Գլխավոր տեղեկություն
Համար
N 1086-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2013 թվականի N 1086-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի «Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 78-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետում «վեց ամիս» բառերը փոխարինել «մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերումը համարել անհետաձգելի և թույլատրել կազմակերպությանը տրամադրված վարկի հաշվին հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման գործընթացն իրականացնել թայվանական «ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերության («MiTAC Information Technology Corp») հետ կնքվող պայմանագրով` բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով։».

3) որոշման 3-րդ կետով սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի N 78-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 10

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1086-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 31-ի N 78-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(բյուջետային մուտքերի ավելացումները նշված են
դրական նշանով, իսկ բյուջետային ելքերի ավելացումները՝ փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

       

այդ թվում՝

       

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

       

այդ թվում՝

       

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

       

այդ թվում՝

       

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(1,440,000.0)

(1,440,000.0)

(1,440,000.0)

(1,440,000.0)

բ) այլ վարկեր

(1,440,000.0)

(1,440,000.0)

(1,440,000.0)

(1,440,000.0)

2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր

     

1,440,000.0

Այլ վարկառուներից

     

1,440,000.0

2.6. Այլ

1,440,000.0

1,440,000.0

1,440,000.0

 

Ժամանակավորապես ազատ միջոցներ

1,440,000.0

1,440,000.0

1,440,000.0

 
»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. ԳաբրիելՅԱՆ