Գլխավոր տեղեկություն
Համար
N 543-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.08.2019-13.04.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2019 թվականի N 543-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 20,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Երեխաների քաղաք» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. օգոստոսի 7

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի

օգոստոսի 7-ի N 543-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՔԱՂԱՔ»

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալական աջակցություն ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1. «Ռենովաբիս» եկեղեցական կազմակերպություն

Հասցե՝ Kardinal-Döpfher-Haus, Domberg 27, D-85354 Freising, Germany

2. «Աջակցություն կարիքավոր եկեղեցուն» եկեղեցական կազմակերպություն

Հասցե՝ Bischof Kindermann Str. 23, 61462 Königstein, Germany

3. «Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների խորհուրդ»

Հասցե՝ 3211 Fourth Street, NE Washington, DC, 20017-1194 USA

4. «Կաթոլիկ Մերձավոր Արևելքի աջակցության ասոցիացիա»

Հասցե՝ 1011 First Avenue, New York, NY 10022-4195, USA

5. «Իտալիայի եպիսկոպոսների խորհուրդ»

Հասցե՝ Circonvallazione Aurelia 50, 00165 Rome, Italy

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն

Հասցե` ք. Գյումրի, Հ. Սարգսյան փ․, 3-րդ նրբանցք, տուն 8

ՀՎՀՀ՝ 05514397

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արարատի մարզ, Տափերականի և Շահումյանի համայնքներ
Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքն է 20,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքները (քաղաքը կարող է ներառել շուրջ 3500 մարդ)։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Սկիզբը՝ 01․10․2019
Ավարտը՝ 01․05․2025

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

100 ընտանիքի համար նախատեսված սոցիալական տների կառուցում՝ 5,800,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 01.05.2020 թ.-01.08.2024 թ.
600 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցում՝ 5,200,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 01.05.2022 թ.-01.07.2024 թ.
Դպրոցի համար անհրաժեշտ կահավորանքի ձեռքբերում և ներմուծում՝ 2,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 01.09.2023 թ.-31.08.2024 թ.
Ջերմոցների կառուցում՝ 1,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 01.07.2024 թ.-01.03.2025 թ.
Հողմաղացների կառուցում՝ 2,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 01.07.2024 թ.-01.03.2025 թ.
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպական ծախսեր՝ ավտոմեքենաների վառելիք, կոմունալ ծախսեր, աշխատավարձ, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր՝ 2,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Սոցիալական տների և դպրոցի շինարարության աշխատանքներ՝ 5,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Սոցիալական տների և դպրոցի շինարարության համար անհրաժեշտ շինանյութի ձեռքբերում և ներմուծում՝ 6,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Դպրոցի դասասենյակների, լաբորատորիաների կահավորանքի ձեռքբերում և ներմուծում՝ 2,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքներ՝ 1,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Հողմաղացների ներմուծման և տեղադրման աշխատանքներ՝ 2,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Գրասենյակային պարագաների ձեռքբերւմ, կոմունալ ծառայությունների ձեռքբերում, ավտոմեքենաների վառելիքի ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր՝ 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Աշխատավարձ՝ 1,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Կոմունալ ծախսեր, ավտոմեքենաների վառելիքի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր՝ 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Կազմակերպական ծախսերը կազմում են 2,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Անմիջական համագործակցություն կիրականացվի Արարատի մարզպետարանի, Տափերականի և Շահումյանի համայնքապետարանների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ –ի վարչական խորհրդի կողմից: Վերահսկումը կատարվելու է այցերի, զեկուցագրերի և վերստուգիչ միջոցառումների միջոցով:

 Մարզպետարանն ու համայնքապետարանն ազատ են ընտրելու և կիրառելու վերահսկողության իրենց մեխանիզմները:

ՀՀ կառավարութան 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների և տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.04.2021, N 306-Ա 13.04.2021, N 543-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան