ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2019 թվականի N 420-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1439-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին N Մ-1439-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) առաջին ենթակետում «տնկարանների համար գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների ձեռքբերում-3,000,000 դրամ» բառերը փոխարինել «տնկարանների համար գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների ձեռքբերում և ներմուծում-8,000,000 դրամ» բառերով.
2) երկրորդ ենթակետում «14,000,000 դրամ» բառերը փոխարինել «9,000,000 դրամ» բառերով:
2. Սահմանել, որ ԱՄՆ-ի «Արմենիա թրի փրոջեքթ» բարեգործական կազմակերպության կողմից ուղարկված ապրանքները (5 տեղ, 132 կգ ընդհանուր քաշով, 4,868.85 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 219,417 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 8 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հուլիսի 8-ի N 420-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՄՆ-Ի «ԱՐՄԵՆԻԱ ԹՐԻ ՓՐՈՋԵՔԹ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Անվանումը |
Քանակը |
Արժեքը (ԱՄՆ‑ի դոլար) | |
1. |
Արևապաշտպան վրան |
1 |
1,942.05 |
2. |
Բույսերի տնկման համար հող փորող սարք |
1 |
1,943.14 |
3. |
Պտուտակ-հող փորող սարքի մաս |
1 |
380.56 |
4. |
Բույսերի պատվաստի համար նախատեսված պոլիէթիլենային ժապավեն |
300 |
603.07 |
Ընդամենը |
4,868.85 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |