Գլխավոր տեղեկություն
Համար
N 626-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

18 սեպտեմբերի 2019 թվականի N 626-Ա

    

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՏԱՇԻՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ՄԱՍԻՆ

          

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 12,583,627 դրամ արժողությամբ «Գյումրու և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգում և վերազինում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի 18

Երևան

   

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

սեպտեմբերի 18-ի N 626-Ա

որոշման

     

ծ ր ա գ ի ր

  

«ԳյումրՈւ ԵՎ Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգում ԵՎ վերազինում»

     

1

2

3

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է վերանորոգել և վերազինել Գյումրու և Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն (ՀՀ, քաղ. Երևան, Բաբայան 23/4)

Կարիտաս Ավստրիա Եկեղեցական Հիմնադրամ (6020 Ինսբրուկ, Հեիլիգեիստ շտրասե 16, Ավստրիա)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն

Հասցե` քաղ. Գյումրի, Հ.Սարգսյան փողոց, 3-րդ նրբանցք, տուն 8, ՀՎՀՀ՝ 05514397

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի /հասցե՝ Հ. Սարգսյան փող., 2-րդ նրբ., տուն 27/

   

ՀՀ Լոռու մարզ, քաղաք Տաշիր /Երևանյան 276/

բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն՝ 10,492,490 դրամ /21,634 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ/

     

Կարիտաս Ավստրիա Եկեղեցական հիմնադրամ՝ 2,091,137 դրամ /3,953 եվրոյին համարժեք դրամ/

7.

Բարեգործություն ստացողը

Գյումրիում և Տաշիրում գտնվող տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների 110 շահառու (Գյումրի՝ 50 և Տաշիր՝ 60 տարեց)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թ. սեպտեմբերի 15- 2020 թ. մարտի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի նպատակն է բարելավել Հայկական Կարիտասի Գյումրու և Տաշիրի տարեցների ցերեկային հոգածության կենտրոնների պայմանները՝ վերանորոգման աշխատանքների միջոցով, բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը՝ ձեռք բերելով անհրաժեշտ բժշկական գույք և պարագաներ:

  

Ծրագրի նպատակին հասնելու համար կձեռնարկվեն հետևյալ միջոցառումները՝

1. Գյումրու տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի տանիքի հիմնանորոգում (2019 թ. սեպտեմբերի 15–2019 թ. նոյեմբերի 15) – 3,599,091 դրամ

2. Տաշիրի տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքներ (2019 թ. սեպտեմբերի 15–2019 թ. նոյեմբերի 15) – 6,009,655 դրամ

3. նախատեսվում է ձեռք բերել ֆունկցիոնալ մահճակալներ, անվասայլակներ, քայլակներ, ձեռնափայտեր, մերսման սարքեր, վիրաբուժական գործիքներ և բժշկական պարագաներ – (2019թ. հոկտեմբերի 1– 2019 թ. նոյեմբերի 1) – 1,813,360 դրամ

4. կազմակերպական ծախսեր՝

- աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 434,146 դրամի շրջանակներում.

- ծրագրի իրականացման ընթացքում ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 727,375 դրամ

  

Ծրագրի ընդհանուր արժեքն է 12,583,627 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Գյումրու տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի տանիքի հիմնանորոգում – 3,599,091 դրամ /հարկային արտոնություն չի ակնկալվում/

  

Տաշիրի տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքներ – 6,009,655 դրամ գումար /հարկային արտոնություն չի ակնկալվում/

  

Նախատեսվում է ձեռք բերել ֆունկցիոնալ մահճակալներ, անվասայլակներ, քայլակներ, ձեռնափայտեր, մերսման սարքեր, վիրաբուժական գործիքներ և բժշկական պարագաներ 1,813,360 դրամ /ակնկալվում է հարկային արտոնություն/:

  

Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում – 434,146 դրամ /հարկային արտոնություն ակնկալվում է/

   

Ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 727,375 դրամ:

  

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 12,583,627 դրամ :

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ավտոմեքենաների վառելիքի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 727,375 դրամ:

  

Աուդիտ – 434,146 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի ընթացքում կհամագործակցենք Անարատ Հղության հայ քույրերի միաբանության (Տաշիրի ցերեկային կենտրոնը վարձակալությամբ տրված է նրանց կողմից), Շիրակի և Լոռու մարզպետարանների, Գյումրու և Տաշիրի տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և «Հայկական Կարիտաս»–ի ղեկավարության կողմից: Վերահսկումը կատարվելու է այցերի, մշտադիտարկումների և վերստուգիչ միջոցառումների միջոցով:

  

ՀՀ կառավարութան 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների և տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան