Գլխավոր տեղեկություն
Համար
N 1372-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1372-Ա

 

ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՂՎԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական 12-րդ նիստին և ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին 2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փ/ծ մայոր Արտակ Սաֆարյանին՝ 2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանին՝ 2019 թվականի հոկտեմբերի 8-11-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ):

2. Ֆելիքս Ցոլակյանի, Արտակ Սաֆարյանի և Աղվան Սարգսյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո, եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի 26

Երևան