ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2019 թվականի N 1031-Ա
«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ N 1 հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, իսկ N 2 հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
5. Սույն որոշման 1-ին կետի համաձայն՝ գույքի ամրացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածներում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 16 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1031-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությանը պատկանող ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարվող՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի
առ 01.04.2019 թ.
NN |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի վկայականի համարը |
Անշարժ գույքի անվանումը |
Անշարժ գույքի տեսակը |
Շենք-շինություն-ների ընդհանուր մակերեսը (քառ. մ) |
Հարկայ-նությունը |
Հողա-մասի չափը (հա) |
Անշարժ գույքի սկզբնական արժեքը |
Անշարժ գույքի կուտակ-ված մաշվածու-թյունը |
Անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը (մնացորդա-յին արժեքը) |
1. |
ՀՀ Արագա-ծոտնի մարզ, |
1611716 |
ԱԱՌԿ «Թալին» վարչական շենք ԱԱՌԿ «Թալին» վարչական շենք |
հողամաս |
0.7833 |
68,051,980 |
68,051,980 | |||
շենք |
125.5 |
1 |
7,098,834 |
1,246,072 |
5,852,762 | |||||
2. |
ՀՀ Սյունիքի մարզ, |
1959361 |
Ռադիոկայան Ռադիոկայան |
հողամաս |
0.3820 |
2,016,960 |
2,016,960 | |||
շենք |
67.68 |
1 |
3,184,930 |
938,417 |
2,246,513 | |||||
3. |
ՀՀ Արմավիրի մարզ, |
1388773 |
Կառավարման կայան («ՀԱՌՓ 85») Կառավարման կայան («ՀԱՌՓ 85») |
հողամաս |
0.6464 |
26,456,142 |
26,456,142 | |||
շենք |
213.1 |
1 |
17,835,583 |
10,081,288 |
7,754,295 | |||||
Ընդամենը |
112.378.652 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1031-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությանը պատկանող ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարվող՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի
առ 01.04.2019 թ.
NN |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի վկայականի համարը |
Անշարժ գույքի անվանումը |
Անշարժ գույքի տեսակը |
Շենք-շինություն-ների ընդհանուր մակերեսը (քառ. մ) |
Հարկայ-նությունը |
Հողա-մասի չափը (հա) |
Անշարժ գույքի սկզբնա-կան արժեքը |
Անշարժ գույքի կուտակ-ված մաշվա-ծությունը |
Անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը |
1. |
ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիայի համայնք |
0101717 |
ՄԱՌՓ 265 |
շենք |
32.7 |
1 |
|
1,004,197 |
552,309 |
451,888 |
2. |
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ |
2723119 |
ԱԱՌԿ «Աշտարակ» օբյեկտ |
հողամաս |
|
|
0.13164 |
10,104,094 |
|
10,104,094 |
Ընդամենը |
10.555.982 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |