Գլխավոր տեղեկություն
Համար
N 397-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

8 հուլիսի 2019 թվականի N 397-Ա

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 142-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Իրինդ համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում» ծրագրի մասին» N 142-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «67,200,000 դրամ» բառերը փոխարինել «42,405,699 դրամ» բառերով.

2) որոշման կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչություն կողմից (ՀՎՀՀ` 00006479)՝ «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01528652) հետ 2019 թվականի մայիսի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Իրինդ համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության և լաբորատոր փորձարկումների իրականացում՝ 4,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 8

Երևան

       

     

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հուլիսի 8-ի N 397-Ա

որոշման

 

ծ ր ա գ ի ր

 

«Իրինդ համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի ոռոգման համակարգի վերակառուցումը։
Հաշվի առնելով, որ ոռոգման համակարգը շատ հին է (կառուցվել է 1967 թ.) և ոռոգման համար դժվարություններ են առաջացել շատ հին ու քայքայված լինելու պատճառներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել ամբողջովին վերակառուցելու այն։ Համակարգի վերակառուցման շնորհիվ ոռոգման համակարգը կդառնա ավելի արդյունավետ՝ այդպիսով նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը տվյալ համայնքում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), շահույթ չհետապնդող կազմակերպություն (գրանցված` ԱՄՆ, Դելավեր նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808
ք. Վիլմինգթոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955 թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ համայնք, ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

42,405,699 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2018 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

- Ոռոգման համակարգի նախագծային աշխատանքներ՝ նախատեսվում է իրականացնել 2018 թվականի օգոստոսի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 4,338,000 դրամի չափով

- Ոռոգման համակարգի վերակառուցման աշխատանքներ՝ նախատեսվում է իրականացնել 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 33,967,699 դրամի չափով

- Շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններ՝ նախատեսվում է իրականացնել 2019 թվականի մայիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 4,100,000 դրամի չափով

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

- Ոռոգման համակարգի նախագծման ծառայություններ՝ 4,338,000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի

- Ոռոգման համակարգի վերակառուցման աշխատանքներ՝ 33,967,699 դրամ՝ առանց ԱԱՀ-ի

- Շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններ՝ 4,100,000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան, Իրինդ համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան