Գլխավոր տեղեկություն
Համար
N 1289-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 05.10.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2019 թվականի N 1289-Լ

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1289-Լ որոշման

   

        ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ

   

ԾՐԱԳԻՐ

 

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Ժամկետը

2020 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը
(հազ. դրամ)

1.

Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին

Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և հողի ու անշարժ գույքի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների նախատեսում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-
վածքների նախարարություն

2020 թ.

2020 թ.
ՀՀ պետական բյուջե
800,000.0

Ընդամենը

     

800,000.0

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան