ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2019 թվականի N 1095-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ յուրաքանչյուր շաբաթ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2019 թ. օգոստոսի 8 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1095-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Դավիթ Անանյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Շուշանիկ Ներսիսյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Միքայել Փաշայան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Էդգար Գևորգյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար |
Արամ Թանանյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական |
Վաչե Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ռաֆիկ Գրիգորյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ հրավիրված անդամի կարգավիճակում (ըստ անհրաժեշտության) |
Արթուր Տոնոյան |
- ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ |
Մարտուն Գրիգորյան |
- ՀՀ կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի ճարատարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական՝ հրավիրված անդամի կարգավիճակում (ըստ անհրաժեշտության) |
Արայիկ Առաքելյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ՀՀ Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար |
Նարեկ Բաբայան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ՝ հրավիրված անդամի կարգավիճակում (ըստ անհրաժեշտության) |
Ալբերտ Մարգարյան |
- ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ՝ հրավիրված անդամի կարգավիճակում (ըստ անհրաժեշտության) |
Հենրիկ Գասպարյան |
- Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Էլիզաբեթ Մամիկոնյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական (աշխատանքային խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Ծ. Սողոմոնյան |