ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2019 թվականի N 433-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված` ստորև նշված ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդգար Վարդապետյանի (անձնագիր` N AP0581566) կողմից որպես աջակցություն ուղարկված խոտածածկ՝ 3 բեռնատար ավտոմեքենա, 42,539.6 կգ ընդհանուր քաշով, 151,852 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,000 եվրո, Արարատյան մաքսատուն վարչություն.
2) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի (անձնագիր` N 4615831330) կողմից որպես աջակցություն ուղարկված ներքնակներ՝ 1 տեղ, 10 կգ ընդհանուր քաշով, 5,990 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
3) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի (անձնագիր` N 4615831330) կողմից որպես աջակցություն ուղարկված ապրանքներ՝ 6 տեղ, 192 կգ ընդհանուր քաշով, 96,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ բեռ:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 8 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հուլիսի 8-ի N 433-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Մոսկվայից ՌԴ քաղաքացի Հայկ Բալայանի կողմից ուղարկված բեռի
NN |
Ապրանքի անվանումը |
Տեղերի թիվը |
Քանակը (հատ) |
Քաշը (կգ) |
Արժեքը (ռուբլի) | |
1. |
Տեսահսկման տեսախցիկ FPV |
1 |
50 |
12 |
5000 | |
2. |
Մարտկոց 8000 maհ |
100 |
20 |
20000 | ||
3. |
Սպասարկիչ |
100 |
8 |
10000 | ||
4. |
Էլեկտրական փոքր շարժիչ |
1 |
50 |
15 |
5000 | |
5. |
Պտուտակներ |
200 |
14 |
1000 | ||
6. |
Աուդիո/վիդեո փոխանցիչներ |
50 |
15 |
5000 | ||
7. |
Արագության կարգավորիչ Hօbby wiոg |
1 |
50 |
18 |
2500 | |
8. |
Երկկողմանի պտուտակներ, ամրակներ |
250 |
17 |
2500 | ||
9. |
Պտուտակային ամրակներ |
1 |
1 փաթեթ |
17 |
500 | |
10. |
Միակցիչներ |
2 փաթեթ |
7 |
200 | ||
11. |
Ազդանշանի ընդունման փոխանցիչ Akbird լրակազմ |
50 |
10 |
2500 | ||
12. |
Ծալովի պրոպելերներ |
1 |
50 |
10 |
500 | |
13. |
GPS տվիչներ և կողմնացույց |
50 |
13 |
2500 | ||
14. |
Բարձրության կարգավորիչ |
1 |
50 |
11 |
500 | |
15. |
Ուսապարկ |
2 |
5 |
38300 | ||
Ընդամենը |
6 |
192 |
96000 | |||
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |