Գլխավոր տեղեկություն
Համար
N 979-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (23.08.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 979-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորանոցային ֆոնդի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված «Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող՝ 21,57 հեկտար հատուկ նշանակության հողատարածքը, 9883,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 7,789,077 դրամ մնացորդային արժեքով կիսաքանդ շինությունները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված անշարժ գույքը գրանցել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համար նախատեսված բյուջետային ծրագրերի ընդհանուր միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:

(2-րդ կետը փոփ. 15.08.19 N 1051-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

2019 թ. օգոստոսի 8

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.08.2019, N 1051-Ա 23.08.2019, N 979-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան