ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2019 թվականի N 815-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի հուլիսի 4-6-ը՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ), իսկ 2019 թվականի հուլիսի 7-9-ը՝ Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) պաշտոնական այցով գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Գասպարյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահե Հակոբյանինը, Անուշ Մելքոնյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ավետ Ադոնցինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը, Հարություն Վարդանյանինը, Արեն Մկրտչյանինը և Դավիթ Ղամբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Հակոբ Արշակյանինը և Տիգրան Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Ղազար Ղազարյանինը, Էրիկ Գևորգյանինը, Արտակ Հակոբյանինը, Գագիկ Վանոյանինը, Գրիգորի Առաքելյանինը և Դավիթ Աբազյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
(3-րդ կետը լրաց., փոփ. 03.07.19 N 873-Ա)
4. Ընդունել ի գիտություն, որ`
1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին.
2) Հասմիկ Հարությունյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Իմ քայլը» հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2019 թվականի հուլիսի 4-ին՝ Երևան-Լաքնաու-Հանոյ, հուլիսի 7-ին՝ Հանոյ-Սինգապուր, իսկ հուլիսի 9-ին՝ Սինգապուր-Լաքնաու-Երևան երթուղիներով։
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 26 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 26-ի N 815-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-6-Ը ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն | ||
Ն. Փաշինյան |
- ՀՀ վարչապետ | |
Ա. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի տիկին | |
Հ. Արշակյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար | |
Տ. Խաչատրյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար | |
Ա. Ադոնց | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ա. Գասպարյան |
- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական | |
Վ. Կարապետյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար | |
Ծ. Համբարձումյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ (26.06.2019 թ.- 06.07.2019 թ.) | |
Վ. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ | |
Ա. Մելքոնյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող | |
Դ. Տեր- Մկրտչյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության աշխատող (26.06.-2019թ. – 08.07.2019թ.) | |
Հ. Վարդանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության աշխատող (26.06.2019թ.- 29.06.2019թ.) | |
Ա. Մկրտչյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (29.06.2019թ.-08.07.2019թ.) | |
Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և | |
Կ. Ազատյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր | |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր | |
Հ. Հարությունյան |
- «Իմ քայլը» հիմնադրամի մամուլի քարտուղար (համաձայնությամբ) | |
Անվտանգություն |
||
Գ. Մովսեսյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ | |
Ա. Գասպարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող | |
Գ. Առաքելյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (26.06.2019թ. -08.07.2019թ.) | |
Ղ. Ղազարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող | |
Է. Գևորգյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող | |
Դ. Աբազյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (26.06.2019թ. -08.07.2019թ.) | |
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ | ||
Ռ. Վարդերեսյան |
- Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) | |
Ա. Անդրեասյան |
- Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) | |
Թ. Հակոբյան |
- «Սիվիլնեթ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ) | |
Հ. Դիլանյան |
- Հանրային ռադիոյի թղթակից (համաձայնությամբ) | |
Կ. Ռաիսյան |
- «Հայմ. ամ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ) | |
Կ. Ասլանյան |
- «Ազատություն» ռադիոկայանի թղթակից (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ., լրաց. 03.07.19 n 873-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 26-ի N 815-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-9-Ը ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն | ||
Ն. Փաշինյան |
- ՀՀ վարչապետ | |
Ա. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի տիկին | |
Հ. Արշակյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար | |
Տ. Խաչատրյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար | |
Ա. Ադոնց | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ա. Գասպարյան |
- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական | |
Վ. Կարապետյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար | |
Ծ. Համբարձումյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | |
Մ. Ավետիսյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (27.06.2019 թ.- 09.07.2019 թ.) | |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ | |
Վ. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ | |
Ա. Մելքոնյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող | |
Դ. Ղամբարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետ (29.06.-2019թ. – 09.07.2019թ.) | |
Վ. Ասլանյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ (30.06.-2019թ. – 09.07.2019թ.) | |
Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ | |
Կ. Ազատյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր | |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր | |
Հ. Հարությունյան |
- «Իմ քայլը» հիմնադրամի մամուլի քարտուղար (համաձայնությամբ) | |
Անվտանգություն | ||
Գ. Մովսեսյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ | |
Ա. Գասպարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող | |
Ա. Հակոբյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (27.06.2019թ. -09.07.2019թ.) | |
Ղ. Ղազարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող | |
Է. Գևորգյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող | |
Գ. Վանոյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (27.06.2019թ. -09.07.2019թ.) | |
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ | ||
Ռ. Վարդերեսյան |
- Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) | |
Ա. Անդրեասյան |
- Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) | |
Թ. Հակոբյան |
- «Սիվիլնեթ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ) | |
Հ. Դիլանյան |
- Հանրային ռադիոյի թղթակից (համաձայնությամբ) | |
Կ. Ռաիսյան |
- «Հայմ. ամ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ) | |
Կ. Ասլանյան |
- «Ազատություն» ռադիոկայանի թղթակից (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ., լրաց. 03.07.19 n 873-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.07.2019, N 873-Ա | 04.07.2019, N 815-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|