Գլխավոր տեղեկություն
Համար
N 883-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2019 թվականի N 883-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2019 թվականի հուլիսի 16-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Կրասնոյարսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հուլիսի 3

Երևան

     

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հուլիսի 3-ի N 883-Ա

որոշման

    

Կ Ա Զ Մ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-19-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

   

Հ. Գրիգորյան

- ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Ա. Պողոսյան

- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Կրկյաշարյան

- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

Ա. Նիկոյան

- ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար

Ջ. Ֆարխոյան

- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ

Ռ. Ադիլխանյան

- ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ

Ս. Թաիրյան

- ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետի պաշտոնակատար

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան