Գլխավոր տեղեկություն
Համար
N 479-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.08.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2019 թվականի N 479-Ա

 

«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս, ՀՎՀՀ՝ 00068196) իրականացվող՝ 365,420 դրամ ընդհանուր արժողությամբ «Տնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02244386) 2019 թվականի հունիսի 18‑ին կնքված N 180619 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի գյուղի «Բարեշավիղ» միաբանության ԲՀԿ-ին պատկանող Զատիկավան թաղամասում գտնվող տնակի վերանորոգում՝ 365,420 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. օգոստոսի 5

Երևան

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
օգոստոսի 5-ի N 479-Ա
որոշման

 

«Տնակի վերանորոգում»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

 ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի «Բարեշավիղ» միաբանություն ԲՀԿ-ին պատկանող Զատիկավան թաղամասում տնակի վերանորոգման աշխատանքներ

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

 Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

 Գերմանիայի «Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուր Օրիենթ» հասարակական կազմակերպություն (Գերմանիայի Դաշնություն, Բադ Հոմբերգ 61350, Ֆրիդբերգերշտրասսե 101)

4.

Ծրագրի կատարողը

 «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

 ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի Զատիկավան թաղամաս` սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 365,420 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

 Սոցիալապես անապահով ընտանիք` Լիլիթ Նավոյան (ID քարտ 009031477, տրված՝ 02.02.2018 թ., 059-ի կողմից, հեռախոս` 098.71.57.75)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

 Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի հուլիսի 18-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

 2019 թվականի հուլիսի 18-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի Զատիկավան թաղամասում իրականացնել տնակի վերանորոգման աշխատանքներ` 365,420 դրամ ընդհանուր արժողությամբ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

 «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի միջև կնքվել է տնակի վերանորոգման աշխատանքների իրականացման պայմանագիր, որի արժեքը կազմում է 365,420 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

 Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

 «Բարեշավիղ» միաբանություն ԲՀԿ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

 Հաշվետվությունների ներկայացում Գերմանիայի «Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուր Օրիենթ» հասարակական կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան