ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2019 թվականի N 397-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 142-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Իրինդ համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում» ծրագրի մասին» N 142-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «67,200,000 դրամ» բառերը փոխարինել «42,405,699 դրամ» բառերով.
2) որոշման կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչություն կողմից (ՀՎՀՀ` 00006479)՝ «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01528652) հետ 2019 թվականի մայիսի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Իրինդ համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության և լաբորատոր փորձարկումների իրականացում՝ 4,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 8 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հուլիսի 8-ի N 397-Ա որոշման |
ծ ր ա գ ի ր
«Իրինդ համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի ոռոգման համակարգի վերակառուցումը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), շահույթ չհետապնդող կազմակերպություն (գրանցված` ԱՄՆ, Դելավեր նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ համայնք, ջրամատակարարում |
6. |
Ծրագրի բյուջեն |
42,405,699 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի բնակիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2018 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
- Ոռոգման համակարգի նախագծային աշխատանքներ՝ նախատեսվում է իրականացնել 2018 թվականի օգոստոսի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 4,338,000 դրամի չափով - Ոռոգման համակարգի վերակառուցման աշխատանքներ՝ նախատեսվում է իրականացնել 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 33,967,699 դրամի չափով - Շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններ՝ նախատեսվում է իրականացնել 2019 թվականի մայիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 4,100,000 դրամի չափով |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
- Ոռոգման համակարգի նախագծման ծառայություններ՝ 4,338,000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի - Ոռոգման համակարգի վերակառուցման աշխատանքներ՝ 33,967,699 դրամ՝ առանց ԱԱՀ-ի - Շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններ՝ 4,100,000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան, Իրինդ համայնք |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|