ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2019 թվականի N 999-Ա
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով, պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնման և դրանց հետագա տնօրինման և հաշվառման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 47/2 շենք, 106 հասցեի 31.5 քմ մակերեսով պոմպակայանը (իրավունքի պետական գրանցման վկայական N 01042019-01-0140, կադաստրային ծածկագիր՝ 01-011-0384-0021-001-106) և դրա ներսում գտնվող սարքավորումները, 20.223.999 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն հավելվածի՝ որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում կնքել համապատասխան համաձայնագիր:
2. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս կազմող համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 999-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 47/2 շենք, 106 հասցեում գտնվող պոմպակայանի և դրա ներսում գտնվող սարքավորումների
Հ/Հ |
Անվանումը |
Չ/Մ |
Քանակը |
Միավորի արժեքը (դրամ, առանց ԱԱՀ-ի) |
Ընդհանուր արժեքը (դրամ, առանց ԱԱՀ-ի) |
1. |
Պոմպերի համալիր «GRUNDFOS» 3 պոմպով, տիպ |
կոմպլեկտ |
1 |
11029130 |
11029130 |
2. |
Պողպատե սողնակ D100 մմ հարթ սկավառակով |
հատ |
3 |
217380 |
652140 |
3. |
Պողպատե սողնակ D80 մմ հարթ սկավառակով |
հատ |
2 |
149114 |
298228 |
4. |
Պողպատե սողնակ D50 մմ հարթ սկավառակով |
հատ |
6 |
108319 |
649914 |
5. |
Փական D32 |
հատ |
6 |
37429 |
224574 |
6. |
Փական D15 |
հատ |
2 |
7651 |
15302 |
7. |
ֆիլտր D100 |
հատ |
1 |
41195 |
41195 |
8. |
Էլեկտրական փական 1 1/4 |
հատ |
3 |
124597 |
373791 |
9. |
հետադարձ փական 2 |
հատ |
3 |
37429 |
112287 |
10. |
ջրի բաք՝ պլաստիկ, տարողությունը՝ 8000 լ |
հատ |
3 |
487500 |
1462500 |
11. |
լեդ լուսատու |
հատ |
2 |
10005 |
20010 |
12. |
վարդակ |
հատ |
1 |
2943 |
2943 |
13. |
անջատիչ |
հատ |
1 |
3296 |
3296 |
14. |
12 տեղանոց ավտոմատ անջատիչների տուփ |
հատ |
1 |
3531 |
3531 |
15. |
եռաֆազ ավտոմատ անջատիչ C50 |
հատ |
1 |
21730 |
21730 |
16. |
ավտոմատ անջատիչ C25 |
հատ |
3 |
5132 |
15396 |
17. |
ավտոմատ անջատիչ C20 |
հատ |
6 |
5132 |
30792 |
18. |
ավտոմատ բացվող ալյումինե շերտավոր դարպաս |
մ2 |
8.6 |
48400 |
416240 |
19. |
Պոմպակայան՝ տեղակայված ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց փողոց, 47/2 շենք, թիվ 106 հասցեի -2 նկուղային հարկում |
մ2 |
31.5 |
154000 |
4851000 |
Ընդամենը՝ պոմպակայանի և սարքավորումների արժեքներն առանց ԱԱՀ-ի |
20223999 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |