Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1469
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.17/46(1499).1 Հոդ.619.4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.07.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

9 հուլիսի 2019 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին` Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հետագա զարգացման համար «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում» (այսուհետ` Կանոնադրություն) փոփոխություններ կատարելու նպատակով:

 

2. Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Արձանագրությամբ փոփոխություն է կատարվում Կանոնադրության VII գլխում, մասնավորապես՝ 21-րդ հոդվածում, որը վերաբերում է Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ առանց Կազմակերպության գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորության Դիտորդի կարգավիճակին, ինչպես նաև Կանոնադրության VII գլուխը լրացվում է 211 հոդվածով, որը վերաբերում է Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Կազմակերպության գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորությամբ Կազմակերպության գործընկերոջ կարգավիճակին:

Սահմանադրական դատարանը հայտնում է նաև, որ Կազմակերպության Դիտորդի և Գործընկերոջ կարգավիճակները, դրանք ստանալու կարգը և դադարեցումը կարգավորվում են Խորհրդի կողմից հաստատված համապատասխան կանոնակարգով:

 

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Արձանագրությամբ սահմանված բովանդակությամբ փոփոխել Կանոնադրության VII գլխի 21-րդ հոդվածը, ինչպես նաև Կանոնադրության VII գլուխը լրացնել 211 հոդվածով՝ Արձանագրության 1-ին կետով սահմանված բովանդակությամբ:

 

4. Սահմանադրական դատարանը հայտնում է, որ «Հավաքական անվտանգության մասին» 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1992 թվականի հուլիսի 28-ին Գերագույն խորհրդի Հ.Ն-0676-I որոշմամբ, իսկ 2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2003 թվականի սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովի Ն-018-3 որոշմամբ (ՍԴՈ-415):

 

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող`

Հ. Թովմասյան

     

9 հուլիսի 2019 թվականի

ՍԴՈ-1469