1. |
Ծրագրի նպատակը |
Հակահրդեհային նպատակով հատուկ տեխնիկայի (ջրի բաքով, պոմպով և այլ հակահրդեhային անհրաժեշտ սարքավորումներով հագեցած պիկապ ավտոմեքենաների), հատուկ հակահրդեհային արտահագուստի ձեռքբերում և սեփականության իրավունքով փոխանցում «Խոսրովի անտառ պետական արգելոց» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներին: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից՝ բարեգործի պահանջով, «Բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թ. մարտի 28-ին կնքված դրամաշնորհային պայմանագրի 8-րդ կետի համաձայն: |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ
Թուլպենհոֆշտրասսե 18, 63067, Օֆֆենբախ, Գերմանիա |
4. |
Ծրագիրը կատարողը |
Ծրագրի իրականացնողն է Կովկասի բնության հիմնադրամը:
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հանդիսանում է ծրագրի կատարման օպերատորը՝ գնումների իրականացման մասով: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արարատի և Տավուշի մարզեր,
Շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
Կովկասի բնության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի բյուջեն կազմում է
59 512 000 դրամ: Ծախսերի ուղղությունները և չափերը՝ ըստ կետ 9-ի: |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Խոսրովի անտառ պետական արգելոց» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
10.07.2018 - 30.06.2019 թթ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Կովկասի բնության հիմնադրամի, Բնապահպանության նախարարության և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջև 2018 թվականի մարտի 28-ին կնքված դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագիր` 10.07.2018-30.06.2019 թթ. - 59 512.0 հազար դրամ, այդ թվում՝
1. Ամենագնաց պիկապ ավտոմեքենաների ձեռքբերում՝ հակահրդեհային ավտոմեքենա վերափոխելու նպատակով (ներմուծում)՝ 4 հատ (2019 թ., 1-2-րդ եռամսյակ) - 49 111.2 հազար դրամ:
2. Վերափոխման նպատակով համալրող տեխնիկական սարքավորումների ձեռքբերում (2019 թ., 2-րդ եռամսյակ) - 7200.8 հազար դրամ, այդ թվում՝
● ջրի բաք` առավելագույնը 0,8 տոննա տարողությամբ, 4 հատ - 134.0 հազար դրամ,
● ջրի բաք` առավելագույնը 3,0 տոննա տարողությամբ, 19 հատ - 2850.0 հազար դրամ,
● ռետինե ինքնահավաքվող խողովակ՝ իր թմբուկով, 240 մ - 360.0 հազար դրամ,
● բենզինային շարժիչով պոմպ՝ 8 հատ - 920.0 հազար դրամ,
● մեքենաների համար նախատեսված առաջին բուժօգնության պարագաների հավաքածու՝ 4 հատ - 31.0 հազար դրամ,
● ռացիա՝ 16 հատ - 304.0 հազար դրամ,
● հակահրդեհային խողովակ, 2 դյույմ՝ 780 մետր - 390.0 հազար դրամ,
● խողովակների միացման մասեր՝ 26 հատ - 104.0 հազար դրամ,
● մետալոպլաստե խողովակ, 1 դյույմ՝ 2000 մետր - 1320.0 հազար դրամ,
● սև պլաստիկե ճկուն խողովակ, 1 դյույմ՝ 800 մետր - 220.0 հազար դրամ,
● այլ պարագաների ձեռքբերում-567.8 հազար դրամ:
3. Հատուկ արտահագուստի ձեռքբերում՝ 16 լրակազմ /երկարաճիտ և կիսաճտքավոր կոշիկներ, համազգեստ, սաղավարտ/ (2019 թ., 2-րդ եռամսյակ) - 2400.0 հազար դրամ:
4. Կոնստրուկցիայի հավաքման և տեղադրման ծառայություն (2019 թ., 2-րդ եռամսյակ) - 800.0 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ամենագնաց պիկապ ավտոմեքենաների ձեռքբերում՝ հակահրդեհային ավտոմեքենա վերափոխելու նպատակով (ներմուծում)՝ - 49 111.2 հազար դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում):
2. Վերափոխման նպատակով համալրող տեխնիկական սարքավորումների ձեռքբերում - 7200.8 հազար դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում):
3. Հատուկ արտահագուստի ձեռքբերում՝ 16 լրակազմ /երկարաճիտ և կիսաճտքավոր կոշիկներ, համազգեստ, սաղավարտ/-2400.0 հազար դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում):
4. Կոնստրուկցիայի հավաքման և տեղադրման ծառայություն - 800.0 հազար դրամ (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում): |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի և Շրջակա միջավայրի նախարարության հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին: |