Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.01.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2018 թվականի

թիվ 16

քաղ. Մոսկվա

 

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 15-րդ կետի 29-րդ ենթակետից հանել «Բելառուսի Հանրապետությունում 7-րդ կետի տակ տեղեկությունները լրացվում են ԱՀ-ում կողմնորոշիչ տեղեկությունների հայտագրման դեպքում՝ որոշակի ժամանակահատվածում ապրանքների կանոնավոր տեղափոխման ժամանակ» բառերը.

բ) 18-րդ կետի 11-րդ ենթակետում՝

տասներեքերորդ պարբերության մեջ (աղյուսակից հետո) «օգտագործվել է» բառերը փոխարինել «օգտագործվում է» բառերով, «շարժման մեջ է դրել» բառերը փոխարինել «շարժման մեջ է դնում» բառերով.

տասնհինգերորդ պարբերության մեջ (աղյուսակից հետո) «փոխադրվել են» բառերը փոխարինել «փոխադրվում են» բառերով.

գ) անվանման մեջ և X1 բաժնի 411-րդ կետում «Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքից» բառերը փոխարինել «մաքսային տարածքից» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: