ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2019 թվականի N 402-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Սիվիլիթաս հիմնադրամ» ՀՄԴ-ի հետ (ՀՎՀՀ` 02589506) 2019 թվականի մայիսի 1-ին կնքված N 14/05/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում 5 վիդեոհոլովակի նկարահանման ծառայությունների մատուցում` 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Աղվերան Ինք.» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 02807777) 2019 թվականի մայիսի 21-ին կնքված N 210519 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 3-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 2,291,550 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 8 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|