ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2019 թվականի N 883-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2019 թվականի հուլիսի 16-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Կրասնոյարսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հուլիսի 3-ի N 883-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-19-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Գրիգորյան |
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Կրկյաշարյան |
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ |
Ա. Նիկոյան |
- ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար |
Ջ. Ֆարխոյան |
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ |
Ռ. Ադիլխանյան |
- ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ |
Ս. Թաիրյան |
- ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետի պաշտոնակատար |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|