Գլխավոր տեղեկություն
Համար
N 1317-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.09/70(1523).1 Հոդ.915.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1317-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2019 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 11,760.1 հազ. դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով՝ 6,218.8 հազ. դրամ, «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով՝ 725.1 հազ. դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով՝ 840,5 հազ. դրամ, «Առողջապահական և լաբորատոր նյութեր» հոդվածով՝ 1,218.1 հազ. դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հոդվածով՝ 2,037.6 հազ. դրամ, և «Վարչական սարքավորումներ» հոդվածով՝ 720.0 հազ. դրամ:

3. Հույժ գաղտնի:

4. Հույժ գաղտնի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1317-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1317-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1317-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1317-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1317-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1317-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան