Գլխավոր տեղեկություն
Համար
N 428-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2019 թվականի N 428-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) իրականացվող՝ 45,710,203 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում արևային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07620452) 2019 թվականի մայիսի 20-ին կնքված N ՀՀ/ԱՖՎ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում և համայնքային կենտրոններում արևային ֆոտովոլտային (Օո Grid) կայանների տեղադրում՝ 19,463,984 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07620452) 2019 թվականի մայիսի 20-ին կնքված N ՀՀ/ՋՏ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների բնակիչների և մանկապարտեզների համար արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգերի տեղադրում՝ 26,246,219 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 8

Երևան

  

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հուլիսի 8-ի N 428-Ա

որոշման

  

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

  

1.

Ծրագրի նպատակը

Իրականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների բնակիչների և մանկապարտեզների համար թվով 76 հատ (74 բնակիչների համար, 2 հատ մանկապարտեզների համար) արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգերի և վերոնշված համայնքների 6 դպրոցներում, 1 մանկապարտեզում և 5 համայնքային կենտրոններում (ընդհանուր 12 հատ) արևային ֆոտովոլտային (ОN GRID) կայանների տեղադրման աշխատանքները

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Անհատ բարերարներ (իրավաբանական և ֆիզիկական անձինք)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26, ՀՎՀՀ՝ 02507456

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 45.710.203,00 դրամ, որից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների բնակիչների և մանկապարտեզների համար արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգերի տեղադրում՝ 26.246.219,00 դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում և համայնքային կենտրոններում արևային ֆոտովոլտային (ОN GRID) կայանների տեղադրում՝ 19.463.984,00 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքների բնակիչներ, մանկապարտեզներ, դպրոցներ և համայնքային կենտրոններ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսում է իրականացնել արևային ֆոտովոլտային (ОN GRID) կայանների տեղադրում՝ 2019 թ. հունիսի 20-ից մինչև 2019 թ. օգոստոսի 16-ը, արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգերի տեղադրում 2019 թ. հունիսի 21-ից մինչև 2019 թ. օգոստոսի 18-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

2019 թ. հունիսի 20-ից մինչև 2019 թ. օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակի, Լուսաձորի, Դիտավանի, Ակնաղբյուրի և Այգեձորի համայնքներում նախատեսվում է տեղադրել արևային ֆոտովոլտային (ОN GRID) կայաններ և արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգեր: Արժեքը՝ 45.710.203,00 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Ֆրիներջի» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է արևային ֆոտովոլտային (ОN GRID) կայանների և արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ (ԱՋՏ) համակարգերի տեղադրում՝ 45.710.203,00 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան