Գլխավոր տեղեկություն
Համար
N 949-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.08.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.07/51(1504) Հոդ.686
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2019 թվականի N 949-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ, ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ, ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 29-րդ հոդվածների և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գույքի հաշվառման բազայում հաշվառված՝ ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող օտարման կամ վարձակալության տրամադրման համար ներկայացվող, ինչպես նաև օտարման ենթակա, վարձակալության տրամադրման ենթակա, օտարման կամ վարձակալության տրամադրման ոչ ենթակա պետական անշարժ գույքի ցանկերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից օտարման կամ վարձակալության տրամադրման համար ներկայացվող պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով։ Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամի առաջարկությամբ։ Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի նախագահը։

4. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։

5. Նիստում քննարկված հարցերը, եզրահանգումները, ընդունված որոշումներն և առաջարկություններն արձանագրվում են։ Արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակից հանձնաժողովի անդամների կողմից։ Հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ունենալու դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը։

6. Սահմանել, որ կոմիտեի կողմից սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ օտարման կամ վարձակալության տրամադրման համար ներկայացվող պետական անշարժ գույքի ցանկում (N 1 օրինակելի ձև) ընդգրկվում են առաջինից երրորդ գոտիներում գտնվող 500 և ավելի, չորրորդից վեցերորդ գոտիներում գտնվող 1500 և ավելի ու յոթերորդից իններորդ գոտիներում գտնվող 4500 և ավելի քառ. մետր մակերեսներով շենք, շինությունները։

7. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման N 1 հավելվածի N 1 օրինակելի ձևի պահանջներին համապատասխանող՝ օտարման կամ վարձակալության տրամադրման համար ներկայացվող պետական անշարժ գույքի ցանկը և ցանկում ընդգրկված յուրաքանչյուր պետական անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, սահմանափակումների և օգտագործողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ սույն որոշման 2-րդ կետով ստեղծված հանձնաժողովին։

8. Հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է սույն որոշման 7-րդ կետով կոմիտեի կողմից տրամադրված օտարման կամ վարձակալության տրամադրման համար ներկայացվող պետական անշարժ գույքի ցանկում ընդգրկված յուրաքանչյուր պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման նպատակահարմարության հարցը։

9. Հանձնաժողովը քննարկման արդյունքում ներկայացնում է եզրակացություն`

1) օտարման ենթակա անշարժ գույքի վերաբերյալ՝ համապատասխան գրավոր հիմնավորմամբ.

2) վարձակալության տրամադրման ենթակա անշարժ գույքի վերաբերյալ՝ համապատասխան գրավոր հիմնավորմամբ.

3) օտարման կամ վարձակալության տրամադրման ոչ ենթակա անշարժ գույքի վերաբերյալ՝ համապատասխան գրավոր հիմնավորմամբ:

10. Հանձնաժողովը սույն որոշման 9-րդ կետի եզրակացության համաձայն կազմում է օտարման ենթակա, վարձակալության տրամադրման ենթակա, օտարման կամ վարձակալության տրամադրման ոչ ենթակա անշարժ գույքի առանձին ցանկերը և տրամադրում է կոմիտեին՝ համաձայն N 1 հավելվածի NN 2, 3 և 4 ձևերի։

11. Կոմիտեի նախագահին՝ հանձնաժողովի կողմից սույն որոշման 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված՝ օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա անշարժ գույքի մասին եզրակացությունն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում՝

1) կազմակերպել և ապահովել օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա անշարժ գույքի՝ համապատասխանաբար շուկայական արժեքի գնահատման և վարձակալական վճարի մեծության որոշման աշխատանքները՝ ըստ հաստատված ժամանակացույցի.

2) դիմել օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա պետական անշարժ գույքի ցանկում ընդգրկված պետական գույքի կառավարման լիազորված մարմիններ՝ օտարման կամ վարձակալության տրամադրման վերաբերյալ կարծիք ստանալու համար.

3) դիմել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ և Երևանի քաղաքապետարան՝ յուրաքանչյուր գույքային միավորի հասցեում ներդրումային ծրագրերի շրջանակներում տվյալ տարածքի կառուցապատման չափորոշիչների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար.

4) դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա պետական անշարժ գույքի ցանկում ընդգրկված պետական անշարժ գույքի գտնվելու վայրում (հասցեում) ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում՝ ջրամատակարարման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման հնարավորության հաստատման կամ վերջիններիս առավելագույն հնարավոր հզորությունների կամ դրանց սահմանափակումների մասին տեղեկանք ստանալու համար։

12. Օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա պետական գույքի կառավարման լիազորված մարմինը սույն որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե է ներկայացնում օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա գույքային միավորի օտարման կամ վարձակալության տրամադրման վերաբերյալ իր կարծիքը, ընդ որում, առարկության դեպքում՝ համապատասխան հիմնավորումները։

13. Առաջարկել Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե ներկայացնել սույն որոշման 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հարցումների պատասխանները։

14. Կոմիտեն սույն որոշման 11-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հարցումների պատասխաններն ստանալուց հետո՝

1) պետական գույքի կառավարման լիազորված մարմնի կողմից օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա պետական անշարժ գույքի վերաբերյալ առարկություններ ստանալու դեպքում, 2 աշխատանքային օրվա ընթացքում, առարկությունների մասին տեղեկանքը (կարծիքը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից շահագրգիռ մարմինների մասնակցությամբ համատեղ քննարկում կազմակերպելու և օտարման կամ վարձակալության տրամադրման մասին վերջնական որոշում ընդունելու համար։ Ընդ որում, քննարկման արդյունքում անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման մասին դրական որոշում ընդունվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի համաձայնությամբ, կոմիտեն տվյալ անշարժ գույքն ընդգրկում է օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա գույքի ցանկում.

2) 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա պետական անշարժ գույքի վերջնական համաձայնեցված ցանկը (այդ թվում՝ սույն կետի 1-ին ենթակետի համաձայն քննարկման արդյունքում օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա անշարժ գույքը) և ցանկում ընդգրկված յուրաքանչյուր անշարժ գույքի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները (գնահատված շուկայական արժեք, վարձակալական վճարի մեծություն, սահմանափակումներ և մրցույթին ներկայացվող պայմաններ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում մրցութային եղանակով օտարման կամ վարձակալության տրամադրման ենթակա անշարժ գույքի վերաբերյալ համաձայնություն ստանալու և 10 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գույքն օտարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը մշակելու, ինչպես նաև վարձակալության տրամադրման գործընթացը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու համար։

15. Սահմանել, որ՝

1) մրցութային եղանակով օտարման ենթակա գույքի մրցույթի կազմակերպիչ է համարվում կոմիտեն.

2) մրցույթի կազմակերպիչը 1 մլրդ դրամ գնահատված շուկայական արժեքից բարձր արժեք ունեցող գույքի համար հրապարակային ծանուցումը կատարում է մրցույթն սկսվելուց 45 օր առաջ.

3) մրցութային հանձնաժողովն ստեղծվում է կոմիտեի նախագահի հրամանով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ։

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 30

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 949-Ն որոշման

 

 

Օրինակելի ձև N 1

Ց Ա Ն Կ

 

ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Պետական անշարժ գույքի գտնվելու հասցեն

Օգտագործողի անվանումը

Շենքի, շինության ընդհանուր մակերեսը՝ ըստ գոտիների, քառ. մ

 Հողամասի մակերեսը, քառ. մ

Հողամասի
նպատակային և գործառնական նշանակությունը

Շինության և հողամասի նկատմամբ
օգտագործման սահմանափա-կումները

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը

I-III

IV-VI

VII-IX

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   

Օրինակելի ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Պետական անշարժ գույքի գտնվելու հասցեն

Օգտագործողի անվանումը

Շենքի, շինության ընդհանուր մակերեսը, քառ. մ

Հողամասի մակերեսը, քառ. մ

Հողամասի
նպատակային և գործառնական նշանակությունը

Առաջարկություն մրցույթի պայմանների վերաբերյալ

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               

Օրինակելի ձև N 3

 

Ց Ա Ն Կ

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Պետական անշարժ գույքի գտնվելու հասցեն

Օգտագործողի անվանումը

Շենքի, շինության ընդհանուր մակերեսը, քառ. մ

Հողամասի մակերեսը, քառ. մ

Հողամասի
նպատակային և գործառնական նշանակությունը

Հիմնավորումներ և առաջարկու-թյուններ օտարման ոչ ենթակա գույքի վերաբերյալ

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               

Օրինակելի ձև N 4

 

Ց Ա Ն Կ

 

ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Պետական անշարժ գույքի գտնվելու հասցեն

Օգտագործողի անվանումը

Շենքի, շինության ընդհանուր մակերեսը, քառ. մ

Հողամասի մակերեսը, քառ. մ

Հողամասի
նպատակային և գործառնական նշանակությունը

Առաջարկություն մրցույթի պայմանների վերաբերյալ

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 949-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
(հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ

 

Երևանի քաղաքապետարանի կամ համայնքի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան