Գլխավոր տեղեկություն
Համար
N 957-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (17.08.2019-01.08.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2018 թվականի N 957-Ա

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.08.19 N 1137-Ա)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով՝

1. Հաստատել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.08.19 N 1137-Ա)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մասնագետներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 16
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 16-ի N 957
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 16.08.19 N 1137-Ա)

 

- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի ղեկավար)

- ՀՀ վարչապետի խորհրդական

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար

- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի աշխատակից (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 03.07.19 N 890-Ա, 16.08.19 N 1137-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան