Գլխավոր տեղեկություն
Համար
N 1018-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.09.2019-18.06.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.22/40(914) Հոդ.964
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2012 թվականի N 1018-Ն

 

«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետի և 68-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից շենքի կառուցման (միայն արտաքին կոնստրուկցիաներ) աշխատանքների իրականացման նպատակով ընկերությանը տրամադրել 1100.000.000 դրամ բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` 17 տարի մարման ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման հավելվածի 3-րդ բաղադրիչով սահմանված աղբյուրից, տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով, որպես գրավ նախատեսելով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասը` ապագայում կառուցվելիք անշարժ գույքով հանդերձ ու բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռք բերվելիք «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը` կանոնադրական կապիտալ ներդրումից հետո և տվյալ որոշմամբ հաստատված ծրագրի պայմաններով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2021 թվականից` յուրաքանչյուր տարվա հունիսի 10-ին և դեկտեմբերի 10-ին:

(1-ին կետը փոփ. 10.06.15 N 638-Ն, 19.09.19 N 1266-Ն)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռք բերվելիք «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնի սկզբնական արժեքով ներդրումը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով:

(2-րդ կետը փոփ. 30.07.15 N 858-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 17

Երևան