Գլխավոր տեղեկություն
Համար
N 988-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.08.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 988-Ա

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ148+300-կմ152+600 հատվածի, Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ156+700-կմ160+200 հատվածի, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ248+000-կմ254+000 հատվածի, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ278+400-կմ279+727 հատվածի, Մ-4, Երևան-Սևան-Իջևանի-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ129+100-կմ135+400 հատվածի, Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ13+500-կմ22+400 հատվածի, Մ-14, /Մ-4/-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ60+300-կմ72+800 հատվածի, Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ46+400-կմ59+000 հատվածի, Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ7+000-կմ8+400 հատվածի, Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ12+560-կմ13+900 հատվածի, Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ21+940-կմ24+700 հատվածի, Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ29+000-կմ35+800 հատվածի, Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ41+900-կմ46+400 հատվածի և Մոտեցում Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 4.1կմ (3.6+05) հատվածի հիմնանորոգման աշխատանքները և տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռքբ են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով.

2) սույն որոշման 1-ին կետում նշված մեկ անձից գնման գործընթացների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 7

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան