Գլխավոր տեղեկություն
Համար
N 1368-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.16/72(1525) Հոդ.926
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1368-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման՝

1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «11» թիվը փոխարինել «7» թվով, իսկ «կրթության և գիտության» բառերը՝ «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

2) 2-րդ կետի 4-րդ ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

3) հավելվածի՝

ա. ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմին» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավար» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով,

բ. 3-րդ կետում «քաղաքացին» բառից առաջ լրացնել «դիմումը ներկայացնելու պահին 17 տարին լրացած» բառերը, իսկ «մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար՝ մինչև հունիսի 8-ը) կամ նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը» բառերով,

գ. 6-րդ կետից հանել «գիտության և կրթության բնագավառների զարգացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված ոլորտներում գործունեություն իրականացնող և» բառերը,

դ. 7-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով» բառերը,

ե. 8-րդ կետից հանել «Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով» բառերը,

զ. 8-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության մրցույթների արդյունքների և» բառերը,

է. 8-րդ կետի 4-րդ ենթակետում «90» թիվը փոխարինել «80» թվով,

ը. 8-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

թ. 9-րդ կետում «100» թիվը փոխարինել «80» թվով,

ժ. 9-րդ կետում «60» թիվը փոխարինել «49» թվով,

ժա. 9-րդ կետում «65» թիվը փոխարինել «51» թվով,

ժբ. 9.1-ին կետից հանել «Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով» բառերը,

ժգ. 9.1-ին կետում «ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ» բառերը փոխարինել «ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների» բառերով,

ժդ. 11-րդ կետում «զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ» բառերը փոխարինել «զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում» բառերով,

ժե. 12-րդ կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո» բառերով.

4) «Նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանություն» բաժնի՝

ա. 1-ին պարբերությունում «Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով» բառերը հանել,

բ. 1-ին կետի բանաձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

Ներմուծեք նկարագրությունը_20746

 

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միջին որակավորման գնահատականը՝ E4–ը, հաշվարկվում է բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթղթի հիման վրա՝ հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_20747

 

որտեղ՝

ՄՈԳ-ը՝ հայցորդի միջին որակական գնահատականն է,

ԱՄՈԳ–ը՝ տվյալ ԲՈՒՀ-ի միջին որակական գնահատականի առավելագույն արժեքն է:»,

դ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 7-րդ կետից հանել «+ k5 E5», «, E5» և «, k5» բառերը, իսկ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կրթական ծրագիրը

Համամասնության գործակցի արժեքը

K1

K2

K3

K4

Մագիստրատուրա

0.5

0.5

0.6

2.4

Ասպիրանտուրա

1.0

0.5

0. 5

2.0»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 9

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան