Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.02.2018-23.09.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.01.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2018 թվականի

թիվ 5

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին, 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 112-րդ հոդվածի 4-րդ կետին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունները կիրառվում են այն իրավահարաբերություններում, որոնք առաջացել են 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հունվարի 16-ի

թիվ 5 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20–ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում՝

ա) 15-րդ կետում՝

42–րդ ենթակետում՝

երկրորդ պարբերությունում (աղյուսակից հետո) և տասնվեցերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «, որոնք օգտագործվում են մաքսային հայտարարագրման ժամանակ» բառերը հանել.

հիսուներկուերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «, որոնք օգտագործվում են մաքսային հայտարարագրման ժամանակ» բառերը հանել.

48–րդ ենթակետում՝

երրորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «վճարման» բառը փոխարինել «վճարման պարտավորության կատարման» բառերով.

չորրորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «վճարումն ապահովելու եղանակների» բառերը փոխարինել «վճարման պարտավորության կատարումն ապահովելու եղանակների» բառերով.

49-րդ ենթակետի տասներեքերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «, որոնք օգտագործվում են մաքսային հայտարարագրման ժամանակ» բառերը հանել.

բ) 43-րդ կետի 4-րդ ենթակետի քսանչորսերորդ պարբերությունում «վճարման» բառը փոխարինել «վճարման պարտավորության կատարման» բառերով։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ.

ա) անվանման մեջ «հայտարարագրերի» բառը փոխարինել «փաստաթղթերի» բառով.

բ) 1-ին կետում՝

իններորդ պարբերությունում «, որոնք օգտագործվում են մաքսային հայտարարագրման ժամանակ» բառերը հանել.

քսաներորդ պարբերությունում «վճարման» բառը փոխարինել «վճարման պարտավորության կատարման» բառերով.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 23 կետով՝

«23. Հաստատել այն ապրանքների կատեգորիաների դասակարգիչը, որոնք կարող են հայտագրվել ապրանքների բացթողման համար մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը (27-րդ հավելված)։».

դ) ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (2-րդ hավելված)՝

031-րդ ծածկագրով դիրքում «, հյուպատոսական հիմնարկների, այլ պաշտոնական ներկայացուցչությունների» բառերը փոխարինել «և հյուպատոսական հիմնարկների» բառերով.

032-րդ ծածկագրով դիրքում «, օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկների» բառերը փոխարինել «և Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների հյուպատոսական հիմնարկների» բառերով.

 

033-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«033

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված՝ միջազգային կազմակերպություններին կից պետությունների ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից պաշտոնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքներ».

033-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«034

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից պաշտոնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքներ».

102-105-րդ ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«102

Ապրանքներ, որոնք պատրաստված (ստացված) են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից, և ապրանքներ, որոնք պատրաստված (ստացված) են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Եվրասիական տնտեսական միության այն ապրանքներից, որոնց կարգավիճակը որոշվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 210-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան

103

Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքում գտնվող ապրանքներ, որոնք մաքսային մարմնի կողմից չեն կարող նույնականացվել որպես ապրանքներ, որոնք գտնվել են ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքում՝ մինչև դրա ստեղծումը, կամ որպես ապրանքներ, որոնք ներմուծված են ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք կամ պատրաստված (ստացված) են ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքում

104

Ապրանքներ, որոնք պատրաստված (ստացված) են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից, և ապրանքներ, որոնք պատրաստված (ստացված) են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Եվրասիական տնտեսական միության այն ապրանքներից, որոնց կարգավիճակը որոշվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 218-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան

105

Ազատ պահեստում գտնվող ապրանքներ, որոնք մաքսային մարմնի կողմից չեն կարող նույնականացվել որպես ապրանքներ, որոնք գտնվել են ազատ պահեստի տարածքում՝ մինչև դրա ստեղծումը, կամ որպես ապրանքներ, որոնք ձևակերպված են «ազատ պահեստ» ընթացակարգով կամ պատրաստված (ստացված) են ազատ պահեստում».

105-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«106

Այն մասերը, հանգույցները, ագրեգատները, որոնք մաքսային մարմնի կողմից կարող են նույնականացվել որպես այնպիսի ապրանքներ, որոնք մտնում են (մտել են) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կազմի մեջ

107

Այն մասերը, հանգույցները, ագրեգատները, որոնք մաքսային մարմնի կողմից կարող են նույնականացվել որպես այնպիսի ապրանքներ, որոնք մտնում են (մտել են) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կազմի մեջ».

110 և 111-րդ ծածկագրերով դիրքերը հանել.

112-119-րդ ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«112

Ապրանքներ, որոնք պատրաստված (ստացված) են բացառապես Եվրասիական տնտեսական միության՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության այն ապրանքների օգտագործմամբ, որոնք ձևակերպված չեն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, որոնք ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս

113

Ապրանքներ, որոնք պատրաստված (ստացված) են Եվրասիական տնտեսական միության ապրանքներից, այդ թվում՝ այն ապրանքներից, որոնք ձևակերպված չեն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, որոնք ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս

114

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից և Եվրասիական տնտեսական միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ, որոնք ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, այն դեպքում, երբ այդ ապրանքները ճանաչվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 210-րդ հոդվածին համապատասխան

115

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից և Եվրասիական տնտեսական միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ, որոնք ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս, որոնց նկատմամբ իրականացվել է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքների նույնականացում

116

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից և Եվրասիական տնտեսական միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ, որոնք ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս, որոնց նկատմամբ չի իրականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացում

117

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից և Եվրասիական տնտեսական միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ, որոնք ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն ճանաչվել Եվրասիական տնտեսական միության ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 210-րդ հոդվածին համապատասխան

118

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված սարքավորումներ, որոնք շահագործման մեջ են դրվել և օգտագործվում են ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքում գործունեություն իրականացնելու մասին համաձայնագրի (պայմանագրի) (ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտում գործունեության պայմանների, ներդրման հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի մասին պայմանագրի) իրագործման համար, որոնք ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման առանձնահատկությունները

119

Նավահանգստային ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու կամ լոգիստիկ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, որոնք ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման առանձնահատկությունները».

120 և 121-րդ ծածկագրերով դիրքերը հանել.

122-130-րդ ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«122

Ապրանքներ, որոնք պատրաստված (ստացված) են բացառապես Եվրասիական տնտեսական միության՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից, որոնք ազատ պահեստի տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս

123

Եվրասիական տնտեսական միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ, որոնք ազատ պահեստի տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս

124

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից և Եվրասիական տնտեսական միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ, որոնք ազատ պահեստի տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, որոնք ճանաչվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան

125

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից և Եվրասիական տնտեսական միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ, որոնք ազատ պահեստի տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս, որոնց նկատմամբ իրականացվել է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացում

126

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից և Եվրասիական տնտեսական միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ, որոնք ազատ պահեստի տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս, որոնց նկատմամբ չի իրականացվել «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացում

127

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքներից և Եվրասիական տնտեսական միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ, որոնք ազատ պահեստի տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, որոնք չեն ճանաչվել Եվրասիական տնտեսական միության ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան

128

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված, ազատ պահեստի տիրապետողի կողմից շահագործման մեջ դրված և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործողություններն իրականացնելու համար օգտագործվող սարքավորումներ, որոնք ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 217-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման առանձնահատկությունները

129

«Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, որոնց համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, իրականացվում է հարկերի և (կամ) դրանցից տոկոսների, այլ հարկերի, սուբսիդիաների գումարների և այլ գումարների փոխհատուցում

130

«Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, որոնց համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, չի իրականացվում հարկերի և (կամ) դրանցից տոկոսների, այլ հարկերի, սուբսիդիաների գումարների և այլ գումարների փոխհատուցում».

134-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«134

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 172-րդ հոդվածին համապատասխան՝ համարժեք ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված՝ վերամշակման արդյունքներ, որոնք արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից՝ բացառությամբ 136 և 138 ծածկագրերով դիրքերում նշված ապրանքների».

135-րդ ծածկագրով դիրքում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 259-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածին» բառերով.

136-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«136

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, օտարերկրյա ապրանքների փոխանակման արդյունքում ստացված՝ վերամշակման արդյունքներ, որոնք արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից».

137-րդ ծածկագրով դիրքում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 259-րդ հոդվածին համապատասխան, ապրանքները տեղափոխելիս» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածին համապատասխան, եթե վերամշակման գործողություններն իրականացվում են այն ապրանքների նկատմամբ, որոնք տեղափոխվում են» բառերով.

138-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«138

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 172-րդ հոդվածին համապատասխան՝ համարժեք ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված՝ վերամշակման արդյունքներ, եթե վերամշակման գործողությունն ապրանքների վերանորոգումն է, այդ թվում՝ երաշխիքային, որոնք արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից՝ բացառությամբ 136-րդ ծածկագրով դիրքում նշված ապրանքների».

ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«174

Ապրանքները, որոնք անհրաժեշտ են օդային անցակետի կամ միջազգային օդանավակայանի գործունեության ապահովման համար (Ռուսաստանի Դաշնության համար)

175

Ապրանքները, որոնք նախատեսված են ծովի (գետի) անցակետերում գտնվող՝ ծովի (գետի) նավահանգիստների գործունեության ապահովման համար (Ռուսաստանի Դաշնության համար)»

ե) ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգչում ( 6-րդ հավելված)՝

ПТД, НТД և ПДТ ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ПТД

Նախնական մաքսային հայտարարագրում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածին համապատասխան

НТД

Ոչ ամբողջական մաքսային հայտարարագրում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածին համապատասխան

ПДТ

Պարբերական մաքսային հայտարարագրում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածին համապատասխան».

ППД ծածկագրով դիրքը հանել.

ОКТ և ЗПК ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ОКТ

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները (բաղադրիչի վերաբերյալ ապրանքների հայտարարագիր)

ЗПК

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները (վերջին բաղադրիչի վերաբերյալ ապրանքների հայտարարագիր)».

զ) մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում (7-րդ հավելված)՝

1.1-ին ենթաբաժնում՝

НС ծածկագրով դիրքը հանել.

РВ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

««Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում առանց ներմուծման մաքսատուրքի վճարման այն ապրանքների ժամանակավոր գտնվելը և օգտագործելը, որոնց կատեգորիաները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրերով

РВ».

1.2-րդ ենթաբաժնում՝

В ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

««Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում առանց ակցիզների վճարման այն ապրանքների ժամանակավոր գտնվելը և օգտագործելը, որոնց կատեգորիաները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրերով

В».

Н ծածկագրով դիրքը հանել. 1.3-րդ ենթաբաժնում՝

РВ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

««Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում առանց ԱԱՀ-ի վճարման այն ապրանքների ժամանակավոր գտնվելը և օգտագործելը, որոնց կատեգորիաները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրերով

РВ».

НС ծածկագրով դիրքը հանել.

ЗП ծածկագրով դիրքում 4.1-ին ենթաբաժնի 4.1.1-ին կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 349-րդ հոդվածին համապատասխան» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 272-րդ հոդվածի 9-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան միջազգային փոխադրման» բառերով.

է) մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (8-րդ հավելված)՝ անվանման մեջ «, որոնք օգտագործվում են մաքսային հայտարարագրման ժամանակ» բառերը հանել.

1-ին բաժնի անվանումը լրացնել «, ներքին շուկայի պաշտպանության միջոցների» բառերով.

2-րդ բաժնում 02026-րդ ծածկագրով դիրքը հանել.

3–րդ բաժնում՝

անվանման մեջ «արտաքին տնտեսական գործարքի» բառերը փոխարինել «ապրանքների մասով գործարքի» բառերով.

03011 և 03013-րդ ծածկագրերով դիրքերում «արտաքին տնտեսական գործարքի» բառերը փոխարինել «ապրանքների մասով գործարքի» բառերով.

3-րդ բաժնի 03031-րդ ծածկագրով դիրքում «գործարքի անձնագրի համարը՝ ըստ արտաքին առևտրային պայմանագրի» բառերը փոխարինել «պայմանագրի եզակի համարը (պայմանագիրը հաշվառելիս լիազորված բանկի կողմից տրվող համարը) կամ գործարքի անձնագրի համարը» բառերով.

4–րդ բաժնում՝

անվանումը լրացնել «և ապրանքների հայտագրված մաքսային արժեքը հաստատող փաստաթղթեր» բառերով.

04121-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«04131 Բեռնման (փաթեթավորման) թերթիկ».

5–րդ բաժնում՝

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների այն բնութագրերը, որոնք օգտագործվել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան դրանց դասակարգման ժամանակ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների դասակարգման մասին նախնական որոշում, Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշում».

 

05012 - 05014-րդ ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«05012

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշում

05013

Նախնական որոշում՝ ապրանքները ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան դասակարգելու մասին

05014

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների դասակարգման մասին նախնական որոշման մեջ և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշման մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշում».

05031-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«05031

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի բաղադրիչների պլանավորվող մատակարարումների մասին ծանուցում».

6–րդ բաժնում՝

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Ապրանքների ծագման վերաբերյալ փաստաթղթեր, ապրանքների ծագման վերաբերյալ նախնական որոշում».

06015-րդ ծածկագրով դիրքում «ծագման երկրի» բառերը փոխարինել «ծագման» բառով.

06999-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«06999 Ապրանքի ծագման մասին այլ ձևի սերտիֆիկատ».

7–րդ բաժնում՝

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը, մաքսատուրքերի վճարման արտոնությունների տրամադրման պայմանների ու նպատակների պահպանումը, մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետի փոփոխությունը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի վճարման կենտրոնացված կարգի կիրառումը հաստատող փաստաթղթեր».

 

07011 և 07012 -րդ ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«07011

Փաստաթղթեր, որոնցով սահմանված են մաքսային վճարների վճարման արտոնությունները

07012

Մաքսային վճարների վճարման արտոնությունների տրամադրման նպատակների և պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթեր».

07013-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«07014

Փաստաթղթեր, որոնցով սահմանված են մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետների փոփոխության համար հիմքերը

07015

Փաստաթղթեր, որոնցով հաստատվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետների փոփոխության համար հիմքերի առկայությունը

07016

Փաստաթղթերը, որոնցով սահմանված է ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս գտնվելու և (կամ) օգտագործելու հնարավորությունը՝ առանց մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի

07017

Այն փաստաթղթերը, որոնցով հաստատվում է ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում և դրա սահմաններից դուրս գտնվելու և (կամ) օգտագործելու հնարավորությունը՝ առանց մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման».

07021-րդ ծածկագրով դիրքը «վճարման» բառից առաջ լրացնել «ներմուծման» բառով.

07031-րդ ծածկագրով դիրքում «մաքսատուրքերը վճարելու» բառերը փոխարինել «մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման» բառերով.

07035-րդ ծածկագրով դիրքում «մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը» բառերը փոխարինել «մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը» բառերով.

8–րդ բաժնում՝

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Ապրանքները հայտագրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները հաստատող փաստաթղթեր».

 

08011 և 08012-րդ ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«08011

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ

08012

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ».

08013-րդ ծածկագրով դիրքը «վերամշակման» բառից առաջ լրացնել «ապրանքների» բառով.

08034-րդ ծածկագրով դիրքում «(մասնակցի)» բառը փոխարինել «(մասնակցի, սուբյեկտի)» բառերով.

08035-րդ ծածկագրով դիրքում՝

«Համաձայնագիր» բառից հետո լրացնել «(պայմանագիր)» բառով. «հայտարարագիր)» բառը փոխարինել «հայտարարագիր, ձեռնարկատիրական ծրագիր)» բառերով.

 

08036-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«08036

Ապրանքների պահեստավորման (պահման), ապրանքների բեռնման (բեռնաթափման) և պահման հետ կապված այլ բեռնման գործողությունների , ինչպես նաև ապրանքների պահպանվածության ապահովման և ապրանքները փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար նախապատրաստելու՝ ներառյալ խմբաքանակի մասնատման, առաքումների կազմավորման, տեսակավորման, փաթեթավորման, վերափաթեթավորման, մակնշման հետ կապված ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը, որը կնքվել է նավահանգստային ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու կամ լոգիստիկ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտ (մասնակից, սուբյեկտ) չհանդիսացող անձի և նավահանգստային ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու կամ լոգիստիկ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) միջև».

08999-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«08999

Ապրանքները հայտագրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները հաստատող այլ փաստաթղթեր».

9–րդ բաժնում՝

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Մաքսային փաստաթղթերում հայտագրվող (նշվող) տեղեկությունները հաստատող լրացուցիչ փաստաթղթեր».

09026-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«09026

Ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերի գրանցման մասին հաստատում».

09033-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«09034

Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձին ներառելու մասին վկայող փաստաթուղթ կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարը

09035

Ապրանքների հայտարարագիր՝ բացառությամբ 09031-րդ ծածկագրով դիրքում նշված փաստաթղթի

09036

Տրանսպորտային միջոցի հայտարարագիր

09037

Ապրանքների՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բացթողման մասին դիմում

09038

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը հաստատող փաստաթուղթ

09039

Ապրանքները բռնագրավելը կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այդ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը հաստատող փաստաթուղթ

09040

Ապրանքների և դրանց վերաբերյալ փաստաթղթերի արգելապահման մասին արձանագրություն».

09999-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«09999

Այլ փաստաթղթեր».

10–րդ բաժնում՝

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Մաքսային փաստաթղթերում հայտագրվող (նշվող) տեղեկություններ».

10014-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10014

Ապրանքների վերամշակման հետ կապված գործողությունների արժեքը «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս».

10020- 10023-րդ ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10020

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետի վերջին օրը

10021

Այլ տեղեկություններ, որոնք հայտագրվում (նշվում) են մաքսային փաստաթղթերում՝ Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան

10022

Այլ տեղեկություններ, որոնք հայտագրվում (նշվում) են մաքսային փաստաթղթերում՝ Ղազախստանի Հանրապետության՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան

10023

Այլ տեղեկություններ, որոնք հայտագրվում (նշվում) են մաքսային փաստաթղթերում՝ Ռուսաստանի Դաշնության՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան».

10024-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«10025

Այլ տեղեկություններ, որոնք հայտագրվում (նշվում) են մաքսային փաստաթղթերում՝ Հայաստանի Հանրապետության՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան

10026

Այլ տեղեկություններ, որոնք հայտագրվում (նշվում) են մաքսային փաստաթղթերում՝ Ղրղզստանի Հանրապետության՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան».

10044-րդ ծածկագրով դիրքում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 193-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածին» բառերով.

10044-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«10045

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին ծանուցման վերաբերյալ տեղեկություններ

10046

«Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում տեղեկատվական ռեսուրս.

10052-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«10060

Նախնական տեղեկատվություն».

10999-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10999

Այլ տեղեկություններ».

11-րդ բաժնի անվանման մեջ «մաքսային հայտարարագիրը***» բառերը փոխարինել «մաքսային փաստաթուղթը» բառերով.

«***»նշանով ծանոթագրությունը հանել.

ը) այն հարկերի, գանձումների և այլ վճարների տեսակների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (9-րդ հավելված).

1–ին բաժնում՝

2010-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ներմուծման մաքսատուրք (համարժեք այլ տուրքեր, հարկեր և վճարներ), որի վճարման պարտավորությունն առաջացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից

2010»

2010-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«Ներմուծման այն մաքսատուրքի վճարման հետաձգման համար տոկոսներ, որի վճարման պարտավորությունն առաջացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից

2012

Ներմուծման այն մաքսատուրքի տարաժամկետ վճարման համար տոկոսներ, որի վճարման պարտավորությունն առաջացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից

2013».

2020-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ներմուծման մաքսատուրք, որի վճարման պարտավորությունն առաջացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից

2020».

2–րդ բաժնում՝

2.2-րդ ենթաբաժնում 2030-րդ ծածկագրով դիրքը հանել.

2.5 -րդ ենթաբաժնում՝

2.5.1-ին կետում՝

2012-րդ ծածկագրով դիրքը հանել.

2022-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ներմուծման այն մաքսատուրքի վճարման հետաձգման համար տոկոսներ, որի վճարման պարտավորությունն առաջացել է մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը

2022».

2032-րդ ծածկագրով դիրքը հանել.

2.5.2-րդ կետում՝

2013-րդ ծածկագրով դիրքը հանել.

2023-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ներմուծման այն մաքսատուրքի տարաժամկետ վճարման համար տոկոսներ, որի վճարման պարտավորությունն առաջացել է մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը

2023».

3–րդ բաժնում՝

3.5-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.5. Տոկոսներ

Մաքսային վճարի հետաձգման համար տոկոսներ (բացառությամբ ներմուծման մաքսատուրքի, որի վճարման պարտավորությունն առաջացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից)

ХХХ2****

Մաքսային վճարի տարաժամկետ վճարման համար տոկոսներ (բացառությամբ ներմուծման մաքսատուրքի, որի վճարման պարտավորությունն առաջացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից)

ХХХЗ****».

3.6-րդ ենթաբաժնում 9200, 9910 և 98X01  ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում (բացառությամբ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովման)

9200

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովում

9910

Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովման այլ գումարներ

98Х01».

4-րդ բաժնի 4.41 ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.41. Տոկոսներ

Մաքսային վճարի հետաձգման համար տոկոսներ (բացառությամբ ներմուծման մաքսատուրքի, որի վճարման պարտավորությունն առաջացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից)

ХХХ6****

Մաքսային վճարի տարաժամկետ վճարման համար տոկոսներ (բացառությամբ ներմուծման մաքսատուրքի, որի վճարման պարտավորությունն առաջացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից)

ХХХ7****».

6-րդ բաժնի 6.4 -րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6.4. Տոկոսներ

Մաքսային վճարի հետաձգման համար տոկոսներ (բացառությամբ ներմուծման մաքսատուրքի, որի վճարման պարտավորությունն առաջացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից)

ХХХ4****

Մաքսային վճարի տարաժամկետ վճարման համար տոկոսներ (բացառությամբ ներմուծման մաքսատուրքի, որի վճարման պարտավորությունն առաջացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից)

ХХХ5****».

թ) մաքսային և այլ վճարների վճարման առանձնահատկությունների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (10-րդ hավելված).

ИУ և ВУ ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Վճարի վճարում՝ նախքան ապրանքների բացթողումը, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 137-րդ հոդվածի 7-րդ, 10-րդ և 11-րդ կետերում, 198-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ կետերում նշված ժամկետները լրանալը ИУ

Վճարը վճարվել (գանձվել) է ապրանքների բացթողումից հետո, հաշվարկված գումարի ամբողջ չափով, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 137-րդ հոդվածի 7-րդ, 10-րդ և 11-րդ կետերում, 198-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ կետերում նշված ժամկետները լրանալուն պես ВУ».

լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«Վճարը ենթակա կլիներ վճարման՝ ելնելով տեղեկություններից, որոնք նշված են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման չափի հաշվարկում ПУ».

ժ) մաքսային մարմինների կողմից կայացվող որոշումների դասակարգչում (14-րդ հավելված)՝

10-րդ ծածկագրով դիրքը «բացթողում» բառից առաջ լրացնել «Ապրանքների» բառով.

11-րդ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.

Մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման պայմանով ապրանքների բացթողում՝ բացառությամբ 12-րդ և 13-րդ ծածկագրերով դիրքերում նշված՝ ապրանքների բացթողման».

11-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«12

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկություններով ապրանքների բացթողում

13

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 122-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկություններով ապրանքների բացթողում

14».

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 123-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկություններով ապրանքների բացթողում

20-րդ ծածկագրով դիրքը լրացնել «ապրանքների» բառով.

20-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«40

Մաքսային հայտարարագիրը հետ է կանչվել՝ մինչև ապրանքների բացթողումը

50

Ապրանքների բացթողումը չեղարկվել է մաքսային հայտարարագիրը հետ կանչվելու ժամանակ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-6-րդ կետերով և 116-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում

51

Ապրանքների բացթողումը չեղարկվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված դեպքում

52

Ապրանքների բացթողումը չեղարկվել է հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան որոշված դեպքերում

60

Ապրանքների բացթողման ժամկետը կասեցվել է

61

Ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու ժամկետը երկարաձգվել է

62

Ապրանքների բացթողման ժամկետի կասեցումը չեղյալ է հայտարարվել

70

Ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգվել է».

81-րդ ծածկագրով դիրքը հանել.

90-րդ ծածկագրով դիրքը լրացնել «ապրանքների» բառով.

91-րդ ծածկագրով դիրքը հանել.

ժա) հատուկ պարզեցված ընթացակարգերի տեսակների դասակարգիչը (16-րդ հավելված) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 16

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 378 որոշման

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի

թիվ 5 որոշման խմբագրությամբ)

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

հատուկ պարզեցված ընթացակարգերի տեսակների

 

Ծածկագիրը

Հատուկ պարզեցված ընթացակարգերի տեսակի անվանումը

А

Լիազորված տնտեսական օպերատորների ապրանքների ժամանակավոր պահպանություն՝ լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, սենքերում (սենքերի մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում)

В

Ապրանքները բացթողում՝ նախքան Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120–րդ և 441–րդ հոդվածներին համապատասխան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը.

С

Լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, սենքերում (սենքերի մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) մաքսային հսկողություն անցկացնելը

D

Այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 437-րդ հոդվածով և (կամ) սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից».

ժբ) մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու եղանակների դասակարգչում (19-րդ հավելված).

անվանման մեջ «վճարման» բառը փոխարինել «վճարման պարտավորության կատարման» բառերով.

10-րդ ծածկագրով դիրքում «վճարման» բառը փոխարինել «վճարման պարտավորության կատարման» բառերով.

ծանոթագրության մեջ «վճարման» բառը փոխարինել «վճարման պարտավորության կատարման» բառերով.

ժգ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների տեղափոխման տեսակների դասակարգչում ( 20-րդ հավելված)՝

ТР և ИМ ծածկագրերով դիրքերում «օտարերկրյա» բառը հանել.

ЭК ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ЭК

Ապրանքների փոխադրում՝ ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին».

ВТ ծածկագրերով դիրքում «օտարերկրյա» բառը հանել.

ТС ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ТС

Ապրանքների փոխադրում մաքսային մարմինների միջև՝ Եվրասիական տնտեսական միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով».

ժդ) լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 27 հավելվածով՝

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 27

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 378 որոշման

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

այն ապրանքների կատեգորիաների, որոնք կարող են հայտագրվել ապրանքների բացթողման համար՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը

 

Ծածկագիրը

Այն ապրանքների կատեգորիաների անվանումը, որոնք կարող են հայտագրվել ապրանքների բացթողման համար՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը

01

Ապրանքներ, որոնց հայտարարատուն լիազորված տնտեսական օպերատորն է

21

Տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքները

22

Խաղաղության պահպանման միջոցառումների իրականացման կամ վարժանքների անցկացման համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանք

23

Մարդասիրական ու տեխնիկական օգնություն

24

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արժույթ, արտարժույթ, այլ արժութային արժեքներ, թանկարժեք մետաղներ, այդ թվում՝ ոսկի, որոնք ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի և դրանց մասնաճյուղերի կողմից

30

Արագ փչացող ապրանքներ

31

Կենդանիներ

32

Ռադիոակտիվ նյութեր

33

Պայթուցիկ նյութեր

34

Միջազգային փոստային առաքանիներ

35

Էքսպրես բեռներ

36

Միջազգային ցուցահանդեսային միջոցառումներում ցուցադրության համար նախատեսված ապրանքներ

37

Հաղորդումներ և նյութեր՝ զանգվածային լրատվական միջոցների համար

38

Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերանորոգման և (կամ) անվտանգ շահագործման ապահովման համար անհրաժեշտ պահեստամասեր, շարժիչներ, սպառման նյութեր, սարքավորումներ, գործիքներ

79

Այլ ապրանքներ, որոնց նկատմամբ մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով

81

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան որոշվող ներդրումային ծրագրերի իրագործման շրջանակներում ներմուծվող ապրանքներ

 

 

Ծանոթագրություն։

Այն դեպքում, երբ կա ներմուծվող ապրանքներն ապրանքների երկու կամ ավելի կատեգորիաների դասելու հնարավորություն, նախապատվությունը տրվում է դասակարգչի այն դիրքին, որը, ըստ ծածկագրերի աճման, կարգի առաջինն է։»։

 

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևի լրացման մասին» հրահանգի 10-րդ կետի 9-րդ ենթակետի յոթերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «հայտարարագրերի» բառը փոխարինել «փաստաթղթերի» բառով։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի հուլիսի 8–ի թիվ 75 որոշմամբ հաստատված՝ ««Մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու» կարգի 23-րդ կետի «գ» ենթակետում և 24-րդ կետի «բ» ենթակետում «հայտարարագրերի» բառը փոխարինել «փաստաթղթերի» բառով։

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի սեպտեմբերի 28–ի թիվ 126 որոշմամբ հաստատված՝ ««Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու» կարգի 23-րդ կետի «գ» ենթակետում և 24-րդ կետի «բ» ենթակետում «հայտարարագրերի» բառը փոխարինել «փաստաթղթերի» բառով։

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 19-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ ««Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրականացնելիս տեղեկատվական փոխգործակցության» կանոնների 1-ին կետի երրորդ պարբերությունում «հայտարարագրերի» բառը փոխարինել «փաստաթղթերի» բառով:

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի փետրվարի 2-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք ժամանակավոր ներմուծված և այդ տարածքից ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հաշվառման և հսկողության գործընթացում» ընդհանուր գործընթացին միանալու» կարգի 22-րդ կետի «բ» ենթակետում «հայտարարագրերի» բառը փոխարինել «փաստաթղթերի» բառով.

8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 55 որոշմամբ հաստատված՝ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս ապրանքների փաստացի արտահանման հսկողության և հաստատման գործընթացում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության» կանոնների 5-րդ աղյուսակում՝ P.CLS.014-րդ ծածկագրով դիրքում «, որոնք օգտագործվում են մաքսային հայտարարագրման ժամանակ» բառերը հանել։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: