ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2019 թվականի N 873-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 815-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն գործուղելու մասին» N 815-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը «Վահե Հակոբյանինը,» բառերից հետո լրացնել «Անուշ Մելքոնյանինը,» բառերով.
2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Զոհրաբ Մնացականյանինը» բառերը փոխարինել «Ավետ Ադոնցինը» բառերով, իսկ «Հարություն Վարդանյանինը» բառերից հետո լրացնել «, Արեն Մկրտչյանինը» բառերով.
3) որոշման N N 1 և 2 հավելվածներից հանել «Զ. Մնացականյան-ՀՀ արտաքին գործերի նախարար» բառերը, իսկ «Տ. Խաչատրյան-ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերից հետո լրացնել «Ա. Ադոնց-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերով.
4) որոշման N N 1 և 2 հավելվածները «Վ. Հակոբյան-ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ» բառերից հետո լրացնել «Ա. Մելքոնյան-ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող» բառերով.
5) N 1 հավելվածում «Հ. Վարդանյան-ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության աշխատող» բառերից հետո «(26.06.2019թ.- 08.07.2019թ.)» բառերը փոխարինել (26.06.2019թ.- 29.06.2019թ.)» բառերով, որից հետո լրացնել «Ա. Մկրտչյան-ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (29.06.2019թ.-08.07.2019թ.)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|