Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-221
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.1993-15.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/8
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.04.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.04.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ՈՒ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.

1. (կետն ուժը կորցրել է 01.07.93 ՆՀ-237)

2. Հայաստանի Հանրապետությունում լրիվ աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակների չափերին սահմանել 1000-ական ռուբլի հավելում:

3. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակներին, ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող սոցիալական կենսաթոշակների չափերին սահմանել հավելումներ`

ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակներին, ոչ լրիվ աշխատանքային ստաժ ունեցող 1-ին խմբի հաշմանդամներին, ծերության սոցիալական, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամներին տրվող սոցիալական կենսաթոշակներին և հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող կենսաթոշակներին` 700 ռուբլի.

ոչ լրիվ աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև սոցիալական կենսաթոշակ ստացող 2-րդ խմբի հաշմանդամներին` 500 ռուբլի.

ոչ լրիվ աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև սոցիալական կենսաթոշակ ստացող 3-րդ խմբի հաշմանդամներին` 300 ռուբլի:

4. (կետն ուժը կորցրել է 01.07.93 ՆՀ-237)

5. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին վճարել փոխհատուցում` 700 ռուբլի, բացակայությամբ այն անձանց, ովքեր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ստանում են նաև այլ կենսաթոշակներ:

6. (կետն ուժը կորցրել է 01.07.93 ՆՀ-237)

7. (կետն ուժը կորցրել է 01.07.93 ՆՀ-237)

8. (կետն ուժը կորցրել է 01.07.93 ՆՀ-237)

9. (կետն ուժը կորցրել է 01.07.93 ՆՀ-237)

10. (կետն ուժը կորցրել է 01.07.93 ՆՀ-237)

11. (կետն ուժը կորցրել է 01.07.93 ՆՀ-237)

12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սպայական և ենթասպայական կազմի համար պարենամթերքի փոխհատուցման ամսական չափն ավելացնել 450 ռուբլով:

13. Ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին:

Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:

14. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին` վերանայել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վաստակից գանձվող եկամտահարկի դրույքաչափերի փոփոխության մասին» որոշումը:

15. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

տասնօրյա ժամկետում հաստատել սույն հրամանագրի 1-ին կետում նախատեսված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկը,

տասնօրյա ժամկետում սահմանել`

հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքների բացահայտման և հաշվառման միասնական կարգ` գործողության մեջ դնելով վերջինս 1993 թվականի հունիսի 1-ից.

սույն հրամանագրի 7-րդ կետում երեխաներին չփոխհատուցված գումարների հաշվին սոցիալապես առավել անապահով ընտանիքներին հատկացվող ընտանեկան նպաստների չափերը և վճարման կարգը` գործողության մեջ դնելով վերջինս 1993 թվականի հունիսի 1-ից:

16. 1993 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել`

Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 1-ին կետը, 2-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերությունները, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը.

Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 4-ի «Սոցիալական կենսաթոշակների նկատմամբ փոխհատուցումներ սահմանելու մասին» հրամանագիրը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 18 ապրիլի 1993 թ.
ՆՀ-221