Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2019 թվականի N 419-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Այսոլուշնս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00909659) 2019 թվականի մայիսի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրաֆիկական պլանշետների մատակարարում՝ 2,139,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) Արմեն Հարությունյան ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 37423715) 2019 թվականի մայիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ստեղնաշարերի մատակարարում՝ 2,158,140 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Սպորտ Լայֆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02635978) 2019 թվականի մայիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆուտբոլի գնդակների մատակարարում՝ 175,166.70 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 8

Երևան