,

դ. պատվիրատուին նախագծային փաստաթղթերը ներկայացնում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով,

ե. ներկայացնում է ըստ աշխատանքների առանձին տեսակների կատարման օրացուցային ժամանակացույցը.

11) շինարարական ծրագրերի կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում նախագծողը պատվիրատուին վճարում է տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`

ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված և փորձաքննական եզրակացություն ունեցող նախագծային փաստաթղթերի ամփոփ նախահաշվով չնախատեսված աշխատանքների ծախսերի համար նախատեսված չափը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների չափին,

բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ու փորձաքննական եզրակացություն ունեցող նախագծային փաստաթղթերի աշխատանքների ամփոփ նախահաշվով չնախատեսված աշխատանքների ծախսերի համար նախատեսված չափը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների հանրագումարի չափին.

12) եթե պայմանագիրը կնքվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, սակայն տվյալ տարում նախատեսված չեն կամ նախատեսված են ավելի քիչ ֆինանսական միջոցներ, քան պայմանագրի գինն է, ապա պայմանագրում նախատեսվում է, որ հետագայում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումն իրականացվում են համաձայնագիր կնքելու միջոցով: Եթե պայմանագրի կատարման համար հատկացված ֆինանսական միջոցների չափը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա պատվիրատուի կողմից համաձայնագիր կնքվում է, եթե պայմանագիր կնքած անձի կողմից տուժանքի ձևով ներկայացված ապահովումը` նախատեսված ֆինանսական միջոցների չափով, փոխարինվում է բանկային երաշխիքով կամ կանխիկ փողով՝ հաշվի առնելով սույն կարգի 32-րդ կետի 18-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները: Ընդ որում, պայմանագրի կողմը համաձայնագիրը կնքում, իսկ ապահովման փոխարինման դեպքում նաև նոր ապահովումը պատվիրատուին ներկայացնում է համաձայնագիր կնքելու մասին ծանուցումն ստանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանիորեն լուծվում է.

13) շինարարական ծրագրի կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրով նախատեսվում են կապալի օբյեկտի և դրա առանձին մասերի երաշխիքային ժամկետները, և սահմանվում է, որ եթե այդ ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով.

14) պայմանագրի կատարման ապահովում ներկայացրած անձը պարտավոր է ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել պատվիրատուին.

15) եթե պատվիրատուն պայմանագրով սահմանված ժամկետում չի ընդունում պայմանագրի արդյունքը կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված, և պայմանագրով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն պայմանագրի կողմին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը: Ընդ որում, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստն ամրագրվում է երկկողմ հաստատված փաստաթղթով՝ նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը.

16) պայմանագիր կնքած անձի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած անձը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող օրվանից.

17) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է այդ գործարքի` լիազորված մարմնի կողմից հաշվառված լինելու հանգամանքը՝ բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ցուցակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ և 21-րդ կետերով նախատեսված գնումների:

(33-րդ կետը լրաց. 08.02.18 N 104-Ն, խմբ., փոփ, լրաց. 02.05.19 N 516-Ն)

34. Գնումների մասին հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը`

1) գնումների մասին հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը, իսկ շինարարական ծրագրերի գնման դեպքում նաև շինարարական ծրագրի նախահաշիվը՝ ներառյալ ըստ առանձին աշխատանքների տեսակների կատարման արժեքները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է տեղեկագրում.

2) գնման ընթացակարգը թղթային եղանակով կազմակերպվելու դեպքում հրավերն էլեկտրոնային եղանակով ուղարկում է տվյալ գնման ընթացակարգի հնարավոր մասնակցին (մասնակիցներին), եթե գնումը կատարվում է օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգով, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում հրավերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է նաև տեղեկագրում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեռնարկում է միջոցներ՝ պայմանագիր կնքելու համար, եթե գնումը կատարվում է բորսաներից:

35. Գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ քարտուղարը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով` գնման գործընթացի մասին տեղեկությունները`

1) գնումների կամ նախաորակավորման մասին հայտարարությունը հրապարակում է նաև զանգվածային լրատվության, այդ թվում՝ այլ էլեկտրոնային միջոցներով.

2) հրավերը տրամադրում (ուղարկում) է գնահատող հանձնաժողովի կողմից որոշված գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:

36. Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար մասնակիցը պատվիրատուին ներկայացնում է գրավոր դիմում: Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու մասին դիմումի հետ միասին ներկայացվում է նաև հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը, եթե գնումների մասին հայտարարությամբ փաստաթղթային ձևով հրավերի տրամադրման համար նախատեսված է վճար: Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջի ստացմանը հաջորդող աշխատանքային օրը: Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

37. Հրավերի պատճենահանման և առաքման հետ կապված ծառայությունների մատուցման նպատակով պատվիրատուն կնքում է ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, եթե այդ աշխատանքները չեն կատարվում պատվիրատուի ռեսուրսների հաշվին:

38. Մինչև հայտերի բացման նիստը պատվիրատուի պաշտոնատար անձանց արգելվում է հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած կամ հրավեր ստացած անձանց մասին տեղեկություններ հաղորդելն այլ անձանց: Այդ պաշտոնատար անձանց կողմից այլ անձանց` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով պարզաբանումներ կամ գնման ընթացակարգին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է այդ անձին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:

39. Բացառությամբ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կատարվող գնումների՝ գնահատող հանձնաժողովի քարտուղարը հայտերը գրանցում է գրանցամատյանում՝ ըստ դրանց ստացման հերթականության, գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով դրա մասին տրվում է տեղեկանք: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և դրանք` ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարի կողմից վերադարձվում են: Գրանցամատյանի` բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը սույն կարգի 43-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված արձանագրության հետ մեկտեղ հրապարակվում է տեղեկագրում:

40. Հայտերի բացման նիստում`

1) նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված` տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գինը՝ մեկ թվով արտահայտված։ Հանձնաժողովի քարտուղարը հաղորդում է տեղեկատվություն գրանցամատյանում կատարված գրառումների մասին և հանձնաժողովի նախագահին է փոխանցում հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`

ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,

բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին.

3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված, հիմք ընդունելով տառերով գրվածը.

4) հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում են գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան: Գնումն էլեկտրոնային համակարգով իրականացվելու դեպքում հիմք է ընդունվում համակարգում կցված` մասնակցի կողմից հաստատված գնային առաջարկը.

5) հանձնաժողովը հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից որոշում և հայտարարում է առաջին և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին: Առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում կամ եթե ոչ գնային պայմանները բավարարող գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները գերազանցում են տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գնման հայտով սահմանված գինը կամ գնումն իրականացվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա՝

ա. առաջին և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում առաջարկված գների նվազեցման նպատակով ոչ գնային պայմանները բավարարող գնահատված բոլոր մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են բոլոր մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները),

բ. հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը բավարար գնահատված բոլոր մասնակիցներին էլեկտրոնային ձևով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման օրվա, ժամի և վայրի մասին,

գ. բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկրորդ և ոչ ուշ, քան տասներորդ աշխատանքային օրը,

դ. յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը,

ե. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ մասնակիցների ներկայացրած գների, որոնց գինը չի գերազանցում այդ գնումը կատարելու համար հատկացված ֆինանսական միջոցների չափը, որոշվում ու հայտարարվում են առաջին և հաջորդական տեղերն զբաղեցրած մասնակիցները,

զ. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գնման հայտով սահմանված գինը, կամ նվազագույն գները հավասար են, գնման ընթացակարգն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայտարարվում է չկայացած:

(40-րդ կետը լրաց. 08.02.18 N 104-Ն)

41. Եթե հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ ներառյալ այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատվող փաստաթղթերը կամ դրանց մի մասը ներկայացված են հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով և հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը, կամ գնային առաջարկը, կամ հայտի ապահովումը ներկայացված է հրավերի պահանջներին անհամապատասխան, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը:

(41-րդ կետը լրաց. 02.05.19 N 516-Ն)

42. Եթե սույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:

43. Հայտերի բացման նիստի ավարտից հետո ոչ ուշ քան հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը`

1) հայտերի բացման նիստի արձանագրության բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը հրապարակում է տեղեկագրում.

2) իր և գնահատող հանձնաժողովի` հայտերի բացման նիստին ներկա անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում: Գնահատող հանձնաժողովի այն անդամները, ովքեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտերի բացման նիստից հետո հրավիրվող նիստերին, ստորագրում են սույն ենթակետում նախատեսված հայտարարությունները, որոնք տեղեկագրում քարտուղարը հրապարակում է ստորագրմանը հաջորդող աշխատանքային օրը.

3) էլեկտրոնային փոստի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` կոմիտե) հարցում է ներկայացնում առաջին տեղն .զբաղեցրած մասնակցի՝ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, ինչպես նաև հրավերով «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի գնահատման համար սահմանված պայմանների առկայության վերաբերյալ՝ ներկայացնելով մասնակցի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը.

4) էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով ծանուցումն ուղարկելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնել որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի, ապրանքների գնման դեպքում նաև սույն կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված փաստաթուղթը, իսկ բանկային երաշխիքի ձևով ներկայացված հայտի ապահովման բնօրինակը` կից գրությամբ:

(43-րդ կետը փոփ. 08.02.18 N 104-Ն, 02.05.19 N 516-Ն)

 44. Կոմիտեն սույն կարգի 43-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հարցումն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում է հարցման մասին տեղեկատվություն: Սույն կետով սահմանված ժամկետում տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում առաջին տեղն զբաղեցրած մասնակցի ներկայացրած հայտարարությունները համարվում են իրականությանը համապատասխանող:

(44-րդ կետը խմբ. 02.05.19 N 516-Ն)

45. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն տվյալ մասնակցի տվյալները` համապատասխան հիմքերով, գրավոր ուղարկում է լիազորված մարմին, որը դրանք ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնում է տվյալ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ:

(45-րդ կետը լրաց. 08.02.18 N 104-Ն, խմբ. 02.05.19 N 516-Ն)

46. Սույն կարգի 43-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ժամկետի ավարտին հաջորդող աշխատանքային օրը քարտուղարն էլեկտրոնային եղանակով հանձնաժողովի անդամներին միաժամանակ տրամադրում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերի պատճենները, գնահատման թերթիկների երկուական օրինակ և կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Հայտերի գնահատման արդյունքների հաստատման նիստը հրավիրվում է սույն կարգի 32-րդ կետի 22-րդ ենթակետով սահմանված ժամկետներում: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում հանձնաժողովը գնահատում է նաև ներկայացված տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը հրավերի պահանջներին, իսկ անհամապատասխանություն արձանագրելու դեպքում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:

(46-րդ կետը փոփ. 02.05.19 N 516-Ն)

47. Առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից փաստաթղթեր չներկայացվելու կամ ամբողջական չներկայացվելու կամ ներկայացված փաստաթղթերում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ, ներառյալ կոմիտեի տրամադրած տեղեկատվության հիման վրա, իսկ ապրանքների գնման դեպքում` նաև սույն կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նույն օրն էլեկտրոնային եղանակով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե անհամապատասխանությունն արձանագրվել է կոմիտեից ստացված տեղեկատվության արդյունքում, ապա սույն կետում նշված ծանուցմանը կցվում է նաև այդ տեղեկատվությունը պարունակող փաստաթղթի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը:

(47-րդ կետը լրաց. 08.02.18 N 104-Ն, խմբ. 02.05.19 N 516-Ն)

48. Առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից արձանագրված անհամապատասխանությունը սահմանված ժամկետում՝

1) շտկելու դեպքում հայտը գնահատվում է բավարար, և առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից: Եթե կոմիտեից ստացված տեղեկատվության արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը վերաբերում է`

ա. հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցած ժամկետանց հարկային պարտավորություններին, ապա անհամապատասխանությունը համարվում է շտկված, եթե մասնակիցը ներկայացնում է կոմիտեի տրամադրած տեղեկատվության մեջ նշված գումարի վճարումը հիմնավորող փաստաթղթի բնօրինակից արտատպված (սկանավորված) օրինակը,

բ. «Ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշին, ապա արձանագրված անհամապատասխանությունը կարող է շտկվել ինչպես առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից կոմիտեից ստացված գրավոր տեղեկատվությունը գնահատող հանձնաժողովին ներկայացվելու, այնպես էլ՝ կոմիտեի կողմից տրված նոր տեղեկատվությամբ: Ընդ որում, գնահատող հանձնաժողովի կամ քարտուղարի կողմից կոմիտեին կրկնակի հարցում չի կատարվում:

2) չշտկելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ հայտը մերժվում է, և փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացվում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակցին:

(48-րդ կետը խմբ. 02.05.19 N 516-Ն)

49. Ընտրված մասնակցի կողմից պայմանագիրը չկնքվելու (հրաժարվելու) կամ պայմանագիր կնքելու իրավունքից զրկվելու դեպքում հանձնաժողովն ընտրված մասնակցի որոշման նպատակով կիրառում է սույն կարգի 43-48-րդ կետերով նախատեսված պայմանները:

50. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված կարգով: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում ապրանքի ամբողջական նկարագիրը պայմանագրում ներառվում է՝ համաձայն ընտրված մասնակցի կողմից սույն կարգի 43-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն ներկայացված առաջարկի:

51. Պայմանագրի գինը կայուն է, եթե պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվում, ապրանքները մատակարարվում և ծառայությունները մատուցվում են մինչև երեք տարվա ընթացքում: Եթե հրավերում և պայմանագրում նշված չէ, որ պայմանագրի գինը գործոնային է, ապա պայմանագրի գինը համարվում է կայուն` անկախ պայմանագրի կատարման ժամկետից:

52. Եթե պայմանագրի գինը կայուն է, ապա`

1) մասնակցից չի կարող պահանջվել, որ նա ներկայացնի գնային առաջարկի հիմնավորումներ կամ որևէ այլ տիպի տեղեկություններ կամ փաստաթղթեր.

2) մասնակցի շահույթի չափը չի կարող հրավերով սահմանափակվել.

3) պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի (ընտրված մասնակցի կամ պատվիրատուի) օգուտները (խնայողությունները) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են.

4) պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում պայմանագիր ստորագրած մասնակցի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Սույն ենթակետով նախատեսված գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձը:

53. Պայմանագրի գինը կարող է լինել գործոնային` այդ պայմանը հրավերով ու պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, եթե՝

1) պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարվում, ծառայությունները մատուցվում և աշխատանքները կատարվում են պայմանագրի կնքման օրվանից երեք տարին գերազանցող ժամանակահատվածում` միայն երեք տարին գերազանցող ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված գների փոփոխության հնարավորությամբ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ դեպքերում:

54. Եթե պայմանագրի գինը գործոնային է, հրավերով նախատեսվում են`

1) բոլոր այն պայմանները (այսուհետ` արտաքին գործոններ), որոնց փոփոխությամբ պայմանագրի գինը կարող է փոփոխվել.

2) արտաքին գործոնների փոփոխությամբ պայմանագրի գնի փոփոխման կարգը:

55. Եթե պետության կարիքների համար կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա այդ պայմանագրում կատարված փոփոխությունը և դրա մասին հայտարարությունը պատվիրատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է տեղեկագրում` այդ փոփոխությունը կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում փոփոխությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է լիազորված մարմին:

56. Արգելվում է պայմանագրում, իսկ եթե պայմանագրի գինը գործոնային է, ապա նաև այդ պայմանագրին կից հաջորդող յուրաքանչյուր տարիներին կնքված համաձայնագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալների կամ ձեռք բերվող գնման առարկաների միավորի գնի կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման: Արհեստական են համարվում հետևյալ փոփոխությունները`

1) պայմանագրի գնի անփոփոխ մնալու պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալների նվազեցումը կամ պայմանագրի գնի նվազեցման պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալների ոչ համամասնորեն նվազեցումը, որի արդյունքում ավելանում է գնման առարկայի միավորի ձեռքբերման գինը.

2) պայմանագրով նախատեսված աշխատանքների կամ ծառայությունների ծավալների ավելացումը, որը գերազանցում է պայմանագրի ընդհանուր գնի տասը տոկոսը, բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկում ներառված գնումների: Պայմանագրով նախատեսված աշխատանքների կամ ծառայությունների ծավալները կարող են ավելանալ միայն պայմանագրով աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման համար սահմանված ժամկետում.

3) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող ապրանքներով, աշխատանքներով կամ ծառայություններով, որոնք միասին գումարային արտահայտությամբ գերազանցում են պայմանագրի գնի տասնհինգ տոկոսը: Պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի շրջանակում փոխարինումը կարող է կատարվել, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման մասնագիտական եզրակացությունն այն մասին, որ փոխարինումը հանգեցնում է պայմանագրի արդյունավետ իրականացմանը.

4) պայմանագրով, ներառյալ փուլային ձևով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար սահմանված ժամկետը մեկ անգամ` մինչև երեսուն օրացուցային օրվանից ավելի ժամկետով երկարաձգելը, բայց ոչ ավելի, քան պայմանագրով սահմանված ժամկետն է, բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ կամ պետական գաղտնիք պարունակող` ռազմական կարիքների բավարարման նպատակով, արտադրանքի նոր տեսակների հեռանկարային մշակման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գնումների դեպքերի: Ընդ որում, սույն ենթակետում նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել՝ մինչև պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալը` պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում, պայմանով, որ պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը, իսկ առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ.

5) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի կամ նախագծային առաջադրանքների անփոփոխ մնալու պայմաններում պայմանագրի գնի ավելացումը.

6) պայմանագրով կանխավճար նախատեսելը, եթե հրավերով նախատեսված չի եղել կանխավճար հատկացնելու հնարավորություն՝ բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկում ներառված գնումների:

(56-րդ կետը փոփ., լրաց. 02.05.19 N 516-Ն)

57. Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

58. Եթե գնման ընթացակարգի արդյունքում պայմանագիր չի կնքվում, ապա այդ ընթացակարգը չկայացած է հայտարարվում, և օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է գնման նոր ընթացակարգ: Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա պետության կամ համայնքների կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգը կարող է ամբողջությամբ կամ մասնակի չկայացած հայտարարվել՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքի ավագանու, այլ պատվիրատուների դեպքում՝ ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարի, իսկ հիմնադրամների դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի որոշման հիման վրա:

 

VIII. ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

59. Մասնակիցների՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «Մասնակցության իրավունքը» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) եթե մասնակիցը հայտով ներկայացրել է օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցն իրավունք է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին.

2) բացի հայտարարությունից, օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով մասնակցից, այդ թվում՝ ընտրված մասնակցից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել:

60. Մասնակիցների` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» չափանիշը սահմանվում և գնահատվում է նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման դեպքում հետևյալ կարգով`

1) մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ տեղեկությունները`

 

Հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրած պայմանագրերի՝

առարկան

 

պատվիրատուի և նրա հետ կապ հաստատելու տվյալները

1

 

2

Տարեթիվը` ........... թվական

1.

   

2.

   

   

Տարեթիվը` ........... թվական

1.

   

2.

   

   

Տարեթիվը` ........... թվական

1.

   

2.

   

   

 

2) մասնակիցը համարվում է սույն կետով նախատեսված պահանջը բավարարող, եթե հայտով ներկայացրել է պահանջվող տեղեկությունները:

61. Մասնակիցների՝ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` «Մասնագիտական փորձառություն» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնի հայտարարություն այն մասին, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր, պայմանով, որ գնահատող հանձնաժողովը կարող է սույն կետի 2-րդ ենթակետի հիման վրա ներկայացված պայմանագրի (համաձայնագրերի, պայմանագրերի) կատարված լինելու իսկությունը ստուգել կոմիտեի միջոցով: Նախկինում կատարված պայմանագիրը (պայմանագրերը) գնահատվում է (գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն, իսկ ճանապարհաշինարարական աշխատանքների դեպքում` յոթանասուն տոկոսից: Ընդ որում, առնվազն մեկ պայմանագրի շրջանակում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ չպետք է պակաս լինի տվյալ գնման ընթացակարգի շրջանակում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի քսան, իսկ ճանապարհաշինարարական աշխատանքների դեպքում` երեսունհինգ տոկոսից.

2) առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը, որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (համաձայնագրերի, պայմանագրերի) պատճենները, իսկ դրանց պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած, պայմանագրի (համաձայնագրի)՝ սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն կամ պայմանագրով նախատեսված փաստաթուղթ) պատճենը կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը.

3) եթե գնման առարկայի նախահաշվային գինը տվյալ ընթացակարգի շրջանակում չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը՝ բացառությամբ մասնագիտական վերապատրաստման, աուդիտորական կամ խորհրդատվական ծառայությունների, շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտներով կամ նորմատիվ-տեխնիկական պահանջներով սահմանված դեպքերի կամ գնման առարկա է հանդիսանում անշարժ գույքը կամ գնման ընթացակարգը կազմակերպվում է սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջները չեն սահմանվում հրավերով, և մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն համանման (նմանատիպ) պայմանագրի կատարման փորձառություն ունենալու մասին.

4) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:

(61-րդ կետը խմբ., փոփ. 02.05.19 N 516-Ն)

62. Մասնակիցների՝ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված` «Տեխնիկական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայության մասին.

2) եթե հրավերով «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ ներկայացնում է այն տեխնիկական միջոցների տվյալները, որոնք վերջինս նախատեսում է օգտագործել պայմանագրի կատարման ժամանակ: Ընդ որում, տեխնիկական միջոցների առկայությունը հիմնավորելու համար առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ներկայացնում է դրանց տեխնիկական անձնագրերի և այդ միջոցների նկատմամբ մասնակցի սեփականության կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.

3) եթե գնման առարկայի նախահաշվային գինը տվյալ ընթացակարգի շրջանակում չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը՝ բացառությամբ մասնագիտական վերապատրաստման, աուդիտորական կամ խորհրդատվական ծառայությունների, շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտներով կամ նորմատիվ-տեխնիկական պահանջներով սահմանված դեպքերի կամ գնման առարկան անշարժ գույք է կամ գնման ընթացակարգը կազմակերպվում է սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջները չեն սահմանվում հրավերով և մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայության մասին.

4) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:

(62-րդ կետը փոփ. 02.05.19 N 516-Ն)

63. Մասնակիցների` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) հրավերով պահանջվում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի, հայտով ներկայացնի հայտարարություն այն մասին, որ իր կողմից հայտը ներկայացվելուն նախորդող երեք հաշվետու տարիների համախառն եկամտի հանրագումարը պակաս չէ ներկայացված գնային առաջարկից,

2) եթե մասնակիցը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ գնման առարկայի նախահաշվային գինը տվյալ գնման ընթացակարգի շրջանակում չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը՝ բացառությամբ մասնագիտական վերապատրաստման, աուդիտորական կամ խորհրդատվական ծառայությունների, շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտներով կամ նորմատիվ-տեխնիկական պահանջներով սահմանված դեպքերի կամ գնման առարկա է հանդիսանում անշարժ գույքի ձեռքբերումը կամ մասնակիցն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է կամ գնման ընթացակարգը կազմակերպվում է սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջը չի սահմանվում հրավերով և մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին.

3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:

(63-րդ կետը փոփ., խմբ. 02.05.19 N 516-Ն)

64. Մասնակիցների` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված` «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին` նշելով աշխատակիցների թիվը, որոնց միջոցով մասնակիցը պետք է ապահովի պայմանագրի կատարումը.

2) եթե հրավերով «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան որակավորում ունեցող աշխատակիցներ ունենալու պահանջներ, ապա`

ա. հրավերով պահանջվում է, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը, որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնի պայմանագրի կատարման համար մասնակցի կողմից առաջարկվող աշխատակազմի վերաբերյալ տվյալները` հետևյալ ձևով՝

Հիմնական աշխատակազմում ներառված մասնագետների

անունը, ազգանունը

որակավո-
րումը

աշխատանքային փորձը

գործատուի
անվանումը

ժամանա-
կահատվածը

գործունեության ոլորտը և
կատարած աշխատանքը

1

2

3

4

5

1.

       

2.

       

..

       

բ. աշխատանքային ռեսուրսների առկայությունը հիմնավորելու համար առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ներկայացնում է առաջադրված աշխատակազմում ներգրավված մասնագետների հաստատած գրավոր համաձայնությունների` իրականացվելիք աշխատանքներում վերջիններիս ներգրավվելու մասին, ինչպես նաև մասնագետների անձնագրերի և որակավորումը հավաստող փաստաթղթերի (դիպլոմ, վկայագիր, հավաստագիր և այլն) պատճենները.

3) եթե գնման առարկայի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը՝ բացառությամբ մասնագիտական վերապատրաստման, աուդիտորական կամ խորհրդատվական ծառայությունների, շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտներով կամ նորմատիվ-տեխնիկական պահանջներով սահմանված դեպքերի կամ գնման առարկան անշարժ գույք է կամ գնման ընթացակարգը կազմակերպվում է սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պահանջը չի սահմանվում հրավերով և մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին.

4) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:

(64-րդ կետը փոփ., լրաց. 02.05.19 N 516-Ն)

65. Գործարքները համարվում են համանման (նմանատիպ), եթե դրանք դասվում են հրավերով կամ նախաորակավորման հայտարարությամբ նախատեսված` համանման համարվող տնտեսական գործունեության նույն խմբերում: Համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները և դրանց գնահատման կարգը սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության: Ճանապարհաշինարարական աշխատանքների` ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների դեպքում տնտեսական գործունեության խմբերը սահմանվում են՝ հաշվի առնելով գնման առարկայի տեսակը, իսկ շինարարական ծրագրերի դեպքում` հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և ներդիրները: Հրավերով սահմանված՝ համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները տարաբնույթ (երկակի) մեկնաբանելու հնարավորության դեպքում առկա տարբերությունը մեկնաբանվում է հօգուտ մասնակցի:

(65-րդ կետը խմբ. 02.05.19 N 516-Ն)

66. Մասնակիցն իրեն ներկայացված պահանջների համապատասխանության հիմնավորման նպատակով կարող է ներկայացնել լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր:

67. Գնահատող հանձնաժողովը կարող է ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Նման հարցում ուղարկվելու դեպքում համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է:

 

IX. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

68. Պատվիրատուն կազմակերպում է նախաորակավորման ընթացակարգ, եթե գնումը կատարվում է`

1) երկփուլ մրցույթով.

2) փակ նպատակային մրցույթով.

3) փակ պարբերական մրցույթով.

4) պետական գաղտնիք պարունակող գնանշման հարցման ձևով.

5) խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով` բաց մրցույթով կամ փակ նպատակային մրցույթով:

69. Նախաորակավորման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված պայմաններով և դրանց կիրարկման հետևյալ կարգով՝

1) եթե գնումն իրականացվում է օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա, ապա նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է առնվազն յոթ, իսկ առավելագույնը տասնհինգ օրացուցային օր.

2) նախաորակավորման հայտարարությամբ սահմանվում է պայմանագրի կատարման համար պահանջվող լիցենզիան և մասնակցի որակավորմանը ներկայացվող՝ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները` բացառությամբ փակ պարբերական մրցույթով գնումների կատարման դեպքի.

3) փակ նպատակային կամ փակ պարբերական մրցույթներով գնումների կատարման դեպքում նախատեսվում են նախաորակավորված մասնակցին պետական գաղտնիք պարունակող հրավերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները.

4) մասնակիցը հայտը ներկայացնում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով, որի գնահատումն իրականացվում է հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(69-րդ կետը խմբ. 08.02.18 N 104-Ն)

70. Նախաորակավորման հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`

1) նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում.

2) մասնակցի կողմից հաստատված գրավոր հայտարարություն` նախաորակավորման հայտարարությամբ սահմանված որակավորման չափանիշի մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին.

3) հայտարարությամբ նախատեսված լիցենզիայի պատճենը.

4) համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները նախաորակավորման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով.

5) նախաորակավորման հայտը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.

6) մասնակցի նախաորակավորման հայտը գնահատվում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով.

7) գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցների ցուցակում ընդգրկված մասնակիցները, որոնց նախաորակավորման ընթացակարգի արդյունքների ամփոփման մասին գնահատող հանձնաժողովի կողմից կազմված արձանագրության հետ միասին էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով տրամադրվում է նաև հրավերը: Փակ նպատակային և փակ պարբերական մրցույթներով գնումների կատարման դեպքում մասնակցին հրավերի տրամադրումն իրականացվում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված պայմաններով:

 

 X. ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

71. Մեկ անձից գնումների կատարման ժամանակ գործում են սույն կարգի 7-րդ բաժնով սահմանված պահանջները՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

1) եթե գնումն իրականացվում է սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված հիմքերով, ապա՝

ա. հրավերը գնման հայտում նշված մասնակիցներին ուղարկվում է միաժամանակյա ծանուցմամբ՝ այն նույն օրը հրապարակելով նաև տեղեկագրում,

բ. հայտերի ներկայացման ժամկետը սահմանվում է ոչ շուտ, քան հրավերն ուղարկվելու օրվանից երկու և ոչ ուշ քան հինգ աշխատանքային օր,

գ. մասնակիցը հայտով ներկայացնում է գնման ընթացակարգին մասնակցելու դիմում, համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները գնման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով, գնային առաջարկ, հրավերով նախատեսված` մասնակցության իրավունքը և որակավորումը հիմնավորող փաստաթղթեր, ապրանքների գնման դեպքում` ապրանքի ամբողջական նկարագիր,

դ. մասնակիցը հայտը քարտուղարին (գնումների համակարգողին) է ներկայացնում հրավերով սահմանված կարգով` փակ ծրարով, եթե գնման գործընթացն իրականացվում է թղթային եղանակով,

ե. պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում հրավերը չի հրապարակվում տեղեկագրում,

զ. ընտրված մասնակիցը ներկայացնում է պայմանագրի (կանխավճարի) ապահովում.

2) եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կամ սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա, ապա՝

ա. մասնակիցը հայտի ապահովում չի ներկայացնում,

բ. մասնակիցը պայմանագրի (կանխավճարի) ապահովում ներկայացնում է, եթե գնումը կատարվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա,

գ. մասնակցի հայտը ներառում է գնային առաջարկը, ապրանքների գնման դեպքում ապրանքի ամբողջական նկարագիրը, օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որակավորման պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը, իսկ գնումը սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա կատարվելու դեպքում նաև իր կողմից հաստատված հայտարարություն` հրավերով սահմանված մասնակցության իրավունքի համապատասխանության մասին.

3) եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կամ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա, ապա մասնակիցը՝

ա. հայտի, ինչպես նաև պայմանագրի (կանխավճարի) ապահովում չի ներկայացնում,

բ. ներկայացնում է միայն գնային առաջարկ:

(71-րդ կետը փոփ. 08.02.18 N 104-Ն)

72. Գնումն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կամ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա կատարվելու դեպքում, եթե կնքվելիք պայմանագրի գինը չի գերազանցում գնումների բազային միավորի կեսը և այն ենթակա է կատարման կնքման պահին, ապա գրավոր պայմանագրի կնքումը պարտադիր չէ, և գործարքը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր և այլն) հիման վրա:

73. Սույն կարգի 71-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում հայտը քարտուղարին (գնումների համակարգողին) է ներկայացվում հրավերով սահմանված կարգով` մասնակցի հաստատած գրությամբ: Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ քարտուղարին հասցեագրված գրությամբ:

 

XI. ՓԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

74. Գնման առարկան փակ պարբերական մրցույթով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակում ներառվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարը`

1) նշանակում է տվյալ գնման գործընթացի քարտուղար.

2) քարտուղարի ներկայացմամբ հաստատում է նախաորակավորման հայտարարության տեքստը.

3) նախաորակավորման հայտարարության տեքստը հաստատվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը հրապարակում է տեղեկագրում: Տեղեկագրում հրապարակված նախաորակավորված հայտարարությունը գործում է անժամկետ: Ընդ որում, նախաորակավորման հայտարարությամբ սահմանվում են նախաորակավորված մասնակցին հրավերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:

75. Նախաորակավորման հայտարարությունը գնման բնութագրեր չի ներառում, և գնման առարկան հրավերում նկարագրվում է ըստ դրա` փակ պարբերական մրցույթով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակում նշված սահմանման:

76. Նախաորակավորման հայտարարության հրապարակումից հետո գնման գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձը որպես հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով պատվիրատուին է ներկայացնում գրավոր դիմում: Դիմումը և կից փաստաթղթերը գնահատվում են գնման գործընթացի քարտուղարի կողմից:

77. Սահմանված կարգով կազմված դիմումը պատվիրատուի մոտ մուտքագրվելու կամ էլեկտրոնային եղանակով ստացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե մասնակիցը բավարարում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված` հրավերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները, ապա պատվիրատուի ղեկավարը մասնակցի հետ կնքում է սկզբնական պայմանագիր: Սկզբնական պայմանագիրը կնքելուն հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն այն հրապարակում է տեղեկագրում:

78. Սկզբնական պայմանագրով նախատեսվում է նաև, որ`

1) այն կնքած մասնակցի կողմից հայտը ներկայացնելը պարտադիր չէ.

2) հայտը ներկայացվում է ծանուցվելու օրվան հաջորդող յոթ օրացուցային օրվա ընթացքում.

3) մասնակիցը կարող է դադարեցնել սկզբնական պայմանագիրը` դրա մասին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ծանուցելով պատվիրատուին: Սկզբնական պայմանագրի դադարեցումն ավտոմատ կերպով չի դադարեցնում դրա հիման վրա նախկինում կնքված պայմանագրերը: Սկզբնական պայմանագիրը դադարում է, դրա վերաբերյալ դիմումը պատվիրատուի մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Այդ ընթացքում պատվիրատուն տվյալ մասնակցի հետ կնքված սկզբնական պայմանագիրը հեռացնում է տեղեկագրից:

79. Փակ պարբերական մրցույթով գնում կատարելու դեպքում կիրառվում են հետևյալ պայմանները`

1) հայտերի ներկայացման, գնահատման, ընտրված մասնակցի որոշման ու պայմանագրի կնքման գործընթացն իրականացվում է սույն կարգով սահմանված պայմաններով.

2) ապրանքների գնման դեպքում պայմանագրով (նախագծով) սահմանվում է, որ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ապրանքի ամբողջ ծավալով մատակարարման ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր վեցերորդ ամիսը լրանալը պատվիրատուն փակ պարբերական մրցույթներով գնումների կատարման համար սահմանված պահանջներով կազմակերպում է տվյալ ապրանքի ձեռքբերման նոր ընթացակարգ: Եթե այդ ընթացակարգի արդյունքում սահմանված կարգով ձևավորված նվազագույն միավոր գինը որևէ ապրանքի մասով ցածր է պայմանագրով սահմանված գնից, ապա այդ մասով պատվիրատուն ընտրված մասնակցի հետ կնքում է նոր պայմանագիր` կողմերի իրավունքների և պարտականությունների գործողության մեջ մտնելու պայման սահմանելով դրա մասին պատվիրատուից համապատասխան ծանուցում ստանալու հանգամանքը: Նոր ընթացակարգի արդյունքում պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն գործողության մեջ գտնվող պայմանագրի կողմին ներկայացնում է ապրանքը ձևավորված գնից ցածր գնով մատակարարելու պահանջ և կնքվելիք պայմանագրի փոփոխության նախագիծը: Եթե գործող պայմանագրի կողմը երկու աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում և պատվիրատուին ներկայացնում պայմանագրի փոփոխությունը, ապա այդ մասով պատվիրատուն միակողմանիորեն լուծում է գործող պայմանագիրը՝ առանց դրա կողմի նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման, իսկ նոր պայմանագրի կողմին ծանուցում է կողմերի իրավունքների և պարտականությունների գործողության մեջ մտնելու մասին:

 

XII. ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

80. Գնանշման հարցման ձևով գնում կատարելու դեպքում կիրառվում են սույն կարգի 7-րդ բաժնով սահմանված պայմանները՝ հաշվի առնելով, որ հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի յոթ և ավելի տասնհինգ օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է տեղեկագրում գնումների հայտարարության և հրավերի հրապարակման օրվանից, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` նախաորակավորված մասնակիցներին հրավերը տրամադրելու օրվանից:

 

XIII. ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

81. Երկու փուլով մրցույթի կազմակերպման դեպքում`

1) նախաորակավորման ընթացակարգի արդյունքների ամփոփման մասին գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրությունը հաստատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային եղանակով նախաորակավորված բոլոր մասնակիցներին միաժամանակ տրամադրում (ուղարկում) է հրավեր.

2) հրավերով, գնման առարկայի հատկանիշները սահմանվում են որպես կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի նախնական տարբերակը:

82. Հայտերը ներկայացվում են երկու փուլով: Առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասնհինգ օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է հրավերի տրամադրման օրվանից: Առաջին փուլի հայտը, որը չի պարունակում գնային առաջարկ, ներառում է մասնակցի առաջարկները հրավերով ներկայացված գնման առարկայի կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի վերաբերյալ (նկարագրերի առաջարկ): Մասնակիցը նկարագրերի առաջարկի հիմնավորման նպատակով առաջին փուլի հայտով կարող է ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ, եզրակացություններ և այլ նյութեր:

83. Մասնակիցը առաջին փուլի հայտը ներկայացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված թղթային կամ էլեկտրոնային գրությամբ, մինչև առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար հրավերով նախատեսված ժամկետի ավարտը:

84. Գնահատող հանձնաժողովի քարտուղարն առաջին փուլի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալու օրվան հաջորդող`

1) երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտերի պատճենները փոխանցում է պատասխանատու ստորաբաժանմանը.

2) ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում նախաորակավորված բոլոր մասնակիցներին հրավիրում է միաժամանակյա բանակցությունների: Բանակցություններ կազմակերպելու մասին ծանուցումը գնահատող հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է էլեկտրոնային եղանակով` նշելով բանակցությունների անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան բանակցությունների անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Բանակցություններին, խորհրդատուի կարգավիճակով, կարող են հրավիրվել նաև այլ անձինք: Նկարագրերի առաջարկ ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են: Բանակցությունների արդյունքում կազմվում է գրավոր արձանագրություն, որն ստորագրում են բանակցությունների մասնակիցները: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության մասն է:

85. Բանակցությունների արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը հաստատում և հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարին է տրամադրում գնման վերանայված հայտը, որը ներառում է`

1) գնման առարկայի կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) վերջնական նկարագրերը, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան.

2) մասնակիցների որակավորման չափանիշների գնահատման համար սույն կարգով ներկայացված պահանջները.

3) գնման առարկա հանդիսացող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումն օրենքով համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն.

4) մասնակիցների հայտերի գնահատման ժամկետը, որը չի կարող գերազանցել երեսուն աշխատանքային օրը: Ընդ որում, ժամկետի հաշվարկն իրականացվում է հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից:

(85-րդ կետը լրաց. 08.02.18 N 104-Ն)

86. Գնահատող հանձնաժողովի քարտուղարը`

1) սույն կարգի համաձայն գնահատում և ապահովում է գնման վերանայված հայտի համապատասխանությունը Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

2) գնման վերանայված հայտն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում երկրորդ փուլի հրավերը (վերջնական հրավերը)` կից գրությամբ, էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է նախաորակավորված բոլոր մասնակիցներին և առաջարկում ներկայացնել երկրորդ փուլի հայտ:

87. Երկրորդ փուլի հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քսան օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է վերջնական հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից:

88. Երկրորդ փուլի հայտը մասնակիցը ներկայացնում է օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն կազմված ծրարով: Ընդ որում, գնային առաջարկը, որը պետք է դրվի նշված ծրարում, ներկայացվում է փակ` սոսնձված առանձին ծրարով, որի վրա կատարվում են հետևյալ գրառումները`

1) «Գնային առաջարկ» բառերը.

2) ընթացակարգի ծածկագիրը.

3) «Չբացել մինչև գնային առաջարկների բացման նիստը» բառերը.

4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

89. Երկրորդ փուլի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`

1) գնման ընթացակարգին մասնակցելու մասին դիմում.

2) գնային առաջարկ` մեկ բնօրինակ.

3) որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ.

4) տեխնիկական առաջարկ` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ: Տեխնիկական առաջարկը պետք է հնարավորինս համապատասխանի օրենքի 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի պահանջներին.

5) հայտի ապահովում` մեկ բնօրինակ:

90. Երկրորդ փուլի հայտերը բացվում են օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով, որ`

1) հրավերին համապատասխանող գնային առաջարկներ պարունակող ծրարները չեն բացվում, դրանք դրվում են առանձին ծրարի (տուփի) մեջ, որը սոսնձվում և փակվում է.

2) ծրարի (տուփի) վրա ստորագրում են նիստին ներկա գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը, որն այն վերցնում է ի պահ և ապահովում է դրա առանձնացված պահպանումը` հատուկ պահոցում.

3) արգելվում են տուփի կամ դրա մեջ դրված ծրարների բացումը կամ որևէ այլ կերպ մասնակիցների գնային առաջարկների հետ ծանոթանալուն ուղղված գործողությունները:

91. Հայտերը գնահատվում են հետևյալ չափանիշներով`

 

Գնահատման չափանիշը

Նվազագույն միավորը

Առավելագույն միավորը

Մասնագիտական փորձառություն

Առկա է կամ բացակայում է

Տեխնիկական միջոցներ

Ֆինանսական միջոցներ

Աշխատանքային ռեսուրսներ

15

25

Տեխնիկական առաջարկ

55

75

Ընդամենը

70

100

 

1) «Մասնագիտական փորձառություն», «Տեխնիկական միջոցներ» և «Ֆինանսական միջոցներ» չափանիշների մասով մասնակցի որակավորումը գնահատվում է «Առկա է», եթե մասնակիցը համապատասխանում է այդ չափանիշների մասով սույն կարգի համաձայն հրավերով նախատեսված նվազագույն պահանջներին.

2) «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշի մասով հրավերի պահանջներին առավելագույնս համապատասխանող մասնակցի որակավորումը գնահատվում է «25» միավոր` լավագույն առաջարկ: Լավագույն առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր մասնակիցների որակավորումները.

3) լավագույն տեխնիկական առաջարկ ներկայացրած մասնակցի (մասնակիցների) առաջարկը գնահատվում է «Տեխնիկական առաջարկ» չափանիշի գնահատման մասով նախատեսված առավելագույն` «75» միավորով: Լավագույն գնահատված տեխնիկական առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր տեխնիկական առաջարկները:

92. Հրավերի նվազագույն պահանջները չբավարարող հայտերը համարվում են անբավարար և մերժվում են:

93. Հայտերի գնահատման արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամներն ստորագրում են արձանագրություն: Գնահատող հանձնաժողովի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը գրավոր ծանուցմամբ` էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին: Ծանուցմամբ նաև նշանակվում են գնային առաջարկների բացման նիստի օրը, վայրը և ժամը, բայց ոչ շուտ, քան ծանուցում ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

94. Գնային առաջարկների բացման նիստին կարող են ներկա գտնվել բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները: Գնային առաջարկների բացման նիստում գնահատող հանձնաժողովի քարտուղարը`

1) հրապարակում է մասնակիցների որակավորման չափանիշների և տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները` համաձայն գնահատման արձանագրության.

2) բացում է բավարար գնահատված մասնակիցների գնային առաջարկներ պարունակող ծրարները և հայտարարում յուրաքանչյուր մասնակցի գնային առաջարկը` ընդհանուր գումարով՝ հիմք ընդունելով տառերով գրվածը:

95. Գնային առաջարկների բացման նիստն արձանագրվում է։ Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը: Գնահատող հանձնաժողովի քարտուղարը նիստին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը գրավոր ծանուցմամբ` էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին:

96. Մասնակիցների հայտերը գնահատվում են հետևյալ կարգով`

1) որակավորված մասնակիցներից նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի ֆինանսական առաջարկը գնահատվում է հարյուր միավոր, իսկ մյուս մասնակիցների ֆինանսական առաջարկներին տրվող միավորները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`

 

 ԳՄ= ՆԳ X 100/ԳԳ,

 

 որտեղ`

ԳՄ-ն գնային առաջարկին տրվող միավորն է,

ՆԳ-ն նվազագույն գինն է,

ԳԳ-ն գնահատվող մասնակցի առաջարկած գինն է,

2) տեխնիկապես բավարար գնահատված յուրաքանչյուր մասնակցին տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

 ՄԳ = (ԳՄ X 0.7) + (ՏԱ X 0.3),

 

 որտեղ`

ՄԳ-ն մասնակցին տրվող գնահատականն է,

ԳՄ-ն մասնակցի գնային առաջարկին տրված միավորն է,

ՏԱ-ն մասնակցի որակավորման հատկանիշներին և տեխնիկական առաջարկին տրված միավորն է.

97. Ընտրված մասնակից է ճանաչվում այն մասնակիցը, որին տրված գնահատականը (ՄԳ) ամենաբարձրն է:

98. Եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պատվիրատուն կարող է ընտրված մասնակցին առաջարկել նվազեցնել իր գնային առաջարկը: Անհամաձայնության դեպքում տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և պատվիրատուն բանակցությունների է հրավիրում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում մրցույթը հայտարարվում է չկայացած:

99. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված կարգով:

 

XIV. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

100. Պետության կարիքների համար կենտրոնացված կարգով գնման կազմակերպման ժամանակ գործում են սույն կարգի 6-րդ և 7-րդ բաժիններով սահմանված պահանջները՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

1) կենտրոնացված կարգով գնման գործընթացները կազմակերպում է լիազորված մարմինը կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից լիազորված պետական հիմնարկը կամ իրավաբանական անձը (այսուհետ` մարմին)` էլեկտրոնային աճուրդների միջոցով գնում կատարելու համար սահմանված ընթացակարգով.

2) կենտրոնացված կարգով գնվելիք ապրանքների և ծառայությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցանկում ներառված ապրանքի կամ ծառայության ձեռքբերման ընթացակարգը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ գնման առարկայի ձեռքբերման չափաբաժինների բաժանման կարգը և պայմանները սահմանված լինելու դեպքում: Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել սույն կարգով նախատեսված պայմանների կիրառման, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պահանջներից տարբերվող պայմաններ.

4) սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված պայմանները սահմանվելու օրվանից 35 աշխատանքային օրվա ընթացքում մարմնի ղեկավարը`

ա. հաստատում է կենտրոնացված կարգով ձեռքբերման ենթակա գնման առարկայի տեխնիկական բնութագրերը և մատակարարման պայմաններն ու ժամկետները` դրանք նախապես համաձայնեցնելով հանրապետական գործադիր բոլոր մարմինների հետ,

բ. յուրաքանչյուր գնման առարկայի ձեռքբերման համար կազմակերպվող գնման ընթացակարգի համար ձևավորում է գնահատող հանձնաժողով: Ընդ որում, գնահատող հանձնաժողովներում ընդգրկվում են ներկայացուցիչներ սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված այն հինգ պատվիրատուներից, որոնց կարիքները բավարարելու համար տվյալ գնման առարկայի, իսկ ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում՝ գնման առարկայի նմանատիպ խմբում ներառված ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերումը, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, ընթացակարգը հայտարարվելու տարվա համար հաստատված գնումների պլանի համաձայն ունեն համեմատաբար մեծ տեսակարար կշիռ, իսկ գնումները համակարգողի (քարտուղարի) լիազորությունն իրականացվում է մարմնի աշխատողների կողմից.

5) առաջին անգամ կենտրոնացված կարգով կնքվող գլխավոր պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է վեց ամիս, իսկ հաջորդող պայմանագրերի գործողության ժամկետը` մեկ տարի.

6) հրավերի տեքստը հաստատելիս՝ գնահատող հանձնաժողովը հաշվի է առնում այն հանգամանքը, որ ընտրված մասնակցի հետ կնքվող գլխավոր պայմանագրում պետք է նախատեսվեն նաև հետևյալ պայմանները՝

ա. գլխավոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դրա գործողության վեցերորդ ամիսը լրանալը սույն կարգով սահմանված պահանջներով կազմակերպվում է գնման նոր ընթացակարգ: Եթե այդ ընթացակարգի արդյունքում սահմանված կարգով ձևավորված նվազագույն միավոր գինը տվյալ ապրանքի կամ ծառայության մասով ցածր է պայմանագրով սահմանված գնից, ապա մարմինը նոր ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցի հետ նոր գլխավոր պայմանագիրը կնքելուն հաջորդող աշխատանքային օրն այդ մասով գործողության մեջ գտնվող գլխավոր պայմանագրի կողմին ներկայացնում է ապրանքը կամ ծառայությունը ձևավորված գնից ցածր գնով մատակարարելու կամ ծառայությունը մատուցելու առաջարկություն: Ընդ որում, մարմինն առաջարկությունը, ներառյալ կնքվելիք պայմանագրի փոփոխության նախագիծը ներկայացնում է` դրանք վերջինիս էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով, նույն օրն այդ փաստաթղթերը հրապարակելով նաև տեղեկագրում: Եթե գործող գլխավոր պայմանագրի կողմը սույն պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում և մարմնին չի ներկայացնում պայմանագրի փոփոխությունը, ապա այդ մասով մարմինը միակողմանիորեն լուծում է գործող գլխավոր պայմանագիրը` առանց դրա կողմի նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման,

բ. գլխավոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դրա գործողության վեցերորդ ամիսը լրանալը կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում կնքվելիք նոր պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի, դրանով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման նախատեսելով մարմնի կողմից պայմանագրի կողմին ծանուցման հանգամանքը: Ընդ որում, սույն պարբերության մեջ նախատեսված պայմանագիրը կնքվելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում մարմինը հրապարակում է տեղեկագրում` նշելով այն ուժի մեջ մտած չլինելու պայմանը,

գ. գնորդի իրավունքներն ու պարտականություններն իրականացնում է գլխավոր պայմանագրի հիման վրա կնքվող համաձայնագրով սահմանված պատվիրատուն, բացառությամբ դատական կարգով վեճերի լուծման և պայմանագրի կատարման (կանխավճարի) ապահովման գանձման գործառույթի, որն իրականացնում է մարմինը: Ընդ որում, եթե գլխավոր պայմանագրի գործողության ընթացքում այն կնքած անձն օրենքով սահմանված կարգով ներառվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, ապա գլխավոր պայմանագիրը չի լուծվում և դադարում է դրանով նախատեսված պայմաններով և (կամ) ժամկետներում,

դ. պայմանագրի կատարման (կանխավճարի) ապահովումը ներկայացվում է յուրաքանչյուր անգամ կնքվող համաձայնագրի հիման վրա,

ե. գլխավոր պայմանագրի հիման վրա համաձայնագիրը կնքվում է մարմնի կողմից նման պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող տաս աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կանխավճար նախատեսվելու դեպքում` տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, մարմինը համաձայնագիր կնքելու պահանջը ներկայացնում է պատվիրատուի կողմից ներկայացվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում` կցելով կնքվելիք համաձայնագրի նախագիծը.

7) մասնակիցների՝ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված «Մասնագիտական փորձառություն» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնի հայտարարություն այն մասին, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը (կամ պայմանագրերը) գնահատվում է (կամ գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների ծավալը (կամ հանրագումարային ծավալը) գումարային արտահայտությամբ պակաս չէ գնման ընթացակարգն սկսելու տարում տվյալ գնման առարկայի մասով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, հանրապետական գործադիր մարմինների մեջ ամենամեծ ծավալն ունեցող պատվիրատուի գնումների պլանով նախատեսված ընդհանուր գումարի (այսուհետ` ընդհանուր գումար) երեսուն տոկոսից,

բ. առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը, որպես սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (պայմանագրերի) և դրա հաշիվ-ապրանքագրերի պատճենները, իսկ այդ պայմանագրի պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն և այլն) կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը,

գ. մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե նա ապահովում է սույն ենթակետով նախատեսված պահանջները.

8) մասնակիցների, օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված «Տեխնիկական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայության մասին,

բ. մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե նա ապահովում է սույն ենթակետով նախատեսված պահանջները.

9) մասնակիցների` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. հրավերով պահանջվում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, իր հայտով ներկայացնում է հայտարարություն այն մասին, որ իր կողմից հայտը ներկայացվելուն նախորդող՝

- երեք հաշվետու տարվա համախառն եկամտի հանրագումարը պակաս չէ ընդհանուր գումարից,

- հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը չի գերազանցել ակտիվների հաշվեկշռային արժեքը,

բ. եթե մասնակիցը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ եթե մասնակիցն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է, ապա մասնակիցը հայտով միայն հայտարարություն է ներկայացնում պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին,

գ. մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե նա ապահովում է սույն ենթակետով նախատեսված պահանջները.

10) մասնակիցների` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին,

բ. մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե նա ապահովում է սույն ենթակետով նախատեսված պահանջները.

11) մարմինն ընտրված մասնակցի հետ կնքված գլխավոր պայմանագիրը` այն կնքելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը հրապարակում է տեղեկագրում.

12) պատվիրատուն սույն կետի 11-րդ ենթակետում նշված պայմանագրի շրջանակներում գնում կատարելու նպատակով մարմին է ներկայացնում գնում կատարելու գրավոր պահանջ` ներկայացնելով նաև մատակարարման պայմաններն ու ժամկետները, ինչպես նաև վճարման պայմանները.

13) մարմինը կնքված համաձայնագիրը պատվիրատուին տրամադրում է այն կնքելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը.

14) եթե պայմանագիր կնքած անձը հրաժարվում կամ զրկվում է համաձայնագիր կնքելու իրավունքից, և`

ա. առկա է սույն կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված պայմանագիրը, ապա համաձայնագիր կնքելու պահանջ ներկայացվում է տվյալ պայմանագրի կնքած անձին,

բ. առկա չէ սույն կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված պայմանագիրը, ապա մարմինը դրա մասին հայտնի դառնալու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը դրա մասին ծանուցում է պատվիրատուին, որը մարմին ներկայացված գնման պահանջով սահմանված ապրանքները կամ ծառայությունները կարող է ձեռք բերել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի հիման վրա` մեկ անձից գնման ձևով, պայմանով, որ կնքվելիք պայմանագրով գնման առարկայի գինը չպետք է ավելի լինի գլխավոր պայմանագրով սահմանված գնից:

 

XV. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

101. Կենտրոնացված կարգով կարող են կազմակերպվել օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» պարբերությամբ նախատեսված պատվիրատուի կառավարման համակարգում գործող պետական (համայնքային) ոչ առևտրային և պետության (համայնքի) հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կարիքների համար կատարվող այն գնումները, որոնք ներառված են պետական կառավարման մարմնի (համայնքի) ղեկավարի (նախարար, մարմնի ղեկավար և այլն) կողմից սահմանված կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում:

102. Մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա նոյեմբերի 1-ը կազմակերպության ղեկավարը կազմում և սույն կարգի 101-րդ կետում նշված՝ իր ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմին (այսուհետ` վերադաս պատվիրատու) է ներկայացնում սույն կարգով սահմանված կարգով հաստատված գնման հայտերը` ըստ գնման առարկայի տեխնիկական բնութագրի, քանակի, մեկ միավորի առավելագույն գնի, մատակարարման վայրի և ժամկետների, վճարման պայմանների, իսկ անհրաժեշտության դեպքում` մատակարարվելիք ապրանքի, կատարվելիք աշխատանքի կամ մատուցվելիք ծառայության որակի գնահատման նպատակով նաև փորձագիտական եզրակացություն ներկայացնելու պահանջի, ինչպես նաև գրավոր համաձայնություն` գնման գործընթացի արդյունքում պայմանագիրը վերադաս պատվիրատուի կողմից կնքելու մասին: Գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով գնման հայտի հետ միաժամանակ ներկայացվում է նաև գնահատող հանձնաժողովի թեկնածությունը: Վերադաս պատվիրատուն ստացված հայտերի հիման վրա կազմում ու մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը տեղեկագրում հրապարակում է կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանը: Եթե վերադաս պատվիրատուի կառավարման համակարգում գործում է՝

1) հինգ և ավելի կազմակերպություն, ապա յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացնում է մեկ թեկնածություն, իսկ գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են այն հինգ կազմակերպությունների թեկնածուները, որոնց գնումները տվյալ ընթացակարգի շրջանակում ունեն համեմատաբար մեծ տեսակարար կշիռ.

2) հինգից պակաս կազմակերպություն, ապա յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացնում է երեք թեկնածություն, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բոլոր կազմակերպություններից թեկնածուներ՝ հաշվի առնելով գնահատող հանձնաժողովի անդամների թվին ներկայացվող սահմանափակումները.

3) գնահատող հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն կազմակերպության ներկայացուցիչը, որի կարիքների համար կատարվող գնումը տվյալ ընթացակարգի շրջանակում ունի ամենամեծ տեսակարար կշիռը:

103. Կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` գնման գործընթացները կազմակերպում է վերադաս պատվիրատուն: Ընդ որում, հնարավորության դեպքում մեկ վարչատարածքային միավորումում գտնվող կազմակերպությունների կարիքների համար գնվելիք ապրանքները, աշխատանքները և ծառայությունները համախմբվում են մեկ չափաբաժնում կամ չափաբաժինները ձևավորվում են հաշվի առնելով առանձին կազմակերպությունների կարիքները: Գնման ընթացակարգի ընտրությունն իրականացնում է վերադաս պատվիրատուն՝ հիմք ընդունելով օրենքի և սույն կարգի պահանջները` բացառությամբ մեկ անձից գնում կատարելու գործընթացի: Եթե ընտրված գնման ձևով գործընթացը վերադաս մարմնի կարիքների համար գնումների կատարման դեպքում իրականացվում է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, ապա այդ ընթացակարգը ևս կազմակերպվում է այդ համակարգի միջոցով:

104. Կենտրոնացված կարգով գնումների կազմակերպումը, պայմանագրերի կնքումը, պայմանագրերի արդյունքների ընդունումը և դրանց դիմաց վճարումների կատարումն իրականացվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կազմակերպության կարիքի բավարարման համար ընտրված մասնակցի հետ վերադաս պատվիրատուն կնքում է առանձին պայմանագիր, որով պատվիրատուի (գնորդի) իրավունքների ու պարտականությունների իրականացումը վերապահվում է տվյալ կազմակերպությանը:

 

XVI. ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

105. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման նպատակով պատվիրատուի ղեկավարն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիազորված մարմին է ներկայացնում գնման գործընթացի մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն), որի ձևը, հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման կարգը, ինչպես նաև այն դեպքերը, երբ պայմանագրի պատճենը հաշվետվության անբաժան մասն է, սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

106. Հաշվետվությունը լիազորված մարմնին չներկայացնելը կամ նրա կողմից ներկայացված հաշվետվության մեջ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների նկատմամբ անհամապատասխանություն արձանագրելը կամ արձանագրված անհամապատասխանության վերաբերյալ պատվիրատուի կողմից ներկայացված պարզաբանումը չընդունելը հանգեցնում են տվյալ գնման պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև արձանագրությունը կամ ընդունելի պարզաբանումը ներկայացնելը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը:

107. Պետության կամ համայնքների, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն պատվիրատուների, որոնց հաշիվները գանձապետարանում են, համար պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պատվիրատուն պայմանագիր կնքելու կամ դրանում փոփոխություն կատարելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմին է ներկայացնում պայմանագրից քաղվածք (այսուհետ՝ քաղվածք), որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

(107-րդ կետը լրաց. 15.06.18 N 674-Ն)

 

XVII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

108. Պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) ստորագրմամբ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

109. Արձանագրությունն ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը: Սույն կետում նշված անձը պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին: Պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում տրվում է դրական եզրակացություն, եթե պատվիրատուի կողմից չի ընդունվում պայմանագիրը լուծելու մասին որոշում: Բացասական եզրակացություն տալու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է պատվիրատուի ղեկավարին՝ ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ: Նման դեպքում պատվիրատուի ղեկավարը ներկայացված առաջարկություններին համապատասխան ձեռնարկում է միջոցներ՝ հարցի կարգավորման համար:

110. Էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում պայմանագրի կատարման արդյունքի ընդունման հետ կապված սույն բաժնով սահմանված գործողություններն իրականացվում են էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`

1) պայմանագրի կամ դրա մի մասի ընդունման նպատակով պայմանագիր կնքած անձը դրանով սահմանված ժամկետում էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով պատվիրատուի ղեկավարին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը: Պատվիրատուի ղեկավարը հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալուն հաջորդող աշխատանքային օրը, նույն համակարգի միջոցով տրամադրում է պատասխանատու ստորաբաժանմանը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալուց հետո պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտը նախագծած ներկայացուցիչն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին է տրամադրում էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված պայմանագրի կամ դրա մի մասի կատարման վերաբերյալ եզրակացություն.

3) եթե պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտը նախագծած ներկայացուցչի կողմից տրվել է`

ա. դրական եզրակացություն, ապա եզրակացությունն ստանալու օրը պատասխանատու ստորաբաժանման ղեկավարն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում և էլեկտրոնային համակարգի միջոցով պատվիրատուի ղեկավարին է ուղարկում հանձնման-ընդունման արձանագրությունը և եզրակացությունը, որոնք վերջինս 1 աշխատանքային օրվա ընթացքում համակարգի միջոցով տրամադրում է պայմանագիր կնքած անձին,

բ. բացասական եզրակացություն, ապա եզրակացությունն ստանալու օրը պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը եզրակացությունը և իր կողմից չհաստատված հանձնման-ընդունման արձանագրությունն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով տրամադրում է պատվիրատուի ղեկավարին, որոնք վերջինս մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պայմանագիր կնքած անձին:

111. Սույն կարգի 109-րդ կետով նախատեսված գրավոր եզրակացության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը: Ընդ որում՝

1) պայմանագրի շրջանակում մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության` հաշվապահական ձևակերպման հիմքը պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխանության մասին գրավոր եզրակացության հիման վրա պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված արձանագրության առկայությունն է, իսկ մատակարարված ապրանքների պահեստ մուտքագրումը պահեստի պատասխանատուն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման կողմից հաստատված արձանագրության պատճենի (ներառյալ գրավոր եզրակացության), իսկ ապրանքների գնման դեպքում նաև ապրանքի ամբողջական նկարագիրը պարունակող փաստաթղթի, պատճենի հիման վրա, որը վերջինիս տրամադրվում է դրա կազմման օրը.

2) պատասխանատու ստորաբաժանումն արձանագրության, ներառյալ գրավոր եզրակացության, իսկ ապրանքների դեպքում նաև պահեստ մուտքագրման օրդերի պատճեններն այն կազմելու օրը գրավոր տրամադրում է պատվիրատուի ֆինանսական ծառայությանը:

112. Շինարարական ծրագրերի գնման դեպքում կիրառվում են նաև հետևյալ պայմանները`

1) կապալառուի կողմից շինարարության ավարտի մասին տեղեկություն ստանալուց հետո պատվիրատուի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված հանձնաժողով ձևավորելու և կատարված աշխատանքներն ընդունելու համար.

2) պայմանագրի կատարման արդյունքը համարվում է ամբողջությամբ ընդունված պետական կառավարման մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովի (այսուհետ` ընդունող հանձնաժողով) կողմից կատարված աշխատանքներն ընդունվելու դեպքում.

3) մինչև ավարտված շինարարական օբյեկտի ընդունումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 9-ի N 596-Ն որոշմանը համապատասխան ստեղծված հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստագրում է ավարտված շինարարության օբյեկտը և կազմում օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված ակտը սահմանված կարգով ստանալուց հետո պատասխանատու ստորաբաժանումն ստուգում է ավարտված շինարարական օբյեկտի (կատարված աշխատանքների) համապատասխանությունը պայմանագրի պահանջներին և, եթե կատարված աշխատանքը`

ա. համապատասխանում է պայմանագրի պայմաններին, ապա ստորագրվում է պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրություն,

բ. չի համապատասխանում պայմանագրի պայմաններին, ապա արձանագրություն չի ստորագրվում.

5) մինչև սույն կետով նախատեսված պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունն ստորագրելը՝ պատվիրատուն չի վճարում կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի հինգ տոկոսը, իսկ տարաժամկետ վճարելու դեպքում` վերջին վճարման գումարը, որը չի կարող պակաս լինել կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի հինգ տոկոսից:

 

XVIII. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

113. Պետության կամ համայնքների, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն պատվիրատուների, որոնց հաշիվները գանձապետարանում են, կարիքների համար կատարվող գնման դիմաց վճարում կատարելու նպատակով արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը (այսուհետ՝ վճարման հանձնարարագիր) և արձանագրության պատճենը մուտքագրում է լիազորված մարմնի գանձապետական համակարգ: Գանձապետարանում հաշիվներ չունեցող պատվիրատուների կարիքների համար կատարվող գնման դիմաց վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում։

(113-րդ կետը խմբ. 15.06.18 N 674-Ն)

114. Եթե պայմանագրով նախատեսված է կանխավճար, ապա`

1) կանխավճարը հատկացնելու համար լիազորված մարմնի գանձապետական համակարգ է մուտքագրվում վճարման հանձնարարագիրը և կանխավճարի ապահովման առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.

2) կանխավճարի մարումն իրականացվում է արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ:

115. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա լիազորված մարմինը տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում:

116. Լիազորված մարմինը սույն կարգի համաձայն վճարումն իրականացնելուց հետո կատարված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է դրա գանձապետական հաշվից քաղվածք:

 

 XIX. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

 

117. Բողոքարկման վճարը բողոք ներկայացրած անձը վճարում է այդ նպատակով լիազորված մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվին:

118. Բողոքը, այդ թվում՝ մասնակի, բավարարվելու մասին գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կողմից ընդունված որոշումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող աշխատանքային օրը տվյալ բողոքը քննած և որոշում ընդունած անձը գրավոր լիազորված մարմնին է տրամադրում բողոքարկման վճարը կատարած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը և այն բանկի անվանումը և հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի վերադարձվող գումարը: Լիազորված մարմինը սույն կետում նշված փաստաթղթի պատճենն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկման վճարը հետ է փոխանցում այն վճարած անձին` ներկայացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

(118-րդ կետը փոփ. 08.02.18 N 104-Ն, խմբ. 02.05.19 N 516-Ն)

 

XX. ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

119. Գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով`

1) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

2) ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝

ա. տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տնօրինող մասնակից,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,

գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի նախագահ, անդամ,

դ. իրավաբանական անձի այնպիսի աշխատակից, որն աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման հարցում որևէ էական ազդեցություն ունի.

3) ֆիզիկական անձի կարգավիճակ չունեցող մասնակիցները համարվում են փոխկապակցված, եթե`

 ա. տվյալ անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) տասը և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները,

 բ. նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամները (եթե մասնակիցը ֆիզիկական անձ է) իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին կամ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն,

գ. նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ,

դ. նրանք գործել կամ գործում են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

120. Սույն կարգի 119-րդ կետի իմաստով ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ կամ եղբոր ամուսինն ու երեխաները:

(հավելվածը  խմբ., փոփ., լրաց. 08.02.18 N 104-Ն, լրաց., խմբ. 15.06.18 N 674-Ն, խմբ., լրաց., փոփ. 11.04.19 N 409-Ն, 02.05.19 N 516-Ն, փոփ. 22.08.19 N 1096-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի
պաշտոնակատար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 526-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՓԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ծաղիկներ

2. Ծաղկեզամբյուղներ

3. Ծաղկեպսակ

4. Կացարանի դիտողական քարոզչական վահանակներ

5. Ազգային հերոսների տպագրված պաստառներ

6. Վաշտի (մարտկոցի) կրովի դիտողական քարոզչական լրակազմ

7. Հուշանվերներ

8. Գրքեր

9. Դիտողական քարոզչական ցուցապաստառներ

10. Սկավառակ

11. Զինանշան

12. Դրոշ

13. Պատվոդրոշ

14. Կրծքանշաններ

15. Հոգեբանական օգնության կետի համար անհրաժեշտ աուդիոսարքավորումներ

16. Շախմատ

17. Շաշկի

18. Նարդի

19. Գեղարվեստական նկար

20. Լուսանկար

21. Նկար

22. Տեղեկատվության և ժամանցի սենյակների կահավորման ամփոփ դաստիարակչական և դիտողական քարոզչության նյութեր

23. Ազգային հերոսների տպագրված պաստառներ մետաղյա հենքով և ամրակներով

24. Ազգային հերոսների պաստառներ

25. Նկարչական-քանդակագործական միջոցներ

26. Այցելուների սենյակի դիդակտիկ վահանակներ

27. Ցուցապաստառներ

28. Ավիավառելանյութ

29. Ավտոբենզին` պրեմիում

30. Ավտոբենզին՝ ռեգուլյար

31. Ամառային դիզելային վառելանյութ

32. Ձմեռային դիզելային վառելանյութ

33. Յուղեր

34. Քսուքներ

35. Հատուկ հեղուկներ

36. Ավիացիոն յուղեր և քսուքներ

37. Շարժիչի յուղեր

38. Փոխանցման տուփի յուղեր

39. Այլ յուղեր

40. Քսուքներ և հավելանյութեր

41. Հատուկ հեղուկներ

42. Սննդամթերք

43. Հանդերձանք

44. Կոշկեղեն

45. Սպիտակեղեն

46. Անկողնային պարագաներ

47. Հանդերձանքի պարագաներ

48. Ձեռնոցներ

49. Մասնագիտական համազգեստ

50. Վրաններ

51. Պարաններ վրանների համար

52. Մորթե քուրքեր

53. Մորթե կիսավերարկուներ

54. Քնապարկեր

55. Տափաշշեր

56. Տափաշշի շապիկներ

57. Կաթսաներ

58. Ուսապարկեր

59. Թիկնոցավրաններ

60. Դաշտային պայուսակներ

61. Հատուկ ակնոցներ

62. Ուղեգորգեր

63. Գորգեր

64. Ծառայողական շների վարժեցման համար հատուկ հանդերձանք

65. Ծառայողական ձիերի հանդերձանք

66. Ուսադիրներ և տարբերանշաններ

67. Կտորեղեն

68. Լվացքի մեքենա

69. Չորացնող թմբուկներ

70. Արդուկող գլաններ

71. Կենտրոնախույզ մեքենաներ

72. Փոշեկուլ

73. Հեռուստացույց

74. Տեսապրոյեկտոր

75. Ռադիոընդունիչ

76. Պատի ժամացույց

77. Տեսախցիկ

78. Թվային ֆոտոապարատ

79. Ձայնագրող թվային դիկտոֆոն

80. Թերթ հրապարակելու տպագրական լազերային մոնոխրոմ տպիչ

81. Ձայնային սարքավորում

82. Բարձրախոս

83. Հեռախոսային սարքեր

84. Միկրոֆոն

85. Թվային լուսանկարչական ապարատ

86. Զինանշան ժամացույց

87. Տեղեկատվական վահանակներ

88. Նվագարկիչ

89. Երաժշտական կենտրոն

90. Արբանյակային ալեհավաք

91. Ռադիոհանգույց

92. Բեռնատար սայլակներ

93. Կարի մեքենաներ

94. Դաշտային լվացքատուն

95. Դաշտային բաղնիքներ (շարժական)

96. Ախտահանիչ սարքավորումներ

97. Ջրի տարողություններ

98. Կենցաղային էլեկտրական արդուկներ

99. Մկրատներ

100. Կոշկակարի գործիքներ

101. Էլեկտրական կաղապար գլխարկի

102. Սպասարկման և նորոգման նյութեր

103. Հագուստի խոզանակներ

104. Կոշիկի խոզանակներ

105. Կոշիկի մետաղական պայտեր

106. Մետաղական պտուտակներ

107. Ներկեր

108. Սինթետիկ ներկեր

109. Ներկի լուծույթներ

110. Թելեր

111. Ասեղներ

112. Արհեստական կաշիներ

113. Արհեստական կաշիներ

114. Փոկեր

115. Հղկող թղթեր

116. Ամրակներ

117. Երիզներ

118. Քուղեր

119. Հիգիենայի պարագաներ և տնտեսական ապրանքներ

120. Ձեռքի օճառներ

121. Հեղուկ օճառներ

122. Տնտեսական օճառներ

123. Լվացող նյութեր

124. Կոշիկի քսուքներ

125. Հետախուզական հատուկ նշանակության ստորաբաժանումների համազգեստ, կոշկեղեն, հանդերձանք և գույք

126. Զանգապաններ (գետրիներ)

127. Թաթմաններ

128. Եռատամներ` ճտքավոր կոշիկների

129. Լեռնագնացային հանդերձանք

130. Մուրճ` համապիտանի (ունիվերսալ)

131. Պաշտպանիչ ակնոցներ

132. Գոտի` լեռնագնացի

133. Պաշտպանիչ դիմակ

134. Պարան

135. Ապահովման սեղմակ

136. Կցորդիչով (մուֆտով) կարաբին` լեռնագնացի

137. Կատվիկներ` 12 ատամանոց, հակասառեցվող, պատյանով

138. Սառցահատ

139. Ապահովող համակարգ

140. Ձյունագնաց

141. Իջեցման սարքավորում

142. Ակնոց` լեռնագնացի

143. Բլոկ-ճախարակ` կրկնակի

144. Բլոկ-ճախարակ` սեղմիչով

145. Կարաբին` լեռնագնացային

146. Ժայռակեռիկ

147. Սառցակեռիկ (սառցահորատ)

148. Ծակիչ կեռիկներ

149. Բահ` ձնահյուսի

150. Ժայռամուրճ

151. Սառցամուրճ

152. Ձգօղակ

153. Հաստատուն օղակ

154. Քարհատ ծակիչի բռնակ

155. Բարձրացնող սարքավորում

156. Կցատարրեր

157. Էքստրակտոր

158. Պանամա

159. Մոծակապաշտպան հովանոց

160. Քողարկակոստյում

161. Թիկնոց-ուսնոց

162. Փոքրիկ գորգ` ջերմամեկուսիչ

163. Կաթսա` համակցված

164. Համակցված կաթսայի պատյան

165. Ձայնագրող սարքեր

166. Հրթիռային զորքերի և հրետանու սարքավորումներ

167. Հրետանային կողմնացույց

168. Խորդո անկյունաչափ

169. ՏԲ-16 մարտկոցային ջերմաչափ

170. ԱԿ-3 հրետանային շրջանակ

171. ՄՊԼ-50 քանոն

172. Ստուգիչ հարթաչափ

173. Կվադրանտ

174. Գիշերային և օպտիկական սարքեր

175. Սվին դանակի գոտի

176. ՊՄ ատրճանակի մաքրիչով պատյան

177. Հրետանային զինամթերքի պլաստմասսայե խցան

178. Վառելափայտ

179. Փայտե բրիկետ

180. Շինարարության մեջ օգտագործվող ապրանքներ

181. Կահույք

182. Հաղորդակցման մալուխներ

 

Ծառայություններ

 

183. Մշակութային միջոցառումների կազմակերպում

184. Էլեկտրասարքավորանքի ընթացիկ նորոգում և պահպանում

185. Գրադարանային ֆոնդի արդիականացում

186. Հացաթխման ծառայություն

187. Սննդի մատուցման ծառայություն

188. Վերանորոգման ծառայություններ

189. Կարի վճարովի ծառայություններ

190. Նորոգման ծառայություններ

191. Լվացքի ծառայություններ

192. Քիմմաքրման ծառայություններ

193. Ավտոդպրոցների կողմից մատուցվող ծառայություններ

194. Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն

195. Հաղորդակցման և կապի միջոցների նորոգման ծառայություններ

196. Ուսումնամարտական, մասնագիտական ձեռնարկների հետ կապված ծառայություններ

197. Հրթիռահրետանային սպառազինության պահպանման բազայի ազդանշանային համակարգի սպասարկում

198. Հրթիռահրետանային սպառազինության պահպանման բազայի ազդանշանային համակարգի տեղադրում

199. Զրահատեխնիկայի և զրահամեքենաների շարժիչների նորոգում

200. Զրահատանկային սպառազինության տեխնիկայի հենարանային սահանիվների նորոգում

201. Շենքերի մաքրման ծառայություններ

202. Էլեկտրական շարժիչների վերանորոգման և պահպանման ծառայություններ

203. Պոմպերի վերանորոգման և պահպանման ծառայություններ

204. Հեռախոսային ծառայություններ

 

Աշխատանքներ

 

205. Հեռահաղորդակցության օժանդակ աշխատանքներ

206. Հողանցման կոնտուրների վերականգնման աշխատանքներ

207. Հականեխիչ աշխատանքներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի
պաշտոնակատար

Դ. Հարությունյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան